«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ

 «ԹԳՀԳ» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ

2021-2022 ուսումնական տարում Տավուշի մարզի 2-րդ դասարանում սովորողների ուսումնառության արդյունքների ոչ միավորային գնահատման՝ բնութագրերի ձևանմուշների վերաբերյալ 

Նախաբան

Հանրակրթության պետական նոր չափորոշչով սահմանվել է, որ 1–4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի 1-ին կիսամյակում իրականացվելու է ոչ միավորային գնահատում, իսկ սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման նոր կարգի համաձայն՝ յուրաքանչյուր սովորողի համար որպես կիսամյակի ամփոփում կազմվելու է ուսումնական առաջադիմության բնութագիր բոլոր առարկաներից:

Տավուշի մարզի փորձարկող 2-րդ դասարանի ուսպլանով նախատեսված բոլոր առարկաների վերջնարդյունքների հիման վրա կազմվել են բնութագրերի հնգաստիճան սանդղակներ` որպես օգնություն ուսուցչին:

Յուրաքանչյուր աղյուսակի առաջին սյունակում տրված են տվյալ առարկայի ուսումնական ծրագրով սահմանված թեմաները (ԵՇԱ, Շախմատ, Մաթեմատիկա և այլն) կամ առարկայական չափորոշչով նախատեսված հիմնական հասկացություններն ու ենթահասկացությունները (օր.՝ Մայրենի), իսկ աղյուսակի առաջին տողում ներկայացված են Ա, Բ, Գ, Դ, Ե սյունակները՝ ցույց տալով առարկայական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների կատարման աստիճանը 1-ին կիսամյակի համար՝ նվազման կարգով:  

Ամեն առարկայի ուսուցիչ կարող է կազմել յուրաքանչյուր սովորողի բնութագիրը՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.

  • Պետք է շարժվել վերևից ներքև և հորիզոնական՝ գնալով ձախից աջ (Ա-Ե):
  • Կարելի է ընտրել որևէ սյունակի նկարագրությունը ամբողջությամբ կամ համադրել հատվածներ տարբեր ձևակերպումներից, քանի որ նույն վերջնարդյունքի կատարման մակարդակների բաժանումը պայմանական է:
  • Պետք է խուսափել մակարդակների բաժանել երեխաներին, քանի որ քիչ հավանական է, որ որևէ սովորող բոլոր վերջնարդյունքների մասով կապահովի նույն մակարդակը:
  • Չի կարելի սյունակները համեմատել կամ նույնացնել միավորների (5-միավորային համակարգի կամ 10-միավորային համակարգի աստիճանների հետ):
  • Բոլոր բնութագրերը կազմվել են դրական շեշտադրմամբ. պետք է բացառել «Չի կարողանում», «Չգիտի», «Դժվարանում է» արտահայտությունները:
  • Ուսուցիչը կարող է ըստ անհրաժեշտության խմբագրել կամ լրամշակել ձևակերպումները՝ առավել հարմարեցնելով դրանք տվյալ սովորողի ցուցաբերած արդյունքին:
  • Բնութագիրը պետք է կցել սովորողի անձնական գործին:

Ցուցումներ բնութագրերի կազմման վերաբերյալ

Ներկայացված աղյուսակների Ա սյունակում ներկայացված են առարկայի առաջին կիսամյակին ուսուցնավող թեմաների վերջնարդյունքները՝ ձևակերպված բնութագրի ձևով: Սյունակը ներկայացնում է վերջնարդյունքների ապահովման առավելագույն աստիճանը: Հաջորդ սյունակները ներկայացնում են յուրաքանչյուր վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները նվազման կարգով: Վերջին՝ Ե սյունակում ներկայացված է վերջնարդյունքի ապահովման նվազագույն աստիճանը:

Ուսուցիչը կարող է յուրաքանչյուր սյունակի բնութագրերին ծանոթանալով՝ ընտրել յուրաքանչյուր երեխայի համար այն ձևակերպումները, որոնք առավելապես համապատասխանում են նրա ուսումնառության արդյունքներին կիսամյակի ավարտին: Այս աշխատանքը կատարելիս ուսուցիչը պետք է հիմնվի ողջ կիսամյակի ընթացքում կիրառած ձևավորող գնահատման արդյունքների (ստուգաթերթերի, համառող գրառումների, ռուբրիկների, դիտարկումների, հայտորոշիչ առաջադրանքների և այլ գործիքների պարբերական կիրառման վերլուծությունների վրա):

Բնութագրերը կարող են կազմվել տարբեր սյունակների բնութագրումներից ընտրված նկարագրություններից՝ ամբողջացնելով սովորողի ամփոփ բնութագիրը տվյալ առարկայից: Նույն տողից  միայն մեկ բնութագրիչ կարող է ներառվել կոնկրետ սովորողի բնութագրի մեջ, քանի որ յուրաքանչյուր տողում նկարագրված են նույն վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները: Չի բացառվում, որ սյունակներից մեկի բնութագրումները լիովին համընկնեն կոնկրետ սովորողի առաջադիմության արդյունքներին, սակայն առավել հաճախ դա կլինի տարբեր սյունակներից առանձնացված բնութագրիչներից կազմված խճանկար: 

 «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ

                                                                                                          Կազմեց Ռուզաննա Ստեփանյանը

Հ.

Թեմա

 

Ա

Բ

Գ

Դ

Ե

1

Ինչպես անվտանգ օգտվել էլեկտրո­նային սարքերից

Բացատրում է էլեկտրականու-թյան հետ կապված աշխատանքի գլխավոր սկզբունքները՝ ինչ կարելի անել և ինչը՝ ոչ:
Ցույց է տալիս էրգոնոմիկայի տեսանկյունից այն ճիշտ դիրքերը, որոնք կարելի է ընդունել համակարգչի կամ հաշվողական այլ սարքերով աշխատելիս:
 Պատկերացում ունի էլեկտրական սարքերով աշխատանքի մասին:
Հարմարավետ ձևավորում է աշխատանքային տեղը:

Թվարկում և մեկնաբանում է էլեկտրական սարքերի հետ աշխատանքի անվտանգության կանոնները։ Կարողանում է միացնել և անջատել համակարգիչը։ Հուշումով կարողանում է բերել էլեկտրա­կան սարքերի հետ աշխատանքի ժամանակ անվտագության կանոնների պահպանման օրինակներ։
Կարողանում է ճիշտ դիրք ընդունել համա­կարգչով աշխա­տելիս։ Կարողա­նում է թվարկել ճիշտ դիրքերը համա­կարգ­չային տեխնիկայից օգտվելիս։

Թվարկում և մասամբ մեկնաբանում է էլեկտրական սարքերի հետ աշխատանքի անվտանգության կանոնները։ Կարողանում է միացնել և անջատել համակարգիչը։ Տրված օրինակներում կարողանում է ցույց տալ անվտագության կանոնների պահպանման դեպքերը։
Կարողանում է ճիշտ դիրք ընդունել համակարգչով աշխատելիս, օգնությամբ թվարկել ճիշտ դիրքերը՝ համակարգչային տեխնիկայից օգտվելիս։

Թվարկում է էլեկտրական սարքերի հետ աշխատանքի անվտանգության կանոնները։ Հուշելով և նկարների օգնությամբ միացնում և անջատում է համակարգիչը։
Կարողանում է ճիշտ դիրք ընդունել համակարգչով աշխատելիս։ Համակարգչային տենիկայից օգտվելիու որոշ դեպքերի համար թվարկում է ճիշտ դիրքերը։

Օգնությամբ կարողանում է նշել էլեկտրական սարքերի հետ աշխատանքի անվտանգության կանոնները։ Հուշելով և նկարների օգնությամբ միացնում և անջատում է համակարգիչը։
Օգնությամբ կարողանում է ճիշտ դիրք ընդունել համակարգչով աշխատելիս։

2

Տեխնոլո­գիան քո կյանքում

Գտնում և նկարագրում է, թե ինչպես են մարդիկ (օրինակ՝ սովորողները, ոստիկանները) օգտագործում տեխնոլոգիաների բազմաթիվ տեսակներ իրենց առօրյա անձնական և աշխատանքային կյանքում։
Նկարագրում է, թե ինչպես են մարդիկ նույն աշխատանքներն իրականացրել մինչև այս տեխնոլոգիաների գոյությունը։

Կարողանում է բերել տարբեր գործըթացների կատարման օրինակներ առանց համակարգչի կիրառման և համակարգչի կիրառմամբ։
Կարողանում է համեմատել նույն գործընթացի կատարման եղանակները։
Օգնությամբ կարողանում է թվարկել համակարգչի կիրառման դեպքում գործընթացի կատարման առա­վելությունները։

Կարողանում է բերել տարբեր գործըթացների կատարման օրինակներ առանց համակարգչի կիրառման և համակարգչի կիրառմամբ։
Օգնությամբ կարողանում է համեմատել նույն գործընթացի կատարման 2 եղանակները։
Օգնությամբ թվարկում է համակարգչի կիրառման դեպքում գործընթացի բարելավման դրույթները։

Կարողանում է բերել համակագչի կիրառմամբ կատարվող գործընթացների օրինակներ։ Օգնությամբ կարողանում է նկարագրել նույն գործընթացի կատարումը առանց համակարգչի կիրառման։
 Հուշումով կարողանում է թվարկել համակարգչի կիրառման դեպքում գործընթացի բարելավման որոշ դրույթներ։

Օգնութամբ կարողանում է բերել օրինակներ, երբ գործընթացը կատարվում է համակարգչի կիրառմամբ։
Օգնությամբ կարողանում է թվարկել համակարգչի կիրառմամբ կատարվող գործընթացի առա­վելությունները։

3

Համակար­գիչներն ամենուր են։
Կարևոր ստեղներ և գործողու­թյուններ

Նկարագրում է տարբեր գործողություններ, որոնք մարդիկ կատարում են հաշվողական սարքերի միջոցով, ներառյալ՝ հեռախոսներով և պլանշետներով:
Գտնում և օգտագործում է ստեղնաշարի վրա առկա տառերը, թվերը և հատուկ ստեղները:
Ստեղծում է պարզ թվային արտե­ֆակտ (նկար, տեսանյութ, կարճ տեքստ):Ստեղնաշարից օգտվելով՝ ներմուծել կարճ տեքստ՝ բանեցնելով մկնիկը, դիտարկել փաստաթղթի ցանկացած հատվածը և գտնել այնպիսի հրամաններ, ինչպիսիք են՝ տպել, պահպանել և ստուգել ուղղագրությունը:
Նկարում և փոփոխում է պարզ նկարներ կամ պատկերներ՝ օգտագործելով գծերի համադրություն, պարզ ուրվագծեր և գունավորել դրանք, ընտրել գույներ, ուրվա­պատկերներ և տարբեր հաստության գծեր՝ օգտագործելով պարզ գործիքները:
Օգտագործում է նշելու, կտրելու, պատճենելու և տեղադրելու, ինչպես նաև վերջին գործողու­թյունները չեղարկելու հրամանները, դրանց միջոցով փոփոխում է աշխատանքը և պահպանում վերջնական տարբերակը:

Կարողանում է նկարագրել տարբեր գործողություններ, որոնք մարդիկ կատարում են հաշվողական սարքերի միջոցով:
Կարողանում է տեքստ կազմել (օգտագործել մեծատառ, փոքրատառ, թվեր և կետադրական նշաններ)։
Կարողանում է ստեղծել պարզ գրաֆիկական պատկեր՝ մատչելի գործիքների միջոցով (օրինակ Paint): Գծել պարզ երկրաչափական պատկերներ, գունավորել, ձևափոխել, ջնջել։
Կարողանում է նկարում, տեքստում կամ տեսանյութում անհրաժեշտ հատվածը պատճենել կամ տեղափոխել։ Կատարած գործողությունը չեղարկել կամ չեղարկված գործողությունը վերականգնել։
Օգնությամբ կարողանում է պահպանել կատարած աշխատանքը և գտնել, թե որտեղ է այն պահպանված։

Կարողանում է նկարագրել տարբեր գործողություններ, որոնք մարդիկ կատարում են հաշվողական սարքերի միջոցով:
Կարողանում է տեքստ կազմել (օգտագործել մեծատառ, փոքրատառ, թվեր և կետադրական նշաններ)։
Կարողանում է ստեղծել պարզ գրաֆիկական պատկեր՝ մատչելի գործիքների միջոցով (օրինակ Paint), գծել պարզ երկրաչափական պատկերներ, գունավորել, ձևափոխել, ջնջել։
Օգնությամբ կարողանում է նկարում, տեքստում կամ տեսանյութում անհրաժեշտ հատվածը պատճենել կամ տեղափոխել։
Օգնությամբ կարողանում է պահպանել կատարած աշխատանքը։

 

Հուշումով և նկարների միջոցով կարողանում է բերել հաշվո­ղական սարքերի միջոցով կատարվող գոր­ծողությունների օրինակներ:
Կարողանում է տեքստ կազմել։ Օգնությամբ օգտագործել մեծատառ և կետադրական նշաններ։
Կարողանում է ստեղծել պարզ գրաֆիկական պատկեր, գծել պարզ երկրաչափական պատկերներ, գունավորել, ձևափոխել, ջնջել։
Օգնությամբ կարողանումէ պահպանել կատարված աշխատանքը։

Տրված օրինակներում կարողանում է ցույց տալ հաշվողական սարքերի միջոցով կատարվող գոր­ծողությունները:
Օգնությամբ կարողանում է տեքստ կազմել։
Օգնությամբ կարողանում է ստեղծել պարզ գրաֆիկական պատկեր, գծել պարզ երկրաչափական պատկերներ, գունավորել, ձևափոխել, ջնջել։

4

Համակար­գիչ և համա­կարգ­չային ծրագրեր։ Ո՞վ է գլխավոր դե­րա­կատարը։

Սահմանում է համակարգչային ծրագիրը՝ որպես հրամանների խումբ, որը մարդիկ ստեղծել են որևէ գործողություն կատարելու համար։
Բացատրում է, որ համակարգիչները միայն հետևում են ծրագրի կարգա­դրություններին:
Անհատապես կամ համագործակցու­թյամբ ստեղծում է պարզ ծրագիր՝ օգտագործելով տեսողական հրահանգներ կամ գործիքներ, որոնք չեն պահանջում տեքստային ծրագրավորման լեզու (օրինակ՝ առանց համա­կարգչի ծրագրա­վորման գործողու­թյուններ, բլոկների վրա հիմնված ծրագրավորման լեզու):

Կարողանում է կիրառել համակարգչային ծրագիրը՝ որպես հրամանների խումբ։
Համագործակցու­թյամբ ստեղծում է պարզ ծրագիր՝ օգտագործելով տեսողական հրահանգներ կամ գործիքներ, որոնք չեն պահանջում տեքստային ծրագրավորման լեզու։

Կարողանում է ցուցադրել համակարգչային ծրագիրը՝ որպես հրամանների խումբ:
Համագործակցու­թյամբ և հուշող հարցերով ստեղծում է պարզ ծրագիր՝ օգտագործելով տեսողական հրահանգներ կամ գործիքներ, որոնք չեն պահանջում տեքստային ծրագրավորման լեզու։

Օգնությամբ ներկայացնում է համակարգչային ծրագիրը՝ որպես հրամանների խումբ։ Օգնությամբ և հրահանգների միջոցով ստեղծում է պարզ ծրագիր՝ օգտագործելով տեսողական հրահանգներ կամ գործիքներ,որոնք չեն պահանջում տեքստային ծրագրավորման լեզու։

Հուշող   հարցերի միջոցով ներկայացնում է համակարգչային ծրագիրը՝ որպես հրամանների խումբ։
Պատկերավորման միջոցով, օգնությամբ  և հրահանգների միջոցով ստեղծում է պարզ ծրագիր, որոնք չեն պահանջում տեքստային ծրագրավորման լեզու։

5

Ինչ և ինչպես ենք ուղարկում և ստանում սարքերով

Օգտագործում է թվային տարբեր գործիքներ տեղեկատվու­թյունը մյուսներինցուցադրելու համար:
Նկարագրում է, թե ինչ տարբերու­թյուն կա թվային և ոչ թվային աշխատանքներն ընտանիքի կամ ընկերների հետ կիսվելու սկզբունքներում:
Օգտագործում է էլեկտրոնային փոստի որևէ ծրագիր, դրանով գրում և ուղարկում է հաղորդագրու­թյուններ, հավաքում, կարդում և պատասխանում է հաղորդագրու­թյուններին:

Կարողանում է օգտագործել թվային տարբեր գործիքներ տեղեկատվությունը մյուսներին ցուցադրելու համար, գիտի թե ինչ տարբերու­թյուն կա թվային և ոչ թվային աշխատանքներն ընտանիքի կամ ընկերների հետ կիսվելու սկզբունքներում:
Կարողանում է օգտագործել էլեկտրոնային փոստի որևէ ծրագիր, դրանով գրել և ուղարկել հաղորդագրություններ, հավաքել, կարդալ և պատասխանել հաղորդագրու­թյուններին:

Տիրապետում է թվային տարբեր գործիքներ տեղեկատվությունը մյուսներին ցուցադրելու համար,
Օգնությամբ կարողանում է օգտագործել էլեկտրոնային փոստի որևէ ծրագիր, դրանով գրել և ուղարկել հաղորդագրություններ,հավաքել, կարդալ և պատասխանել հաղորդագրու­թյուններին։

Օգնությամբ և պատկերների միջոցով ներկայացնում է թվային տարբեր գործիքներ տեղեկատվու­թյունը մյուսներին ցուցադրելու համար:
Օգնությամբ կարողանում է օգտագործել էլեկտրոնային փոստի որևէ ծրագիր,դրանով գրել և ուղարկել հաղորդագրու­թյուններ։

Պատկերավորման միջոցով և հուշող հարցերի օգնությամբ կարողանում է օգտագործել էլեկտրոնային փոստի որևէ ծրագիր,դրանով գրել և ուղարկել հաղորդագրու­թյուններ։

6

Ինչ և ինչպես ենք միացնում և հանում հա­մակարգչից

Գտնում, նշում և տեսակավորում է համակարգչի գլխավոր մուտքային և ելքային սարքերը:

Կարողանում է  թվել, գտնել և  խմբավորել  համակարգչի գլխավոր մուտքային և ելքային սարքերը:

Տարբերակում է համակարգչի գլխավոր մուտքային և ելքային սարքերը։

Օգնությամբ, հրահանգների միջոցով կարողանում է թվել  համակարգչի գլխավոր մուտքային և ելքային սարքերը:

Հուշող հարցերի և նկարների միջոցով կարողանում է թվել  համակարգչի գլխավոր մուտքային և ելքային սարքերը:

 

 


Comments