«Ես և շրջակա աշխարհը» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ




 «Ես և շրջակա աշխարհը» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ

 2021-2022 ուսումնական տարում Տավուշի մարզի 2-րդ դասարանում սովորողների ուսումնառության արդյունքների ոչ միավորային գնահատման՝ բնութագրերի ձևանմուշների վերաբերյալ

Նախաբան

Հանրակրթության պետական նոր չափորոշչով սահմանվել է, որ 1–4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի 1-ին կիսամյակում իրականացվելու է ոչ միավորային գնահատում, իսկ սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման նոր կարգի համաձայն՝ յուրաքանչյուր սովորողի համար որպես կիսամյակի ամփոփում կազմվելու է ուսումնական առաջադիմության բնութագիր բոլոր առարկաներից:

Տավուշի մարզի փորձարկող 2-րդ դասարանի ուսպլանով նախատեսված բոլոր առարկաների վերջնարդյունքների հիման վրա կազմվել են բնութագրերի հնգաստիճան սանդղակներ` որպես օգնություն ուսուցչին:

Յուրաքանչյուր աղյուսակի առաջին սյունակում տրված են տվյալ առարկայի ուսումնական ծրագրով սահմանված թեմաները (ԵՇԱ, Շախմատ, Մաթեմատիկա և այլն) կամ առարկայական չափորոշչով նախատեսված հիմնական հասկացություններն ու ենթահասկացությունները (օր.՝ Մայրենի), իսկ աղյուսակի առաջին տողում ներկայացված են Ա, Բ, Գ, Դ, Ե սյունակները՝ ցույց տալով առարկայական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների կատարման աստիճանը 1-ին կիսամյակի համար՝ նվազման կարգով:  

Ամեն առարկայի ուսուցիչ կարող է կազմել յուրաքանչյուր սովորողի բնութագիրը՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.

-        Պետք է շարժվել վերևից ներքև և հորիզոնական՝ գնալով ձախից աջ (Ա-Ե):

-        Կարելի է ընտրել որևէ սյունակի նկարագրությունը ամբողջությամբ կամ համադրել հատվածներ տարբեր ձևակերպումներից, քանի որ նույն վերջնարդյունքի կատարման մակարդակների բաժանումը պայմանական է:

-        Պետք է խուսափել մակարդակների բաժանել երեխաներին, քանի որ քիչ հավանական է, որ որևէ սովորող բոլոր վերջնարդյունքների մասով կապահովի նույն մակարդակը:

-        Չի կարելի սյունակները համեմատել կամ նույնացնել միավորների (5-միավորային համակարգի կամ 10-միավորային համակարգի աստիճանների հետ):

-        Բոլոր բնութագրերը կազմվել են դրական շեշտադրմամբ. պետք է բացառել «Չի կարողանում», «Չգիտի», «Դժվարանում է» արտահայտությունները:

-        Ուսուցիչը կարող է ըստ անհրաժեշտության խմբագրել կամ լրամշակել ձևակերպումները՝ առավել հարմարեցնելով դրանք տվյալ սովորողի ցուցաբերած արդյունքին:

-        Բնութագիրը պետք է կցել սովորողի անձնական գործին:

Ցուցումներ բնութագրերի կազմման վերաբերյալ

Ներկայացված աղյուսակների Ա սյունակում ներկայացված են առարկայի առաջին կիսամյակին ուսուցնավող թեմաների վերջնարդյունքները՝ ձևակերպված բնութագրի ձևով: Սյունակը ներկայացնում է վերջնարդյունքների ապահովման առավելագույն աստիճանը: Հաջորդ սյունակները ներկայացնում են յուրաքանչյուր վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները նվազման կարգով: Վերջին՝ Ե սյունակում ներկայացված է վերջնարդյունքի ապահովման նվազագույն աստիճանը:

Ուսուցիչը կարող է յուրաքանչյուր սյունակի բնութագրերին ծանոթանալով՝ ընտրել յուրաքանչյուր երեխայի համար այն ձևակերպումները, որոնք առավելապես համապատասխանում են նրա ուսումնառության արդյունքներին կիսամյակի ավարտին: Այս աշխատանքը կատարելիս ուսուցիչը պետք է հիմնվի ողջ կիսամյակի ընթացքում կիրառած ձևավորող գնահատման արդյունքների (ստուգաթերթերի, համառող գրառումների, ռուբրիկների, դիտարկումների, հայտորոշիչ առաջադրանքների և այլ գործիքների պարբերական կիրառման վերլուծությունների վրա):

Բնութագրերը կարող են կազմվել տարբեր սյունակների բնութագրումներից ընտրված նկարագրություններից՝ ամբողջացնելով սովորողի ամփոփ բնութագիրը տվյալ առարկայից: Նույն տողից  միայն մեկ բնութագրիչ կարող է ներառվել կոնկրետ սովորողի բնութագրի մեջ, քանի որ յուրաքանչյուր տողում նկարագրված են նույն վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները: Չի բացառվում, որ սյունակներից մեկի բնութագրումները լիովին համընկնեն կոնկրետ սովորողի առաջադիմության արդյունքներին, սակայն առավել հաճախ դա կլինի տարբեր սյունակներից առանձնացված բնութագրիչներից կազմված խճանկար: 

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ

Կազմեց Լուսինե Ալեքսանյանը

1-ին կիսամյակի հիմնական գաղափարները, թեմաները

Ա

Բ

Գ

Դ

Ե

1.    Ինքնություն

Թեմա Ով եմ ես

Նկարագրում է իրեն, իր զբաղմունքները, նախասիրությունները, հետաքրքրությունները, համեմատում է մյուսների հետ, մեկնաբանում է դրանց կապը իր նպատակների հետ:

Նկարագրում է իրեն, իր զբաղմունքները, նախասիրությունները, հետաքրքրությունները:

 

Նկարագրում է իրեն, իր զբաղմունքները:

 

Թվարկում է իր որոշ հատկանիշներ և որոշ սիրած զբաղմունքներ:

 

Տրված հատկանիշներից ընտրում է որոշ (2-3) նկարագրեր, որոնք վերաբերում են իրեն:

 

Տարբերակում և արտահայտում է իր զգացմունքներն ու հույզերը տարբեր միջոցներով, նաև տարբերակում և համադրում է տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները: Ներկայացնում է, որ նույն տեղեկությունը կարելի է տարբեր զգայարաններով ստանալ:

 

Տարբերակում և արտահայտում է իր զգացմունքներն ու հույզերը տարբեր միջոցներով:

Տարբերակում է տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները:

Տարբերակում և արտահայտում է որոշ  զգացմունքներ և հույզեր: Տարբերակում է, թե ո՛ր տեղեկությունը ո՛ր զգայարանով է ստանում:

 

 

Տարբերակում և արտահայտում է որոշ հույզեր:

Տարբերակում է, թե ո՛ր տեղեկությունը ո՛ր զգայարանով է ստանում՝

նկարների օգնությամբ:

Տարբերակում է ուրախություն և տխրություն արտահայտող պատկերները: Թվարկում է մի քանի զգայարան՝ աչք, ականջ, բերան…

 

Նկարագրում է իրեն՝ անցյալում, ներկայում և ապագայում և տարբեր ժամանակներում կատարված իրադարձությունները:

Նկարագրում է իրեն անցյալում, ներկայում և պատկերացնում է ապագայում: Տարբերակում է նկարագրված իրադարձության կատարման ժամանակը:

 

Նկարագրում է իրեն անցյալում և ներկայում:

Ընտրում և համապատասխանեցնում է ներկային և անցյալին վերաբերող որոշ նկարագրություններ:

Տարբերակում է ներկայում կատարվող, իրեն վերաբերող որոշ գործողություններ:

 

Կազմում է օրվա ռեժիմ՝ ճիշտ բաշխելով օրը աշխատանքի, հանգստի, զբաղմունքի, քնի միջև:

Ունի ժամանակը արդյունավետ տնօրինելու կարողություն:

Կազմում է օրվա ռեժիմ՝ ճիշտ բաշխելով օրը աշխատանքի, հանգստի, զբաղմունքի, քնի միջև:

 

Տարբերակում է ճիշտ կազմված ռեժիմի քայլաշարը:

 

Ընտրում և դասավորում է օրվա անելիքներն ըստ հերթականության:

 

Կարողանում է ընտրել օրվա իր անելիքներից 2-3 գործողություն՝ ըստ հերթականության:

 

Բացատրում է մարմնի տարբեր մասերի փոխկապվածությունը որպես մեկ համակարգի:

Բացատրում է, որ մարմնի բոլոր մասերը գործում են փոխկապված:

 

Գիտի մարմնի մասերը և որ դրանք միմյանց հետ փոխկապված են:

 

Թվարկում և ցույց է տալիս մարմնի մասերը:

Թվարկում և ցույց է տալիս մարմնի հիմնական մասերը (գլուխ, իրան, ոտքեր, ձեռքեր…):

 

Ուշադիր է և հոգատար իր շուրջն եղած բոլոր մարդկանց հանդեպ, պատրաստակամ է  աջակցելու բոլորին:

Պատրաստակամ է հեշտացնելու և հավասար հնարավորություն ապահովելու բոլորի համար։

 

Պատրաստակամ է օգնելու, չունի իրենից տարբեր մարդկանց ծաղրելու, ճնշելու հակում:   

Օգնում է ընկերներին՝ երբ հուշում են այդ մասին:

 

 

Հիմնավորում է որ հիգիենայի պահպանումը առողջության գրավականներից մեկն է: Գիտի և պահպանում է անձնական հիգիենայի բոլոր կանոնները: Կարևորում է մաքուր օդում գտնվելն ու կոփվելը:

Գիտի և պահպանում է անձնական հիգիենայի կանոնները՝ հաճախակի լվացվում է, հետևում է մաքրությանը:

Տարբերակում է անձնական հիգիենայի անհատական պարագաները:

Հաճույքով է  մարմնամարզությամբ զբաղվում, և գիտի մաքուր օդում գտնվելու առողջարար լինելու մասին:

Հետևում է հիգիենայի որոշ կանոնների: Տարբերակում է անձնական հիգիենայի անհատական պարագաները:

Ցուցադրում է ձեռքերը և ատամները ճիշտ լվանալու շարժումները:

Ակտիվ է մարմնամարզություն անելիս և  մաքուր օդում գտնվելիս:

Թվարկում է անձնական հիգիենայի հիմնական կանոնները, ցույց է տալիս լվացվելու և ատամները լվանալու որոշ շարժումներ:

Կատարում է մարմնամարզություն՝ հետևելով օրինակին:

Ցույց է տալիս լվացվելու որոշ շարժումներ։

 

 

Հիմնական գաղափար՝ Անվտանգություն

Թեմա 2 –

Ես ապահով եմ

Նկարագրում է առողջ  և սննդարար ուտելիքը, սննդակարգը, կարևորում է նախաճաշելու սովորությունը:

Նկարագրում է առողջ  և սննդարար ուտելիքը, կարևորում է նախաճաշելը:

Տարբերակում է առողջ և անառողջ սնունդը, գիտի, որ պետք է նախաճաշել:

Նշում է որոշ առողջ և անառողջ սննդի օրինակներ:

Տրված օրինակներից ընտրում է որոշ առողջ և անառողջ սնունդ ցույց տվող որոշ օրինակներ:

 

 

Խմբավորում է սննդամթերքը հիմնական խմբերում, տարբերակում է կենդանական և բուսական ծագման սննդամթերքները:

Տարբերակում է սննդամթերքի հիմնական խմբերը, նշում է կենդանական և բուսական ծագման սննդատեսակները:

Տարբերակում է սննդամթերքի խմբերը՝ որոշ բացթողումներով և նշում է որոշ բուսական և որոշ կենդանական ծագման սննդատեսակներ:

Օգնությամբ համապատասխա­նեցնում է սննդամթերքները իրենց համապատասխան խմբերին, նաև բուսական և կենդանական ծագմանը:

Օգնությամբ համապատասխա­նեցնում է որոշ, առավել հաճախ օգտագործվող սննդամթերքները իրենց համապատասխան խմբերին:

 

 

Կարևորում է սնվելու ռեժիմի պահպանումը:

Գիտի, որ սնունդը միշտ պետք է նույն պարբերականությամբ ընդունել:

Գիտի, որ ամեն օր նույն ժամերին պետք է սնվել:

 

 

 

Տարբերակում և ընտրում է առողջ սնունդ: Տարբերում է փչացած սնունդը:

Հիմնականում ընտրում է առողջ սնունդ և                                                                                          

տարբերում է փչացած սնունդը:

Ընտրում է առողջ սննդի որոշ օրինակներ:

Տարբերում է, փչացած սննդի որոշ օրինակներ:

Ցույց է տալիս որոշ առողջ և որոշ անառողջ սննդի օրինակներ:

 

 

Բացատրում է, որ սնունդը և ջուրը անհրաժեշտ են մարմնի աճի, զարգացման և եռանդի համար:

Գիտի, որ սնունդը և ջուրը անհրաժեշտ են մարմնի աճի, զարգացման և եռանդի համար:

 

Նշում է, որ պետք է սնվել և հաճախ ջուր խմել առույգ լինելու և մեծանալու համար:

Տեսնում է կապը սնվելու և աճելու, մեծանալու միջև:

 

 

Թվարկում է  վտանգները՝ տանը, դպրոցում և փողոցում և  խմբավորում է անվտանգության կանոններն ըստ համապատասխանության:

Տարբերակում է  վտանգները՝ տանը, դպրոցում և փողոցում և  խմբավորում է անվտանգության կանոնները վտանգներին համապատասխան:

 

Թվարկում է որոշ վտանգներ տանը, դպրոցում և փողոցում, նշում է իր թվարկած վտանգներից խուսափելու անվտանգության որոշ կանոնները:

 

Կարողանում է նկարներից ընտրել վտանգ պարունակող նկարները և ընտրում է համապատասխան վարքականոնների նկարները:

Նկարներից ընտրում է որոշ վտանգ պարունակով նկարներ և ընտրում է դրանց համապատասխան վարքականոնների որոշ նկարներ:

 

Կիրառում և հետևում է անվտանգության պարզ կանոններին երկրաշարժի ժամանակ տանը, դպրոցում կամ փողոցում:

Հետևում է անվտանգության պարզ կանոններին երկրաշարժի ժամանակ տանը, դպրոցում կամ փողոցում:

Կատարում է անվտանգության կանոններին հետևելու հրահանգները:

Կարողանում է հետևել անվտանգությանը վերաբերող հրահանգներին, երբեմն՝ օգնությամբ:

Օգնությամբ կատարում է անվտանգությանը վերաբերող հրահանգները:

 

Թվարկում է վտանգի դեպքում օգնության համապատասխան հեռախոսահամարները և գիտի, թե ումից պետք է օգնություն խնդրի:

Գիտի վտանգի դեպքում օգնության հեռախոսահամարները և թե ումից պետք է օգնություն խնդրի:   

 

Համապատասխանեցնում է օգնության հեռախոսահամարները՝ ծառայություններին:

Գիտի, թե ումից պետք է օգնություն խնդրի վտանգիօ դեպքում:

 

 

Ներկայացնում է վնասակար սովորությունները: Գիտի, որ ծխախոտի ծուխը վնասակար է առողջությանը և չպետք է մնա ծխողների շրջապատում, այլ պետք է արագ հեռանա տարածքից, զգուշացնի մեծերին, որ ծխելը վնաս է առողջությանը և օդափոխի սենյակը:

Թվարկում է վնասակար սովորությունները:

Գիտի, որ ծխախոտի ծուխը վնասակար է առողջությանը և որ չպետք է մնա ծխողների շրջապատում, այլ պետք է արագ հեռանա այդ տարածքից:

 

Թվարկում է որոշ վնասակար սովորություններ, այդ թվում՝ ծխելը, նշում է, որ ծխելը և ծուխը վնասակար է առողջությանը:

Նկարներում տարբերակում է վնասակար սովորությունները, այդ թվում՝ ծխելը:

Նկարներում նշում է որոշ վնասակար սովորություններ, նաև ծխելը:

 

 

 

 

 

 

 

Օրինակներ է բերում վարակիչ հիվանդությունների փոխանցման և դրանց կանխարգելման ուղիների վերաբերյալ: Գիտի, որ կան վարակիչ հիվանդություններ, որոնց տարածումը կապված է պատվաստումներից հրաժարվելու հետ: Բացատրում է, որ առողջությունը կախված է նաև միջավայրի մաքրությունից:

Օրինակներ է բերում վարակիչ հիվանդությունների փոխանցման և դրանց կանխարգելման ուղիների վերաբերյալ, այդ թվում՝ պատվաստումը:                                                       

Նշում է առողջության և շրջակա միջավայրի մաքրություն միջև եղած կապի մասին:

 

Գիտի, որ պետք է օդափոխի սենյակը և տարածքը, ուր գտնվում է: Նշում է, որ կան հիվանդություններ, որոնք փոխանցվում են մեկից մյուսին՝ վարակում են միմյանց: Նշում է, որ պետք է լվացվել, պահպանել հիգիենայի կանոնները և դիմակ կրել, որպեսզի չհիվանդանա: Հիվանդանալու պատճառների մեջ նշում է նաև  շրջապատի աղտոտվածությունը:

Ընտրում է վարակների տարածման եղանակները ցույց տվող նկարներ, ինչպես նաև դրանցից խուսափելու եղանակ ցույց տվող նկարներ: 

Ընտրում է վարակների տարածման եղանակներ ցույց տվող որոշ նկարներ, ինչպես նաև դրանցից խուսափելու եղանակ ցույց տվող որոշ նկարներ: 

Հիմնական գաղափար՝ Փոխհարաբերություններ

Թեմա 3 – Ես մենակ չեմ

 

Նկարագրում է տարբեր կազմով ընտանիքները, նրանց դերերն ու պարտականությունները, այդ թվում՝ իր, առանց տարանջատելու դրանք կանանց և տղամարդկանց գործերի:

Նակարագրում է տարբեր կազմով ընտանիքները, մեծ և փոքր, դերերն ու պարտականություններն ընտանիքում, առանց տարանջատելու դրանք կանանց և տղամարդկանց գործերի:

Նակարագրում է տարբեր կազմով ընտանիքները, մեծ և փոքր, դերերն ու պարտականություններն իրենց ընտանիքում:

Նկարագրում է իր ընտանիքը, գիտի, որ ընտանիքները տարբեր կազմ կարող են ունենալ: Ներկայացնում է որոշ դերեր և պարտականություններ ընտանիքում:

Ընտրում և նկարներով կազմում է իր ընտանիքը, ընտանիքի անդամներին:

 

Նկարագրում է, թե ընտանիքներն ինչպես են  կազմակերպում իրենց հանգիստը, ժամանցը, տոները:

Նկարագրում է հանգիստը, ժամանցը, տոները ընտանիքում:

Նկարագրում է ժամանցի որոշ ձևեր, ինչպես նաև տոներ, որոնք նշում են ընտանիքում:

 

Նկարագրում է ինչպես են իրենց ընտանիքում հանգստանում և տոնում որոշ տոներ:

 

Ցույց է տալիս որոշ դերեր, որ բնորոշ են իր ընտանիքի անդամներին: Ընտրում և ցույց է տալիս տոներ խորհրդանշող նկարներ, որոնք տոնում են իրենց ընտանիքում՝ Նոր տարի, Զատիկ և այլն: 

 

Հոգատար է  և արդյունավետ է շփվում մերձավորներերի հետ: Արդյունավետ շփվում է, կարողանում է լսել հարգել ուրիշներին, ջանում է հաշտ լինել բոլորի հետ: Կարևորում է միմյանց օգնելը:  

Արդյունավետ է շփվում, կոնֆլիկտներ չի հրահրում: Պատրաստակամ է օգնել բոլորին

Արդյունավետ է

շփվում: Օգնում է ընկերներին, երբ դրա կարիքը կա:

Օգնում է ընկերներին, երբ հուշում են:

 

 

 

Նկարագրում և օրինակներ է բերում, թե ինչը կարող է օգնել կամ խանգարել ընկերությանը, որ որակներն են բնորոշ լավ ընկերոջը, և բացատրում է, որ դրանք վերաբերում են հավասարապես և աղջիկներին և տղաներին:  Հարգում է տարբերությունները:

Նկարագրում և օրինակներ է բերում լավ և վատ ընկերոջ, ներկայացնում է դրանց բնորոշիչները, առանց տարբերակում դնելու աղջիկների և տղաների միջև:

Հարգում է տարբերությունները:

 

Օրինակներ է բերում լավ և վատ ընկերոջ, ներկայացնում է դրանք:

Տարբերակում է   լավ և վատ ընկերոջը բնորոշող վարքագծերը:

 

 

 

Բերում է մեծահասակների և հասակակիցների վարքագծի դրական և բացասական օրինակներ:

Բերում է դրական և բացասական վարքագծերի տարբեր օրինակներ:

Բերում է դրական և բացասական վարքագծերի որոշ օրինակներ:

Տարբերակում և ցույց է տալիս որոշ  լավ և վատ արաքներ բնորոշող վարքագծերը:

 

Նշում կամ նկարների վրա ցույց է տալիս որոշ լավ և վատ արարքներ:

 

Նկարագրում է իր բնակավայրում ապրող մարդկանց, զբաղմունքները, սովորույթները, առանձնահատկությունները:

Նկարագրում է իր բնակավայրի  մարդկանց զբաղմունքները, սովորույթները:

 

Նկարագրում է իր բնակավայրի  մարդկանց:

 

 

 

 

Կողմնորոշվում է տարածքում, գիտի տան, դպրոցի հասցեն, կարողանում է կարդալ ցուցանակները,   գիտի ր հետևում է կանոններին և բացատրում է դրանց կարևորությունը:

Կողմնորոշվում է տարածքում, գիտի տան, դպրոցի հասցեն, կարողանում է կարդալ ցուցանակները,   հետևում է կանոններին:

 

Կողմնորոշվում է տարածքում, գիտի տան, դպրոցի հասցեն, կարդում և օգնությամբ հասկանում է ցուցանակներում նշված կանոնները:

 

Կողմնորոշվում է տարածքում, գիտի տան, դպրոցի հասցեն, կարդում և օգնությամբ հետևում է ցուցանակներում նշված կանոններին:

 

Օգնությամբ հետևում է ցուցանակներում նշված կանոններին:

 

 

Պարզ բացատրություն է տալիս, թե ինչի համար են դպրոցը, հիվանդանոցը, բանկը, ոստիկանությունը և այլն:

Պարզ բացատրում է, թե ինչի համար են դպրոցը, հիվանդանոցը, բանկը, ոստիկանությունը և այլն:

Թվարկում է դպրոցի, հիվանդանոցի, բանկի, ոստիկանության որոշ բնութագրիչներ:

Տարբերակում է դպրոցին, հիվանդանոցին, բանկին, ոստիկանությանը /վերաբերող որոշ բնութագրիչներ:

Տարբերակում է դպրոցին, հիվանդանոցին, բնորոշ ցուցադրվող որոշ բնութագրիչներ:

 

Համեմատում և բնութագրում է քաղաքի և գյուղի տարբերությունները, առանձնահատկությունները:

Նկարագրում է քաղաքին և գյուղին բնորոշ առանձնահատկություններ:

Ներկայացնում է քաղաքին և գյուղին բնորոշ հիմնական հատկանիշները:

 

Տարբերակում է քաղաքին և գյուղին բնորոշ որոշ հատկանիշներ:

 

Տարբերակում և ցույց է տալիս քաղաքին և գյուղին բնորոշ որոշ հատկանիշներ:

 

 

Թվարկում և նկարագրում է իր բնակավայրի տեսարժան վայրերն ու հուշարձանները, բնակավայրի բնությունը:

Թվարկում և նկարագրում է իր բնակավայրի տեսարժան վայրերն ու բնությունը:

 

Թվարկում և ներկայացնում է իր բնակավայրի որոշ տեսարժան վայրեր և բնության առանձնահատկություններ:

Նշում է իր բնակավայրի ամենանշանակալի վայրը, հուշարձանը, և ունի հոգատար վերաբերմունք դրանց հանդեպ:

 

 

 

 

Ցուցաբերում է պատասխանատու, խնայող և հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի և բնակիչների հանդեպ:

 

Պատասխանատու է, խնայող և հոգատար շրջակա միջավայրի և բնակիչների հանդեպ:

 

Խնայող և հոգատար է շրջակա միջավայրի և բնակիչների հանդեպ:

 

 

 

 


Ա սյունակ (չափորոշչային)

1-ին թեմա- Ով եմ ես

Նկարագրում է իրեն, իր զբաղմունքները, նախասիրությունները, հետաքրքրությունները, համեմատում է մյուսների հետ: Մեկնաբանում է դրանց կապը իր նպատակների հետ: Տարբերակում և արտահայտում է իր զգացմունքներն ու հույզերը տարբեր միջոցներով, նաև տարբերակում և համադրում է տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները: Ներկայացնում է, որ նույն տեղեկությունը կարելի է տարբեր զգայարաններով ստանալ: Նկարագրում է իրեն՝ անցյալում, ներկայում և ապագայում և տարբեր ժամանակներում կատարված իրադարձությունները: Ունի ժամանակը արդյունավետ տնօրինելու կարողություն: Բացատրում է մարմնի տարբեր մասերի փոխկապվածությունը որպես մեկ համակարգի: Ուշադիր է և հոգատար իր շուրջն եղած բոլոր մարդկանց հանդեպ, պատրաստակամ է  աջակցելու բոլորին: Հիմնավորում է որ հիգիենայի պահպանումը առողջության գրավականներից մեկն է: Գիտի և պահպանում է անձնական հիգիենայի բոլոր կանոնները: Կարևորում է մաքուր օդում գտնվելն ու կոփվելը:

2-րդ թեմա – Ես ապահով եմ

Նկարագրում է առողջ  և սննդարար ուտելիքը, սննդակարգը, կարևորում է նախաճաշելու սովորությունը: Խմբավորում է սննդամթերքը հիմնական խմբերում, տարբերակում է կենդանական և բուսական ծագման սննդամթերքները: Կարևորում է սնվելու ռեժիմի պահպանումը: Տարբերակում և ընտրում է առողջ սնունդ: Տարբերում է փչացած սնունդը: Բացատրում է, որ սնունդը և ջուրը անհրաժեշտ են մարմնի աճի, զարգացման և եռանդի համար: Թվարկում է  վտանգները՝ տանը, դպրոցում և փողոցում և  խմբավորում է անվտանգության կանոններն ըստ համապատասխանության: Կիրառում և հետևում է անվտանգության պարզ կանոններին երկրաշարժի ժամանակ տանը, դպրոցում կամ փողոցում: Գիտի վտանգի դեպքում օգնության համապատասխան հեռախոսահամարները և գիտի, թե ումից պետք է օգնություն խնդրի: Ներկայացնում է վնասակար սովորությունները: Գիտի որ ծխախոտի ծուխը վնասակար է առողջությանը և չպետք է մնա ծխողների շրջապատում, այլ պետք է արագ հեռանա տարածքից, զգուշացնի մեծերին, որ ծխելը վնաս է առողջությանը և օդափոխի սենյակը: Օրինակներ է բերում վարակիչ հիվանդությունների փոխանցման և դրանց կանխարգելման ուղիների վերաբերյալ: Գիտի, որ կան վարակիչ հիվանդություններ, որոնց տարածումը կապված է պատվաստումներից հրաժարվելու հետ: Բացատրում է, որ առողջությունը կախված է նաև միջավայրի մաքրությունից:

3-րդ թեմա – Ես մենակ չեմ

Նկարագրում է տարբեր կազմով ընտանիքները, նրանց դերերն ու պարտականությունները, այդ թվում՝ իր, առանց տարանջատելու դրանք կանանց և տղամարդկանց գործերի: Նկարագրում է, թե ընտանիքներն ինչպես են  կազմակերպում իրենց հանգիստը, ժամանցը, տոները: Հոգատար է  և արդյունավետ է շփվում մերձավորներերի հետ: Նկարագրում և օրինակներ է բերում, թե ինչը կարող է օգնել կամ խանգարել ընկերությանը, որ որակներն են բնորոշ լավ ընկերոջը, և բացատրում է, որ դրանք վերաբերում են հավասարապես և աղջիկներին և տղաներին:  Արդյունավետ շփվում է, կարողանում է լսել հարգել ուրիշներին, ջանում է հաշտ լինել բոլորի հետ: Կարևորում է միմյանց օգնելը:  Բերում է մեծահասակների և հասակակիցների վարքագծի դրական և բացասական օրինակներ: Հարգում է տարբերությունները: Նկարագրում է իր բնակավայրում ապրող մարդկանց, զբաղմունքները, սովորույթները, առանձնահատկությունները: Կողմնորոշվում է տարածքում, գիտի տան, դպրոցի հասցեն, կարողանում է կարդալ ցուցանակները,   գիտի կանոնները և դրանց կարևորությունը: Պարզ բացատրություն է տալիս, թե ինչի համար են դպրոցը, հիվանդանոցը, բանկը, ոստիկանությունը և այլն: Համեմատում և բնութագրում է քաղաքի և գյուղի տարբերությունները, առանձնահատկությունները: Թվարկում և նկարագրում է իր բնակավայրի տեսարժան վայրերն ու հուշարձանները, բնակավայրի բնությունը: Ցուցաբերում է պատասխանատու, խնայող և հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի և բնակիչների հանդեպ:

Բ սյունակ

1-ին թեմա

Նկարագրում է իրեն, իր զբաղմունքները, նախասիրությունները, հետաքրքրությունները: Տարբերակում և արտահայտում է իր զգացմունքներն ու հույզերը տարբեր միջոցներով: Նկարագրում է իրեն անցյալում, ներկայում և պատկերացնում է ապագայում: Տարբերակում է նկարագրված իրադարձության կատարման ժամանակը: Կազմում է օրվա ռեժիմ՝ ճիշտ բաշխելով օրը աշխատանքի, հանգստի, զբաղմունքի, քնի միջև: Տարբերակում է տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, Բացատրում է, որ մարմնի բոլոր մասերը գործում են փոխկապված: Պատրաստակամ է հեշտացնելու և հավասար հնարավորություններ ապահովելու բոլորի համար։ Գիտի և պահպանում է անձնական հիգիենայի կանոնները՝ հաճախակի լվացվում է, հետևում է մաքրությանըւթյանը: Տարբերակում է անձնական հիգիենայի անհատական պարագաները: Հաճույքով է  մարմնամարզությամբ զբաղվում, և գիտի մաքուր օդում գտնվելու առողջարար լինելը:

2-րդ թեմա

Նկարագրում է առողջ  և սննդարար ուտելիքը, կարևորում է նախաճաշելը: Տարբերակում է սննդամթերքի հիմնական խմբերը, նշում է կենդանական և բուսական ծագման սննդատեսակները: Գիտի, որ սնունդը միշտ պետք է նույն պարբերականությամբ ընդունել: Ընտրում է առողջ սնունդ: Տարբերում է փչացած սնունդը: Բացատրում է, որ սնունդը և ջուրը անհրաժեշտ են մարմնի աճի, զարգացման և եռանդի համար: Տարբերակում է  վտանգները՝ տանը, դպրոցում և փողոցում և  խմբավորում է անվտանգության կանոնները վտանգներին համապատասխան: Հետևում է անվտանգության պարզ կանոններին երկրաշարժի ժամանակ տանը, դպրոցում կամ փողոցում: Գիտի վտանգի դեպքում համապատասխան օգնության հեռախոսահամարները և գիտի, թե ումից պետք է օգնություն խնդրի վտանգի ժամանակ: Թվարկում է վնասակար սովորությունները: Գիտի որ ծխախոտի ծուխը վնասակար է առողջությանը և որ չպետք է մնա ծխողների շրջապատում, այլ պետք է արագ հեռանա այդ տարածքից: Օրինակներ է բերում վարակիչ հիվանդությունների փոխանցման և դրանց կանխարգելման ուղիների վերաբերյալ, այդ թվում՝ պատվաստումը: Նշում է առողջության և շրջակա միջավայրի մաքրություն միջև եղած կապի մասին:

3-րդ թեմա

Նակարագրում է տարբեր կազմով ընտանիքները, մեծ և փոքր, դերերն ու պարտականություններն ընտանիքում, առանց տարանջատելու դրանք կանանց և տղամարդկանց գործերի: Նկարագրում է հանգիստը, ժամանցը, տոները ընտանիքում: Նկարագրում և օրինակներ է բերում լավ և վատ ընկերոջ, ներկայացնում է դրանց բնորոշիչները, առանց տարբերակում դնելու աղջիկների և տղաների միջև: Արդյունավետ է շփվում, կոնֆլիկտներ չի հրահրում: Պատրաստակամ է օգնել բոլորին Բերում է դրական և բացասական վարքագծերի տարբեր օրինակներ: Հարգում է տարբերությունները: Նկարագրում է իր բնակավայրի  մարդկանց զբաղմունքները, սովորույթները: Կողմնորոշվում է տարածքում, գիտի տան, դպրոցի հասցեն, կարողանում է կարդալ ցուցանակները,   հետևում է կանոններին: Պարզ բացատրում է, թե ինչի համար են դպրոցը, հիվանդանոցը, բանկը, ոստիկանությունը և այլն: Նկարագրում է քաղաքին և գյուղին բնորոշ առանձնահատկություններ: Թվարկում և նկարագրում է իր բնակավայրի տեսարժան վայրերն ու բնությունը: Պատասխանատու է, խնայող և հոգատար շրջակա միջավայրի և բնակիչների հանդեպ:

Գ սյունակ

1-ին թեմա

Նկարագրում է իրեն, իր զբաղմունքները: Տարբերակում և արտահայտում է որոշ  զգացմունքներ և հույզեր: Նկարագրում է իրեն անցյալում և ներկայում: Տարբերակում է ճիշտ կազմված ռեժիմի քայլաշարը: Տարբերակում է, թե ո՛ր տեղեկությունը ո՛ր զգայարանուվ է ստանում: Գիտի մարմնի մասերը և որ դրանք գործում են փոխկապված: Պատրաստակամ է օգնելու, չունի իրենից տարբեր մարդկանց ծաղրելու, ճնշելու հակում:    Հետևում է հիգիենայի որոշ կանոնների: Տարբերակում է անձնական հիգիենայի անհատական պարագաները: Ցուցադրում է ձեռքերը և ատամները ճիշտ լվանալու շարժումները: Ակտիվ է մարմնամարզություն անելիս և  մաքուր օդում գտնվելիս:

2-րդ թեմա

Տարբերակում է առողջ և անառողջ սնունդը, գիտի, որ պետք է նախաճաշել: Տարբերակում է սննդամթերքի խմբերը՝ որոշ բացթողումներով և նշում է որոշ բուսական և որոշ կենդանական ծագման սննդատեսակներ: Գիտի, որ ամեն օր նույն ժամերին պետք է սնվել: Նշում է, որ պետք է սնվել և հաճախ ջուր խմել առույգ լինելու և մեծանալու համար: Թվարկում է որոշ վտանգներ տանը, դպրոցում և փողոցում, նշում է իր թվարկած վտանգներից խուսափելու անվտանգության որոշ կանոնները: Կատարում է անվտանգության կանոններին հետևելու հրահանգները: Թվարկում է որոշ վնասակար սովորություններ, այդ թվում՝ ծխելը, նշում է, որ ծխելը և ծուխը վնասակար է առողջությանը: Գիտի, որ պետք է օդափոխի սենյակը և տարաշքը, ուր գտնվում է: Նշում է, որ կան հիվանդություններ, որոնք փոխանցվում են մեկից մյուսին՝ վարակում են միմյանց: Նշում է, որ պետք է լվացվել, պահպանել հիգիենայի կանոնները և դիմակ կրել, որպեսզի չհիվանդանալ: Հիվանդանալու պատճառների մեջ նշում է նաև  շրջապատի աղտոտվածությունը:

 3-րդ թեմա

Նակարագրում է տարբեր կազմով ընտանիքները, մեծ և փոքր, դերերն ու պարտականություններն իրենց ընտանիքում: Նկարագրում է ժամանցի որոշ ձևեր և տոներ, որոնք նշում են ընտանիքում: Օրինակներ է բերում լավ և վատ ընկերոջ, ներկայացնում է դրանք: Արդյունավետ է շփվում: Օգնում է ընկերներին, երբ դրա կարիքը կա: Բերում է դրական և բացասական վարքագծերի որոշ օրինակներ: Նկարագրում է իր բնակավայրի  մարդկանց:  Կողմնորոշվում է տարածքում, գիտի տան, դպրոցի հասցեն, կարդում և օգնությամբ հասկանում է ցուցանակներում նշված կանոնները: Թվարկում է դպրոցի, հիվանդանոցի, բանկի, ոստիկանության որոշ բնութագրիչներ: Ներկայացնում է քաղաքին և գյուղին բնորոշ որոշ հատկանիշներ: Թվարկում և ներկայացնում է իր բնակավայրի որոշ տեսարժան վայրեր և բնության առանձնահատկություններ: Խնայող և հոգատար է շրջակա միջավայրի և բնակիչների հանդեպ:

 Դ սյունակ

 1-ին թեմա

Թվարկում է իր որոշ հատկանիշներ և որոշ սիրած զբաղմունքներ: Տարբերակում և արտահայտում է որոշ պարզ  հույզեր: Ընտրում և համապատասխանեցնում է ներկային և անցյալին վերաբերող նկարագրությունները: Ընտրում և դասավորում է օրվա անելիքներն ըստ հերթականության: Թվարկում է անձնական հիգիենայի հիմնական կանոնները, ցույց է տալիս լվացվելու և ատամները լվանալու որոշ շարժումներ: Կատարում է մարմնամարզություն՝ հետևելով օրինակին:

2-րդ թեմա

Նշում է որոշ առողջ և անառողջ սննդի օրինակներ: Օգնությամբ համապատասխա­նեցնում է սննդամթերքները իրենց համապատասխան խմբերին, նաև բուսական և կենդանական ծագմանը: Տեսնում է կապը սնվելու և աճելու, մեծանալու միջև: Կարողանում է նկարներից ընտրել վտանգ պարունակով նկարները և ընտրում է համապատասխան վարքականոնների նկարները: Կարողնում է հետևել անվտանգությանը վերաբերող հրահանգներին, երբեմն՝ օգնությամբ: Նկարներում տարբերակում է վնասակար սովորությունները, այդ թվում՝ ծխելը: Ընտրում է վարակների տարածման եղանակները ցույց տվող նկարներ, ինչպես նաև դրանցից խուսափելու եղանակ ցույց տվող նկարներ:

3-րդ թեմա

Նկարագրում է իր ընտանիքը, գիտի, որ ընտանիքները տարբեր կազմ կարող են ունենալ: Ներկայացնում է որոշ դերեր և պարտականություններ ընտանիքում: Նկարագրում է ինչպես են իրենց ընտանիքում հանագստանում և տոնում որոշ տոներ: Տարբերակում է լավ և վատ ընկերոջը բնորոշող վարքագծերը: Օգնում է ընկերներին, երբ հուշում են: Կողմնորոշվում է տարածքում, գիտի տան, դպրոցի հասցեն, կարդում և օգնությամբ հետևում է ցուցանակներում նշված կանոններին: Տարբերակում է դպրոցի, հիվանդանոցի, բանկի, ոստիկանության ցուցադրվող որոշ բնութագրիչներ: Տարբերակում է քաղաքին և գյուղին բնորոշ որոշ հատկանիշներ: Նշում է իր բնակավայրի ամենանշանակալի վայրը, հուշարձանը և ունի հոգատար վերաբերմունք դրանց հանդեպ:

Ե սյունակ 

1-ին թեմա

Տրված հատկանիշներից ընտրում է որոշ նկարագրեր, որոնք վերաբերում են իրեն: Կարողանում է ընտրել օրվա անելիքներից 2-3 գործողություն՝ ըստ հերթականության: Տարբերակում է ուրախություն և տխրություն արտահայտող պատկերները: Թվարկում է մի քանի զգայարան՝ աչք, ականջ, բերան… Թվարկում և ցույց է տալիս մարմնի գլխավոր մասերը:

2-րդ թեմա

Տրված օրինակներից ընտրում է որոշ առողջ և անառողջ սնունդ ցույց տվող օրինակներ: Օգնությամբ համապատասխա­նեցնում է որոշ, առավել հաճախ օգտագործվող սննդամթերքները իրենց համապատասխան խմբերին: Նկարներից ընտրում է որոշ վտանգ պարունակով նկարներ և ընտրում է դրանց համապատասխան վարքականոնների որոշ նկարներ: Օգնությամբ կատարում է անվտանգությանը վերաբերող հրահանգները: Նկարներում նշում է որոշ վնասակար սովորություններ, նաև ծխելը: Ընտրում է վարակների տարածման եղանակներ ցույց տվող որոշ նկարներ, ինչպես նաև դրանցից խուսափելու եղանակ ցույց տվող որոշ նկարներ: 

3-րդ թեմա

Ընտրում և նկարներով կազմում է իր ընտանիքը, ընտանիքի անդամներին: Ցույց է տալիս որոշ դերեր, որ բնորոշ են իր ընտանիքի անդամներին: Ընտրում և ցույց է տալիս տոներ խորհրդանշող նկարներ, որոնք տոնում են իրենց ընտանիքում՝ Նոր տարի, Զատիկ և այլն:  Տարբերակում և ցույց է տալիս որոշ   լավ և վատ արաքներ բնորոշող վարքագծերը: Օգնությամբ հետևում է ցուցանակներում նշված կանոններին: Տարբերակում է դպրոցին, հիվանդանոցին, բնորոշ ցուցադրվող որոշ բնութագրիչներ: Տարբերակում և ցույց է տալիս քաղաքին և գյուղին բնորոշ որոշ հատկանիշներ:

 

Comments