«Տեխնոլոգիա» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ

 «Տեխնոլոգիա» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ

2021-2022 ուսումնական տարում Տավուշի մարզի 2-րդ դասարանում սովորողների ուսումնառության արդյունքների ոչ միավորային գնահատման՝ բնութագրերի ձևանմուշների վերաբերյալ

 

Նախաբան

Հանրակրթության պետական նոր չափորոշչով սահմանվել է, որ 1–4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի 1-ին կիսամյակում իրականացվելու է ոչ միավորային գնահատում, իսկ սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման նոր կարգի համաձայն՝ յուրաքանչյուր սովորողի համար որպես կիսամյակի ամփոփում կազմվելու է ուսումնական առաջադիմության բնութագիր բոլոր առարկաներից:

Տավուշի մարզի փորձարկող 2-րդ դասարանի ուսպլանով նախատեսված բոլոր առարկաների վերջնարդյունքների հիման վրա կազմվել են բնութագրերի հնգաստիճան սանդղակներ` որպես օգնություն ուսուցչին:

Յուրաքանչյուր աղյուսակի առաջին սյունակում տրված են տվյալ առարկայի ուսումնական ծրագրով սահմանված թեմաները (ԵՇԱ, Շախմատ, Մաթեմատիկա և այլն) կամ առարկայական չափորոշչով նախատեսված հիմնական հասկացություններն ու ենթահասկացությունները (օր.՝ Մայրենի), իսկ աղյուսակի առաջին տողում ներկայացված են Ա, Բ, Գ, Դ, Ե սյունակները՝ ցույց տալով առարկայական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների կատարման աստիճանը 1-ին կիսամյակի համար՝ նվազման կարգով:  

Ամեն առարկայի ուսուցիչ կարող է կազմել յուրաքանչյուր սովորողի բնութագիրը՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.

-        Պետք է շարժվել վերևից ներքև և հորիզոնական՝ գնալով ձախից աջ (Ա-Ե):

-        Կարելի է ընտրել որևէ սյունակի նկարագրությունը ամբողջությամբ կամ համադրել հատվածներ տարբեր ձևակերպումներից, քանի որ նույն վերջնարդյունքի կատարման մակարդակների բաժանումը պայմանական է:

-        Պետք է խուսափել մակարդակների բաժանել երեխաներին, քանի որ քիչ հավանական է, որ որևէ սովորող բոլոր վերջնարդյունքների մասով կապահովի նույն մակարդակը:

-        Չի կարելի սյունակները համեմատել կամ նույնացնել միավորների (5-միավորային համակարգի կամ 10-միավորային համակարգի աստիճանների հետ):

-        Բոլոր բնութագրերը կազմվել են դրական շեշտադրմամբ. պետք է բացառել «Չի կարողանում», «Չգիտի», «Դժվարանում է» արտահայտությունները:

-        Ուսուցիչը կարող է ըստ անհրաժեշտության խմբագրել կամ լրամշակել ձևակերպումները՝ առավել հարմարեցնելով դրանք տվյալ սովորողի ցուցաբերած արդյունքին:

-        Բնութագիրը պետք է կցել սովորողի անձնական գործին:

 

Ցուցումներ բնութագրերի կազմման վերաբերյալ

Ներկայացված աղյուսակների Ա սյունակում ներկայացված են առարկայի առաջին կիսամյակին ուսուցնավող թեմաների վերջնարդյունքները՝ ձևակերպված բնութագրի ձևով: Սյունակը ներկայացնում է վերջնարդյունքների ապահովման առավելագույն աստիճանը: Հաջորդ սյունակները ներկայացնում են յուրաքանչյուր վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները նվազման կարգով: Վերջին՝ Ե սյունակում ներկայացված է վերջնարդյունքի ապահովման նվազագույն աստիճանը:

Ուսուցիչը կարող է յուրաքանչյուր սյունակի բնութագրերին ծանոթանալով՝ ընտրել յուրաքանչյուր երեխայի համար այն ձևակերպումները, որոնք առավելապես համապատասխանում են նրա ուսումնառության արդյունքներին կիսամյակի ավարտին: Այս աշխատանքը կատարելիս ուսուցիչը պետք է հիմնվի ողջ կիսամյակի ընթացքում կիրառած ձևավորող գնահատման արդյունքների (ստուգաթերթերի, համառող գրառումների, ռուբրիկների, դիտարկումների, հայտորոշիչ առաջադրանքների և այլ գործիքների պարբերական կիրառման վերլուծությունների վրա):

Բնութագրերը կարող են կազմվել տարբեր սյունակների բնութագրումներից ընտրված նկարագրություններից՝ ամբողջացնելով սովորողի ամփոփ բնութագիրը տվյալ առարկայից: Նույն տողից  միայն մեկ բնութագրիչ կարող է ներառվել կոնկրետ սովորողի բնութագրի մեջ, քանի որ յուրաքանչյուր տողում նկարագրված են նույն վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները: Չի բացառվում, որ սյունակներից մեկի բնութագրումները լիովին համընկնեն կոնկրետ սովորողի առաջադիմության արդյունքներին, սակայն առավել հաճախ դա կլինի տարբեր սյունակներից առանձնացված բնութագրիչներից կազմված խճանկար: 

«Տեխնոլոգիա» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ

Կազմեց Կարինե Պապիկյանը

Հիմնական գաղափարներ

Ա

Բ

Գ

Դ

Ե

ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ /ՆԿ/

 

Թեմա 1.

ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

 

Կարողանում է ընտրել բնական/արհեստական  նյութերը, դրանք տեսակավորում է, որակավորում, չորացնում:

Կարողանում է թվարկել դրանց կիրառության բնագավառները:

Կարողանում է բնական և արհեստական նյութերը նմանեցնել իրեն հայտնի երկրաչափական պատկերներին:

 

Կարողանում է  բնական և  արհեստական նյութերը, թուղթը նախապատրաստել աշխատանքի համար:

Թվարկում է թղթի այն բոլոր տեսակները, որոնք օգտագործում են Տեխնոլոգիայի դասերին:

Կարողանում է   նկարագրել, թե յուրաքանչյուր տեսակի թղթով ինչ շինվածք/ներ կարելի է պատրաստել: Կարողանում է յուրաքանչյուր շինվածքի համար ընտրել համապատասխան բնական և արհեստական նյութ/եր:

 

Թվարկում և նկարագրում է  գրանյութերի տեսակներն ըստ տարածքների և ժամանակագրության:

 

Կարողանում է ընտրել, հավաքել, որակավորել  բնական և արհեստական նյութերը:

 

Կարողանում է դրանք նախա­պատրաստել աշխատանքի:

 

Անվանում է  թղթի տեսակները: Կարողանում է  թուղթը նախա­պատրաստել աշխատանքի համար:

 

Կարողանում է ընտրել իր նախընտրած շինվածքին համապատասխան  թուղթ:

Թվարկում է գրանյութերի տեսակներն ըստ ժամանակագրու­թյան:

 

Կարողանում է ընտրել, հավաքել  բնական/արհեստական նյութերը:

Տարբերակում է բնական և արհեստական նյութերը: Անվանում է դրանք:

 

Կարողանում է  բնական/ արհես­տական նյութերը չորացնել, համապատաս-

խան տեսքի բերել,  նախապատրաս-

տել աշխատան­քի համար:

 

Կարողանում է  տարբերել թղթի տեսակները:

Նկարագրում է, թե հնում հայերն ինչի վրա են գրել:

 

Կարողանում է նկարագրել, թե ինչ շինվածքներ կարելի է պատրաստել թղթով, բնական և արհեստական նյութերով:

Կարողանում է թվարկել այդ նյութերի կիրառության բնագավառները:

 

 

Կարողանում է ընտրել, հավաքել բնական և արհեստական նյութեր:

Նկարագրում է դրանց ձևը:  Անվանում է դրանք:

 

Կարողանում է իր ընտրած մի քանի  բնական և արհեստական նյութերը նախապատրաստել աշխատանքի համար:

 

Կարողանում է տարբերակել թղթի մի քանի տեսակ /գրելու, փաթեթավորման, պատճենահան, լրագրի…/:

Կարողանում է թուղթը նախապատրաս

տել աշխատանքի համար՝ համապատաս

խան տեսքի բերել:

Թվարկում է  1-2 գրանյութ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարողանում է ընտրել և հավաքել 2-3  բնական/ արհեստական նյութեր,  անվանում է դրանք:

Կարողանում է այդ բնական կամ արհեստական նյութերը նախապատ

րաստել աշխատանքի համար:

Կարողանում է ճանաչել թղթի որոշ տեսակներ /գրելու, փա­թեթավորման/

Կարողանում է տարբերակել թուղթը այլ նյութերից:

Անվանում է գոնե մեկ գրանյութ:

 

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑ-

ՆԵՐ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒ-

ԹՅՈՒՆ /ԳԱ/

 

Թեմա 2. ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ  ՍԱՐՔԵՐ

 

Ներկայացնում է թղթի, բնական/արհեստական նյութերի մշակման համար նախատեսված գործիքների ստեղծման պատմությունը:

Կարողանում է ցուցադրել թղթի, բնական/արհեստական նյութերի մշակման համար նախատեսված գործիքներով աշխատելը և բացատրում է  աշխատանքի  սկզբունքը:

Մեկնաբանում է այդ գործիքների ընտրությունը:

Բացատրում ու ցուցադրում է  անվտանգ աշխատելու կանոնները:

Ցուցադրում է թղթի, բնական/արհեստական նյութերի մշակման համար նախատեսված գործիքներով աշխատելու  սկզբունքը:

 Ցուցադրում ու մեկնաբանում է անվտանգ աշխատելու կանոնները:

Կարողանում է բացատրել նյութերի մշակման համար նախատեսված պարզ գործիքների աշխատանքի սկզբունքը: Թվարկում է անվտանգ աշխատելու կանոններ, աշխատելու ընթացքում կիրառում է այդ կանոնները::

Թվարկում է թղթի, բնական/արհեստական նյութերի մշակման համար նախատեսված պարզ գործիքները: Անվանում է դրանք: Կարողանում է  մեկ գործիքի օրինակով բացատրել աշխատանքի սկզբունքը:

Կարողանում է ցուցադրել այդ գործիքով աշխատելու ձևերը:

 

Թվարկում է նյութերի/ թուղթ, բնական և արհեստական նյութեր/ մշակման համար նախատեսված 1-2 գործիքներ, անվանում է դրանք:

 

 

 

ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ /ՆԿ/

 

Թեմա 3. ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

 

 

Կարողանում է  խնամքով և անվտանգ մշակել թուղթը, բնական և արհեստական նյութերը:

Կարողանում է բացատրել և ցուցադրել նյութերի մշակման քայլաշարը:

 

Կարողանում է  թվարկել և պատրաստել  ապլիկացիայի տարբեր տեսակներ /ըստ նմուշի և ըստ գծագրի/ ՝ պահպանելով անվտանգության կանոնները:

Կարողանում է իր նախընտրած էսքիզի կամ գծապատկերի վրա թվերի տեխնիկայով խճանկար ստեղծել:

Կարողանում է նկարագրել քայլաշարը:

Կարողանում է պատրաստել ապլիկացիա/խճանկար սիրած մուլտֆիլմի մոտիվներով:

Կարողանում է նկարագրել օրիգամիներ պատրաստելու կանոնները:

Ցուցադրում է օրիգամիում ընդունված պայմանական նշանները:

Կարողանում է կարդալ օրիգամիի գծագրեր:

Կարողանում է խնամքով և անթերի պատրաստել օրիգամիի նմուշներ՝ նկարագրելով և բացատրելով պատրաստման քայլաշարը:

Կարողանում է ընտրել իր նախընտրած մոդելները:

 Կարողանում է  մշակել թուղթը, բնական և արհեստական նյութերը՝ պահպանելով անվտանգության կանոնները:

 

Կարողանում է  պատրաստել  հարթ և տարածական ապլիկացիա, խճանկար՝ ըստ իր ընտրության:

Կարողանում է պատրաստել իր սիրած խաղալիքը, մուլտֆիլմի հերոսին ապլիկացիայի/

խճանկարի տեխնիկայով:

Կարողանում է պատրաստել ինքնաշեն խաղեր՝ «Չինական գլուխկոտրուկ», «Խճանկար շրջանի և էլիպսի մասերից»:

Կարողանում է  բացատրել  օրիգամիի պայմանական նշանների իմաստը: 

Կարողանում է ծալումներ կատարել ըստ գծագրի՝ կարդալ գծագրեր:

Կարողանում է օրիգամիներ պատրաստել/իր  ընտրությամբ/:

Թվարկում է թղթի, բնական և արհեստական նյութերի մշակման եղանակները:

Կարողանում է այդ նյութերը ծալել, կտրել, միացնել, սոսնձել:

 

Կարողանում է

պատրաստել հարթ, առարկայական, թեմատիկ-բովանդակային, սիմետրիկ ապլիկացիա ըստ նկարի:

Կարողանում է պատրաստել  հարթ, միագույն/ բազմագույն խճանկար:

Կարողանում է պատրաստել պարզագույն ինք­­նաշեն խաղեր:

 

Ներկայացնում է օրիգամիի ստեղծման պատմությունը:

Կարողանում է կարդալ օրիգամիի պայմանական նշանները:

Կարողանում է կարդալ պարզ գծագրեր:

Կարողանում է օրիգամիի տեխնիկայով պատրաստել կենդանիներ, թռչուններ և այլ մոդելներ /շնիկ, փիսիկ, աղավնի, մեղու, շուշան, զատիկ/:

 

 

 

 

Թվարկում է  թղթի, բնական և արհեստական նյութերի մշակման 2-3 եղանակ:

Կարողանում է այդ նյութերը ծալել, կտրել, միացնել:

 

Կարողանում է պատրաստել հարթ, առարկայական ապլիկացիա,  միագույն խճանկար ըստ նմուշի:

Կարողանում է պատրաստել ապլիկացիա, խճանկար ըստ նմուշի կամ նկարի:

 

 

 

 

 

Բացատրում է ՝ ինչ է օրիգամին:

Ծանոթ է պայմանական նշաններին:

Կարողանում է ճիշտ ծալումներ անել՝ պահպանելով անվտանգության կանոնները:

Կարողանում է օրիգամիի տեխնիկայով պատրաստել պարզ մոդելներ, օրինակ՝ էջանշան, եղևնի, գլխարկ, ինքնաթիռ:

 

 

Թվարկում է նյութերի /թուղթ, բնական և արհեստական նյութեր/ մշակման 1-2 եղանակ:

Կարողանում է  պարզագույն մշակումներ անել /կտրել, ծալել/:

 

Կարողանում է պատրաստել պարզագույն  կոմպոզիցիա բնական և արհեստական նյութերով:

Կարողանում է պատրաստել պարզագույն ապլիկացիա և խճանկար:

 

 

 

 

 

 

 

Գիտի՝ ինչ է օրիգամին: Կարողանում է թուղթը ճիշտ ծալել:

Կարողանում է պատրաստել օրիգամիի պարզագույն նմուշներ, օրինակ՝ բաժակ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Comments