«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ

 «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ

2021-2022 ուսումնական տարում Տավուշի մարզի 2-րդ դասարանում սովորողների ուսումնառության արդյունքների ոչ միավորային գնահատման՝ բնութագրերի ձևանմուշների վերաբերյալ

Նախաբան

Հանրակրթության պետական նոր չափորոշչով սահմանվել է, որ 1–4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի 1-ին կիսամյակում իրականացվելու է ոչ միավորային գնահատում, իսկ սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման նոր կարգի համաձայն՝ յուրաքանչյուր սովորողի համար որպես կիսամյակի ամփոփում կազմվելու է ուսումնական առաջադիմության բնութագիր բոլոր առարկաներից:

Տավուշի մարզի փորձարկող 2-րդ դասարանի ուսպլանով նախատեսված բոլոր առարկաների վերջնարդյունքների հիման վրա կազմվել են բնութագրերի հնգաստիճան սանդղակներ` որպես օգնություն ուսուցչին:

Յուրաքանչյուր աղյուսակի առաջին սյունակում տրված են տվյալ առարկայի ուսումնական ծրագրով սահմանված թեմաները (ԵՇԱ, Շախմատ, Մաթեմատիկա և այլն) կամ առարկայական չափորոշչով նախատեսված հիմնական հասկացություններն ու ենթահասկացությունները (օր.՝ Մայրենի), իսկ աղյուսակի առաջին տողում ներկայացված են Ա, Բ, Գ, Դ, Ե սյունակները՝ ցույց տալով առարկայական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների կատարման աստիճանը 1-ին կիսամյակի համար՝ նվազման կարգով:  

Ամեն առարկայի ուսուցիչ կարող է կազմել յուրաքանչյուր սովորողի բնութագիրը՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.

-        Պետք է շարժվել վերևից ներքև և հորիզոնական՝ գնալով ձախից աջ (Ա-Ե):

-        Կարելի է ընտրել որևէ սյունակի նկարագրությունը ամբողջությամբ կամ համադրել հատվածներ տարբեր ձևակերպումներից, քանի որ նույն վերջնարդյունքի կատարման մակարդակների բաժանումը պայմանական է:

-        Պետք է խուսափել մակարդակների բաժանել երեխաներին, քանի որ քիչ հավանական է, որ որևէ սովորող բոլոր վերջնարդյունքների մասով կապահովի նույն մակարդակը:

-        Չի կարելի սյունակները համեմատել կամ նույնացնել միավորների (5-միավորային համակարգի կամ 10-միավորային համակարգի աստիճանների հետ):

-        Բոլոր բնութագրերը կազմվել են դրական շեշտադրմամբ. պետք է բացառել «Չի կարողանում», «Չգիտի», «Դժվարանում է» արտահայտությունները:

-        Ուսուցիչը կարող է ըստ անհրաժեշտության խմբագրել կամ լրամշակել ձևակերպումները՝ առավել հարմարեցնելով դրանք տվյալ սովորողի ցուցաբերած արդյունքին:

-        Բնութագիրը պետք է կցել սովորողի անձնական գործին:

 

Ցուցումներ բնութագրերի կազմման վերաբերյալ

Ներկայացված աղյուսակների Ա սյունակում ներկայացված են առարկայի առաջին կիսամյակին ուսուցնավող թեմաների վերջնարդյունքները՝ ձևակերպված բնութագրի ձևով: Սյունակը ներկայացնում է վերջնարդյունքների ապահովման առավելագույն աստիճանը: Հաջորդ սյունակները ներկայացնում են յուրաքանչյուր վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները նվազման կարգով: Վերջին՝ Ե սյունակում ներկայացված է վերջնարդյունքի ապահովման նվազագույն աստիճանը:

Ուսուցիչը կարող է յուրաքանչյուր սյունակի բնութագրերին ծանոթանալով՝ ընտրել յուրաքանչյուր երեխայի համար այն ձևակերպումները, որոնք առավելապես համապատասխանում են նրա ուսումնառության արդյունքներին կիսամյակի ավարտին: Այս աշխատանքը կատարելիս ուսուցիչը պետք է հիմնվի ողջ կիսամյակի ընթացքում կիրառած ձևավորող գնահատման արդյունքների (ստուգաթերթերի, համառող գրառումների, ռուբրիկների, դիտարկումների, հայտորոշիչ առաջադրանքների և այլ գործիքների պարբերական կիրառման վերլուծությունների վրա):

Բնութագրերը կարող են կազմվել տարբեր սյունակների բնութագրումներից ընտրված նկարագրություններից՝ ամբողջացնելով սովորողի ամփոփ բնութագիրը տվյալ առարկայից: Նույն տողից  միայն մեկ բնութագրիչ կարող է ներառվել կոնկրետ սովորողի բնութագրի մեջ, քանի որ յուրաքանչյուր տողում նկարագրված են նույն վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները: Չի բացառվում, որ սյունակներից մեկի բնութագրումները լիովին համընկնեն կոնկրետ սովորողի առաջադիմության արդյունքներին, սակայն առավել հաճախ դա կլինի տարբեր սյունակներից առանձնացված բնութագրիչներից կազմված խճանկար: 

«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ

Կազմեց Նարինե Խաչատրյանը

Թեմաներ

Ա

Բ

Գ

Դ

Ե

Առավոտյան մարմնամար­զու­թյան և ֆիզիկական

Վարժություն­ների նշանա­կու­թյունը առողջու­թյան համար:

 

Արժևորում է և ինքնուրույն կազմում

ֆիզիկական

վարժություն­ների համա­լիրներգի­տակ­ցելով առողջու­թյան պահպան­ման կարևորու­թյունը։

Գիտի, որ կարևոր է առավոտյան մարմնամարզական և ֆիզիկական վարժություններով առողջության պահպանումը։

Գիտի ֆիզիկական վարժություն­ների դերն ու նշանակությունը առողջության

ամրապնդման գործում:

 

Պատկերացում ունի առավոտյան մարմնամարզության և ֆիզիկական վարժություն­ների առողջա­րարական նշանակության մասին:

Ճանաչում է մարմնամար­զական և ֆիզիկական վարժությունների նկաները և օգնությամբ կրկնում նրանց կատարումը։

 

Հիգիենիկ կանոնները ֆիզիկական

Վարժություն­ներ կատարելիս:

Արժևորում և պահպանում է ֆիզիկական վարժությունների կատարման ժամանակ հիգիենիկ կանոնները։

Տիրապետում է կոփման միջոցներին և կանոններին։

Գիտակցում է կոփման կանոնների և

անձնական հիգիենայի պահպանման

կարևորությունը՝ ֆիզիկական

վարժություններ կատարելիս:

Գիտի օրվա

ռեժիմի, անձնական

հիգիենայի կանոնների կարևորությունը՝ ֆիզիկական

վարժություններ կատարելիս:

Պատկերացում ունի օրվա ռեժիմի,

անձնական հիգիենայի կանոնների

մասին և կատարում է ֆիզիկական

վարժություններ:

Պատկերացում ունի հիգիենայի կանոնների պահպանման մասին, օգնությամբ ճանաչում է սպորտային համազգեստն ու կոշիկները:

Օլիմպիական խաղերի ծագման համառոտ պատմու­թյունը:

Գիտի օլիմպիական խաղերի ծագման

պատմությունը: Ունի լրացուցիչ տեղեկություն­ներ օլիմպիա­կան խաղերի և անվանի մարզիկների վերաբերյալ:

Գիտի օլիմպիա­կան խաղերի ծագման համառոտ

պատմությունը, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկի պատիվ Զևս աստծու և հայերի մասնակցությունը այդ խաղերին:

Գիտի օլիմպիական խաղերի ծագման համառոտ

պատմությունը, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկի պատիվ Զևս աստծու:

Պատկերացում ունի օլիմպիա­կան խաղերի ծագման համա­ռոտ պատմու­թյան վերաբեր­յալ, որոնք կազ­մակերպվում էին Հին Հունաս­տանում:

Պատկերացում ունի օլիմպիական խաղերի վերաբերյալ և նկարների միջոցով ճանաչում է խորհրդա­նիշները:

 


Comments