«Շախմատ» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ
2021-2022
ուսումնական տարում Տավուշի մարզի 2-րդ դասարանում սովորողների ուսումնառության արդյունքների
ոչ միավորային գնահատման՝ բնութագրերի ձևանմուշների վերաբերյալ
Նախաբան
Հանրակրթության պետական նոր
չափորոշչով սահմանվել է, որ 1–4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի 1-ին կիսամյակում
իրականացվելու է ոչ միավորային գնահատում, իսկ սովորողների ուսումնառության արդյունքների
գնահատման նոր կարգի համաձայն՝ յուրաքանչյուր սովորողի համար որպես կիսամյակի ամփոփում կազմվելու է ուսումնական առաջադիմության
բնութագիր բոլոր առարկաներից:
Տավուշի մարզի փորձարկող 2-րդ
դասարանի ուսպլանով նախատեսված բոլոր առարկաների վերջնարդյունքների հիման վրա կազմվել
են բնութագրերի հնգաստիճան սանդղակներ` որպես օգնություն ուսուցչին:
Յուրաքանչյուր աղյուսակի առաջին
սյունակում տրված են տվյալ առարկայի ուսումնական ծրագրով սահմանված թեմաները (ԵՇԱ,
Շախմատ, Մաթեմատիկա և այլն) կամ առարկայական չափորոշչով նախատեսված հիմնական հասկացություններն
ու ենթահասկացությունները (օր.՝ Մայրենի), իսկ աղյուսակի առաջին տողում ներկայացված
են Ա, Բ, Գ, Դ, Ե սյունակները՝ ցույց տալով առարկայական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների
կատարման աստիճանը 1-ին կիսամյակի համար՝ նվազման կարգով:
Ամեն առարկայի ուսուցիչ կարող
է կազմել յուրաքանչյուր սովորողի բնութագիրը՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.
-
Պետք է շարժվել վերևից ներքև և հորիզոնական՝
գնալով ձախից աջ (Ա-Ե):
-
Կարելի է ընտրել որևէ սյունակի նկարագրությունը
ամբողջությամբ կամ համադրել հատվածներ տարբեր ձևակերպումներից, քանի որ նույն վերջնարդյունքի
կատարման մակարդակների բաժանումը պայմանական է:
-
Պետք է խուսափել մակարդակների բաժանել
երեխաներին, քանի որ քիչ հավանական է, որ որևէ սովորող բոլոր վերջնարդյունքների մասով
կապահովի նույն մակարդակը:
-
Չի կարելի սյունակները համեմատել կամ
նույնացնել միավորների (5-միավորային համակարգի կամ 10-միավորային համակարգի աստիճանների
հետ):
-
Բոլոր բնութագրերը կազմվել են դրական
շեշտադրմամբ. պետք է բացառել «Չի կարողանում»,
«Չգիտի», «Դժվարանում է» արտահայտությունները:
-
Ուսուցիչը կարող է ըստ անհրաժեշտության
խմբագրել կամ լրամշակել ձևակերպումները՝ առավել հարմարեցնելով դրանք տվյալ սովորողի
ցուցաբերած արդյունքին:
-
Բնութագիրը պետք է կցել սովորողի անձնական
գործին:
Ցուցումներ
բնութագրերի կազմման վերաբերյալ
Ներկայացված աղյուսակների Ա սյունակում ներկայացված
են առարկայի առաջին կիսամյակին ուսուցնավող թեմաների վերջնարդյունքները՝ ձևակերպված
բնութագրի ձևով: Սյունակը ներկայացնում է վերջնարդյունքների ապահովման առավելագույն
աստիճանը: Հաջորդ սյունակները ներկայացնում են յուրաքանչյուր վերջնարդյունքի
ապահովման տարբեր աստիճանները նվազման կարգով: Վերջին՝ Ե սյունակում ներկայացված է
վերջնարդյունքի ապահովման նվազագույն աստիճանը:
Ուսուցիչը կարող է յուրաքանչյուր
սյունակի բնութագրերին ծանոթանալով՝ ընտրել յուրաքանչյուր երեխայի համար այն ձևակերպումները,
որոնք առավելապես համապատասխանում են նրա ուսումնառության արդյունքներին կիսամյակի
ավարտին: Այս աշխատանքը կատարելիս ուսուցիչը պետք է հիմնվի ողջ կիսամյակի ընթացքում
կիրառած ձևավորող գնահատման արդյունքների (ստուգաթերթերի, համառող գրառումների, ռուբրիկների,
դիտարկումների, հայտորոշիչ առաջադրանքների և այլ գործիքների պարբերական կիրառման վերլուծությունների
վրա):
Բնութագրերը կարող են կազմվել
տարբեր սյունակների բնութագրումներից ընտրված նկարագրություններից՝ ամբողջացնելով սովորողի
ամփոփ բնութագիրը տվյալ առարկայից: Նույն տողից միայն մեկ բնութագրիչ կարող է ներառվել կոնկրետ
սովորողի բնութագրի մեջ, քանի որ յուրաքանչյուր տողում նկարագրված են նույն վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները: Չի բացառվում,
որ սյունակներից մեկի բնութագրումները լիովին համընկնեն կոնկրետ սովորողի առաջադիմության
արդյունքներին, սակայն առավել հաճախ դա կլինի տարբեր սյունակներից առանձնացված բնութագրիչներից
կազմված խճանկար:
«Շախմատ» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ
Կազմեց Նաիրա Մովսիսյանը
Թեմաներ |
Ա |
Բ |
Գ |
Դ |
Ե |
Խաղադաշտ Դաշտեր Գծեր Մասեր
|
Անվանում
է, ցույց է տալիս խաղադաշտի դաշտերը, գծերը, մասերը: Տեղորոշում և գրանցում
է դաշտերը: |
Անվանում
է, ցույց է տալիս խաղադաշտի գծերը, մասերը, անվանում է լատիներեն տառերը: |
Անվանում
է, ցույց է տալիս խաղադաշտի գծերը: |
Լսելով անվանումները` ցույց է տալիս խաղադաշտի մասերը և գծերը: |
Օգնությամբ և հուշումով ցույց է տալիս և անվանում խաղադաշտը:
|
Խաղաքարեր Արքա Թագուհի Նավակ Փիղ Ձի Զինվոր |
Կատարում
է տրամաբանված քայլեր խաղաքարերով`
հարձակվում է, ստեղծում է կրկնակի հարված, հսկում է, վերցնում է, շախ է տալիս, մատ
է անում, մեկնաբանում է խաղաքարի արժեքը, դերը խաղի ընթացքում: Թվարկում է խաղաքարերի մոտավոր արժեքները: |
Կատարում
է քայլեր խաղաքարերով, վերցնում է խաղաքարեր արքայով, շախ է հայտարարում: Թվարկում է խաղաքարերի մոտավոր արժեքները:
|
Կատարում
է քայլեր խաղաքարերով, վերցնում է խաղաքարեր արքայով: Թվարկում է խաղաքարերի մոտավոր արժեքները:
|
Անվանում
և
ցույց է տալիս խաղաքարերը: Թվարկում է խաղաքարերի մոտավոր արժեքները: |
Օգնությամբ և հուշումով ցույց է տալիս և անվանում խաղաքարերը:
|
Շախ |
Սահմանում
է շախը, շախ է տալիս, ցույց է տալիս`
ինչպես պաշտպանվել շախից: |
Սահմանում
է շախը, շախ է տալիս: |
Կարողանում է շախ տալ: |
Նկատում է շախը:
|
Օգնությամբ և հուշումով նկատում է շախը:
|
Մատ |
Սահմանում
է մատը, մատ է անում, ցույց է տալիս`
ինչպես պաշտպանվել մատից: Ստեղծում է մատ մեկ քայլից: Ստեղծում է մատային դիրքեր: |
Սահմանում
է մատը, մատ է անում, ցույց է տալիս`
ինչպես պաշտպանվել մատից: Ստեղծում է մատ մեկ քայլից: |
Սահմանում
է մատը, մատ է անում, ցույց է տալիս`
ինչպես պաշտպանվել մատից:
|
Նկատում է մատը: |
Օգնությամբ և հուշումով նկատում է մատը: |
Պատ, ոչ-ոքիի տեսակները |
Սահմանում
է պատը, ներկայացնում է ոչ-ոքիի
տեսակները, խուսափում է պատից: |
Սահմանում
է պատը, ներկայացնում է ոչ-ոքիի
տեսակները: |
Սահմանում
է պատը: |
Ներկայացնում
է ոչ-ոքիի տեսակները:
|
Օգնությամբ և հուշումով ներկայացնում է ոչ-ոքին:
|
Մատ 1 քայլից |
Հասկանում
է իր առջև դրված խնդիրը, կատարում է տրամաբանված քայլեր: Ստեղծում է մատ մեկ քայլից: Պայքարում է ազնիվ: Կառավարում է հույզերը:
Հեշտությամբ է կենտրոնանում: Ուշադիր է: Մտածում է արագ: |
Հասկանում
է իր առջև դրված խնդիրը, կատարում է տրամաբանված քայլեր: Ստեղծում է մատ մեկ քայլից: Պայքարում է ազնիվ: Կառավարում է հույզերը:
Կենտրոնանում է հեշտությամբ: Ուշադիր է: |
Հասկանում
է իր առջև դրված խնդիրը, կատարում է տրամաբանված քայլեր: Ստեղծում է մատ մեկ քայլից: Կենտրոնանում է հեշտությամբ: Ուշադիր է:
|
Հասկանում
է իր առջև դրված խնդիրը, կատարում է տրամաբանված քայլեր: Ստեղծում է մատ մեկ քայլից:
|
Օգնությամբ և հուշումով ստեղծում է մատ մեկ քայլից:
|
Մատային դիրքերի ստեղծում |
Հասկանում
է իր առջև դրված խնդիրը: Ստեղծում է մատային դիրքեր բազմաթիվ խաղաքարերով: Մտածում է արագ: Ազատ և հեշտությամբ ստեղծագործում
է: Հեշտությամբ է կենտրոնանում: Ուշադիր է: |
Հասկանում
է իր առջև դրված խնդիրը: Ստեղծում է մատային դիրքեր 3-5 խաղաքարերով: Ստեղծագործում է հեշտությամբ: Հեշտությամբ
կենտրոնանում է: Ուշադիր է: |
Հասկանում
է իր առջև դրված խնդիրը: Ստեղծում է մատային դիրքեր 3 խաղաքարերով: Հեշտությամբ կենտրոնանում է: Ուշադիր է: |
Հասկանում
է իր առջև դրված խնդիրը: Ստեղծում է մատային դիրքեր 3 խաղաքարերով:
|
Օգնությամբ և հուշումով ստեղծում է մատային դիրքեր 3 խաղաքարերով:
|
Comments
Post a Comment