«Երաժշտություն» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ
2021-2022
ուսումնական տարում Տավուշի մարզի 2-րդ դասարանում սովորողների ուսումնառության արդյունքների
ոչ միավորային գնահատման՝ բնութագրերի ձևանմուշների վերաբերյալ
Հանրակրթության պետական նոր
չափորոշչով սահմանվել է, որ 1–4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի 1-ին կիսամյակում
իրականացվելու է ոչ միավորային գնահատում, իսկ սովորողների ուսումնառության արդյունքների
գնահատման նոր կարգի համաձայն՝ յուրաքանչյուր սովորողի համար որպես կիսամյակի ամփոփում կազմվելու է ուսումնական առաջադիմության
բնութագիր բոլոր առարկաներից:
Տավուշի մարզի փորձարկող 2-րդ
դասարանի ուսպլանով նախատեսված բոլոր առարկաների վերջնարդյունքների հիման վրա կազմվել
են բնութագրերի հնգաստիճան սանդղակներ` որպես օգնություն ուսուցչին:
Յուրաքանչյուր աղյուսակի առաջին
սյունակում տրված են տվյալ առարկայի ուսումնական ծրագրով սահմանված թեմաները (ԵՇԱ,
Շախմատ, Մաթեմատիկա և այլն) կամ առարկայական չափորոշչով նախատեսված հիմնական հասկացություններն
ու ենթահասկացությունները (օր.՝ Մայրենի), իսկ աղյուսակի առաջին տողում ներկայացված
են Ա, Բ, Գ, Դ, Ե սյունակները՝ ցույց տալով առարկայական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների
կատարման աստիճանը 1-ին կիսամյակի համար՝ նվազման կարգով:
Ամեն առարկայի ուսուցիչ կարող
է կազմել յուրաքանչյուր սովորողի բնութագիրը՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.
-
Պետք է շարժվել վերևից ներքև և հորիզոնական՝
գնալով ձախից աջ (Ա-Ե):
-
Կարելի է ընտրել որևէ սյունակի նկարագրությունը
ամբողջությամբ կամ համադրել հատվածներ տարբեր ձևակերպումներից, քանի որ նույն վերջնարդյունքի
կատարման մակարդակների բաժանումը պայմանական է:
-
Պետք է խուսափել մակարդակների բաժանել
երեխաներին, քանի որ քիչ հավանական է, որ որևէ սովորող բոլոր վերջնարդյունքների մասով
կապահովի նույն մակարդակը:
-
Չի կարելի սյունակները համեմատել կամ
նույնացնել միավորների (5-միավորային համակարգի կամ 10-միավորային համակարգի աստիճանների
հետ):
-
Բոլոր բնութագրերը կազմվել են դրական
շեշտադրմամբ. պետք է բացառել «Չի կարողանում»,
«Չգիտի», «Դժվարանում է» արտահայտությունները:
-
Ուսուցիչը կարող է ըստ անհրաժեշտության
խմբագրել կամ լրամշակել ձևակերպումները՝ առավել հարմարեցնելով դրանք տվյալ սովորողի
ցուցաբերած արդյունքին:
-
Բնութագիրը պետք է կցել սովորողի անձնական
գործին:
Ցուցումներ
բնութագրերի կազմման վերաբերյալ
Ներկայացված աղյուսակների Ա
սյունակում ներկայացված են առարկայի առաջին կիսամյակին ուսուցնավող թեմաների վերջնարդյունքները՝
ձևակերպված բնութագրի ձևով: Սյունակը ներկայացնում է վերջնարդյունքների ապահովման առավելագույն
աստիճանը: Հաջորդ սյունակները ներկայացնում են յուրաքանչյուր վերջնարդյունքի
ապահովման տարբեր աստիճանները նվազման կարգով: Վերջին՝ Ե սյունակում ներկայացված է
վերջնարդյունքի ապահովման նվազագույն աստիճանը:
Ուսուցիչը կարող է յուրաքանչյուր
սյունակի բնութագրերին ծանոթանալով՝ ընտրել յուրաքանչյուր երեխայի համար այն ձևակերպումները,
որոնք առավելապես համապատասխանում են նրա ուսումնառության արդյունքներին կիսամյակի
ավարտին: Այս աշխատանքը կատարելիս ուսուցիչը պետք է հիմնվի ողջ կիսամյակի ընթացքում
կիրառած ձևավորող գնահատման արդյունքների (ստուգաթերթերի, համառող գրառումների, ռուբրիկների,
դիտարկումների, հայտորոշիչ առաջադրանքների և այլ գործիքների պարբերական կիրառման վերլուծությունների
վրա):
Բնութագրերը կարող են կազմվել
տարբեր սյունակների բնութագրումներից ընտրված նկարագրություններից՝ ամբողջացնելով սովորողի
ամփոփ բնութագիրը տվյալ առարկայից: Նույն տողից միայն մեկ բնութագրիչ կարող է ներառվել կոնկրետ
սովորողի բնութագրի մեջ, քանի որ յուրաքանչյուր տողում նկարագրված են նույն վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները: Չի բացառվում,
որ սյունակներից մեկի բնութագրումները լիովին համընկնեն կոնկրետ սովորողի առաջադիմության
արդյունքներին, սակայն առավել հաճախ դա կլինի տարբեր սյունակներից առանձնացված բնութագրիչներից
կազմված խճանկար:
«Երաժշտություն» առարկայի կիսամյակային
ամփոփիչ բնութագրի ձևանմուշ
Կազմեց Գայանե Թադևոսյանը
Թեմաներ Թեմա 1․ |
Ա |
Բ |
Գ |
Դ |
Ե |
Երաժշտու թյան
պարզ ու մատչելի ժանրերը |
Հաղորդակցվում և ինքնաարտահայտ վում է ունկնդրվող նյութի միջոցով՝ ներկայացնում է իր տպավորությունները գրագետ,
կապակցված խոսքով, դիմախաղով, մարմնի շարժումներով: |
Ունկնդրումից
ստացած իր տպավորությունները ներկայացնում է գրագետ, կապակց-ված խոսքով: |
Ունկնդրումից
ստացած իր տպավորությունները ներկայացնում է մի քանի բառով: |
Ունկնդրումից
ստացած իր տպավորու-թյունները ներկայացնում է միայն դեմքի արտահայ-տությամբ: |
Ունկնդրում
է, սակայն չի կարողանում ներկայացնել իր տպավորությունները: |
Հնչողությամբ ճանաչում է երաժշտության
պարզ ժանրերը (տեսակները): |
Հնչողությամբ
ոչ միշտ է տարբերում երաժշտության երեք տեսակները: |
Հնչողությամբ տարբերում է միայն երգը կամ պարը: |
Հնչողությամբ
տարբերում է միայն երգը: |
Հնչողությամբ
օգնությամբ է տարբերում երաժշտության երեք տեսակները։ |
|
Արտահայտիչ երգեցողության
և համապատասխան դիմախաղի միջոցով
ստեղծում է երաժշտական կեր-պար: |
Արտահայտիչ երգեցողության
միջոցով ստեղծում է երաժշտական կեր
պար: |
Երգեցողության
միջոցով ստեղծում է երաժշտական կերպար: |
Երգեցողության
միջոցով փոր-ձում է ստեղծել երաժշտական
կերպար: |
Փորձում
է երգել: |
|
Ստեղծում է երաժշտական նյութին
համապատասխան ռիթմական նվագակցություն ռիթմական և «բնական»
նվագարաններով՝ ձեռքերով, ոտքերով: |
Ստեղծում է երաժշտական նյութին
համապատասխան ռիթմական նվագակցություն ռիթմական նվագարաններով։ |
Ստեղծում է երաժշտական նյութին
համապատասխան ռիթմական նվագակցություն «բնական» նվագարաններով՝ ձեռքերով,
ոտքերով: |
Փորձում է ստեղծել երաժշտական
նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն ձեռքերով, ոտքերով: |
Փորձում է կատարել ռիթմական
նվագակցություն «բնական» նվագարաններով՝ ձեռքերով, ոտքերով: |
|
Երգում
է (մենակ կամ խմբով) հայ ազգային և այլ ազգերի պարզ մանկական
երգեր, քայլերգեր մաքուր ինտոնացիայով, ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, հստակ առոգանությամբ,
արտահայ-տիչ: |
Երգում
է (մենակ կամ խմբով) հայ ազգային և այլ ազգերի պարզ մանկական
երգեր, քայլերգեր մաքուր ինտոնացիայով, ճիշտ կեցվածքով, շնչառությամբ։ |
Երգում
է (մենակ կամ խմբով) հայ ազգային և այլ ազգերի պարզ մանկական
երգեր, քայլերգեր ոչ միշտ ճիշտ ինտոնացիայով։ |
Երգում
է (մենակ կամ խմբով) հայ ազգային պարզ մանկական երգեր,
քայլերգեր հազվադեպ ճիշտ ինտոնացիայով։ |
Փորձում
է երգել (մենակ կամ խմբով) պարզ մանկական երգեր: |
|
Մեկնաբանում է ստեղծագործության բովանդակությունը, բնույթը,
տեմպը, դինամիկան, իր տպավորություններն ու զգացողությունները, ներկայացնում
է գույներով կամ նկարելով: |
Մեկնաբանում է ստեղծագործության բովանդակությունը, բնույթը,
տեմպը, դինամիկան, իր տպավորություններն ու զգացողությունները, ներկայացնում
է նկարելով: |
Մեկնաբանում է ստեղծագործության բնույթը, տեմպը, իր
տպավորություններն ու զգացողությունները, ներկայացնում է գույներով: |
Փորձում է մեկնաբանել
ստեղծագործության բնույթը,
տեմպը, իր տպավորություններն ու զգացողությունները, ներկայաց նում է գույներով: |
Փորձում է նկարել երաժշտությունը։ |
|
Դրսևորում է հետաքրքրություն
կենդանի կատարումների նկատմամբ, հաճախում է համերգասրահներ, թանգարաններ։ |
Հետաքրքրվում է կենդանի կատարումներով, երբեմն հաճախում է համերգասրահներ, թանգարաններ: |
Հազվադեպ է հետաքրքրվում կենդանի կատարումներով: |
Փորձում
է հետաքրքրվել դասերից դուրս հնչող երաժշ-տությամբ: |
Հետաքրքրվում
է երաժշտությամբ։ |
|
Թեմա 2․ Ուր են տանում մեզ այդ ժանրերը |
Հաղորդակցվում
և ինքնարտահայտվում է ունկնդրվող նյութի միջոցով,
կատարում է կերպարին համապատասխան նմանողական շարժումներ: |
Հաղորդակցվում
և ինքնարտահայտվում է ունկնդրվող նյութի միջոցով, նմանողական
շարժումներ մասամբ է կարողանում կատարել: |
Հաղորդակցվում
և ինքնարտահայտվում է ունկնդրվող նյութի միջոցով, հազվադեպ է կատարում կերպարին համապատասխան նմանողական շարժումներ: |
Հաղորդակցվում
է ունկնդրվող նյութի
միջոցով: |
Հաղորդակցվում
է ունկնդրվող նյութին:
|
Արտահայտիչ երգեցողության և համապատասխան դիմախաղի միջոցով ստեղծում է երաժշտական կերպար: |
Արտահայտիչ երգեցողության և դիմախաղի միջոցով ստեղծում է երաժշտական կերպար: |
Երգեցողության և դիմախաղի միջոցով ստեղծում է երաժշտական կերպար: |
Երգեցողության միջոցով փոր-ձում է ստեղծել երաժշտական կերպար: |
Երգում է: |
|
Երգում է (մենակ կամ խմբով) ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, հստակ առոգանությամբ,
արտահայտիչ և ներկայացնում է հատվածներ հայկական և այլ մանկական օպերաներից: |
Երգում է (մենակ կամ խմբով) ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, ներկայացնում է հատվածներ հայկական և
այլ մանկական օպերաներից: |
Երգում է (մենակ կամ խմբով) ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, փորձում է ներկայացնել հատվածներ հայկական և այլ
մանկական օպերաներից: |
Փորձում է երգել ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, նաև հատվածներ մանկական օպերաներից: |
Փորձում է երգել: |
|
Ընկալում, հասկանում է մեղեդու տրամադրությունը, բնույթը
արտահայտում է հույզերով, պարելով կամ ռիթմական շարժումներով: |
Ընկալում
է մեղեդու տրամադրությունը, բնույթը արտահայտում
է հույզերով, պարելով: |
Հասկանում
է մեղեդու տրամադրությունը, բնույթը արտահայտում
է հույզերով կամ ռիթմական շարժումներով: |
Փորձում
է հասկանալ մեղեդու տրամադրությունը, բնույթը հազվադեպ արտահայտում
է հույզերով: |
Մեղեդու տրամադրությունը, բնույթը փորձում է արտահայտել մարմնի շարժումներով: |
|
Բնութագրում է ստեղծագործության իմաստը, սեփական զգացողություններն արտահայտում է գույների միջոցով կամ նկարելով:
Բացատրում է իր և դասընկերների
աշխատանքերի լավ և վատ կողմերը: |
Բնութագրում է ստեղծագործության իմաստը, սեփական զգացողություններն արտահայտում է գույների միջոցով կամ նկարելով:
Փորձում է բացատրել իր և դասընկերների
աշխատանքերի լավ և վատ կողմերը: |
Բնութագրում է ստեղծագործության իմաստը, սեփական զգացո-ղություններն արտահայտում է գույների միջոցով: Մասամբ է
կարողանում բացատրել իր և դասընկերների աշխատանքերի լավ
և վատ կողմերը: |
Փորձում է բնութագրել ստեղծագործության իմաստը, սեփական զգացողություններն արտահայտել գույների միջոցով կամ նկարելով: |
Փորձում
է սեփական զգացողությունները արտահայտել գույների միջոցով
կամ նկարելով: |
|
Բացատրում է, թե համացանցն ինչպես է օգնում իրեն հաղորդակցվելու
մանկական երաժշ-տական ստեղծա-գործություններին: |
Գիտի, որ համացանցն օգնում է իրեն հաղորդակցվելու մանկական
երաժշ-տական ստեղծա-գործություններին: |
Փորձում է բացատրել, թե համացանցն ինչպես է օգնում իրեն հաղորդակցվելու
մանկական երաժշտական ստեղծագործու-թյուններին: |
Երբեմն կարողանում է ինքնուրույն մտքեր արտահայտել
երաժշտական ստեղծագործու-թյան մասին: |
Համացանցից օգտվում է օգնությամբ: |
Comments
Post a Comment