«Մայրենի» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ
2021-2022 ուսումնական տարում Տավուշի մարզի 2-րդ դասարանում սովորողների ուսումնառության արդյունքների ոչ միավորային գնահատման՝ բնութագրերի ձևանմուշների վերաբերյալ
Նախաբան
Հանրակրթության պետական նոր
չափորոշչով սահմանվել է, որ 1–4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի 1-ին կիսամյակում
իրականացվելու է ոչ միավորային գնահատում, իսկ սովորողների ուսումնառության արդյունքների
գնահատման նոր կարգի համաձայն՝ յուրաքանչյուր սովորողի համար որպես կիսամյակի ամփոփում կազմվելու է ուսումնական առաջադիմության
բնութագիր բոլոր առարկաներից:
Տավուշի մարզի փորձարկող 2-րդ
դասարանի ուսպլանով նախատեսված բոլոր առարկաների վերջնարդյունքների հիման վրա կազմվել
են բնութագրերի հնգաստիճան սանդղակներ` որպես օգնություն ուսուցչին:
Յուրաքանչյուր աղյուսակի առաջին
սյունակում տրված են տվյալ առարկայի ուսումնական ծրագրով սահմանված թեմաները (ԵՇԱ,
Շախմատ, Մաթեմատիկա և այլն) կամ առարկայական չափորոշչով նախատեսված հիմնական հասկացություններն
ու ենթահասկացությունները (օր.՝ Մայրենի), իսկ աղյուսակի առաջին տողում ներկայացված
են Ա, Բ, Գ, Դ, Ե սյունակները՝ ցույց տալով առարկայական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների
կատարման աստիճանը 1-ին կիսամյակի համար՝ նվազման կարգով:
Ամեն առարկայի ուսուցիչ կարող
է կազմել յուրաքանչյուր սովորողի բնութագիրը՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.
-
Պետք է շարժվել վերևից ներքև և հորիզոնական՝
գնալով ձախից աջ (Ա-Ե):
-
Կարելի է ընտրել որևէ սյունակի նկարագրությունը
ամբողջությամբ կամ համադրել հատվածներ տարբեր ձևակերպումներից, քանի որ նույն վերջնարդյունքի
կատարման մակարդակների բաժանումը պայմանական է:
-
Պետք է խուսափել մակարդակների բաժանել
երեխաներին, քանի որ քիչ հավանական է, որ որևէ սովորող բոլոր վերջնարդյունքների մասով
կապահովի նույն մակարդակը:
-
Չի կարելի սյունակները համեմատել կամ
նույնացնել միավորների (5-միավորային համակարգի կամ 10-միավորային համակարգի աստիճանների
հետ):
-
Բոլոր բնութագրերը կազմվել են դրական
շեշտադրմամբ. պետք է բացառել «Չի կարողանում»,
«Չգիտի», «Դժվարանում է» արտահայտությունները:
-
Ուսուցիչը կարող է ըստ անհրաժեշտության
խմբագրել կամ լրամշակել ձևակերպումները՝ առավել հարմարեցնելով դրանք տվյալ սովորողի
ցուցաբերած արդյունքին:
-
Բնութագիրը պետք է կցել սովորողի անձնական
գործին:
Ցուցումներ
բնութագրերի կազմման վերաբերյալ
Ներկայացված աղյուսակների Ա սյունակում ներկայացված
են առարկայի առաջին կիսամյակին ուսուցնավող թեմաների վերջնարդյունքները՝ ձևակերպված
բնութագրի ձևով: Սյունակը ներկայացնում է վերջնարդյունքների ապահովման առավելագույն
աստիճանը: Հաջորդ սյունակները ներկայացնում են յուրաքանչյուր վերջնարդյունքի
ապահովման տարբեր աստիճանները նվազման կարգով: Վերջին՝ Ե սյունակում ներկայացված է
վերջնարդյունքի ապահովման նվազագույն աստիճանը:
Ուսուցիչը կարող է յուրաքանչյուր
սյունակի բնութագրերին ծանոթանալով՝ ընտրել յուրաքանչյուր երեխայի համար այն ձևակերպումները,
որոնք առավելապես համապատասխանում են նրա ուսումնառության արդյունքներին կիսամյակի
ավարտին: Այս աշխատանքը կատարելիս ուսուցիչը պետք է հիմնվի ողջ կիսամյակի ընթացքում
կիրառած ձևավորող գնահատման արդյունքների (ստուգաթերթերի, համառող գրառումների, ռուբրիկների,
դիտարկումների, հայտորոշիչ առաջադրանքների և այլ գործիքների պարբերական կիրառման վերլուծությունների
վրա):
Բնութագրերը կարող են կազմվել
տարբեր սյունակների բնութագրումներից ընտրված նկարագրություններից՝ ամբողջացնելով սովորողի
ամփոփ բնութագիրը տվյալ առարկայից: Նույն տողից միայն մեկ բնութագրիչ կարող է ներառվել կոնկրետ
սովորողի բնութագրի մեջ, քանի որ յուրաքանչյուր տողում նկարագրված են նույն վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները: Չի բացառվում,
որ սյունակներից մեկի բնութագրումները լիովին համընկնեն կոնկրետ սովորողի առաջադիմության
արդյունքներին, սակայն առավել հաճախ դա կլինի տարբեր սյունակներից առանձնացված բնութագրիչներից
կազմված խճանկար:
«Մայրենի» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ
Կազմեց Աստղիկ Բալայանը
Հիմնական հասկացություն |
Ենթահասկա ցություն |
Ա |
Բ |
Գ |
Դ |
Ե |
ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ |
Վերաբերմունք և վարքագիծ |
Ներդաշնակ հարաբերություններ ունի ընտանիքի անդամների,
ընկերների, շրջապատի մարդկանց հետ: Հոգատար է իր և շրջապատի մարդկանց ֆիզիկական և հոգեկան
առողջության նկատմամբ: Հարգանքով է վերաբերվում մայրենի լեզվին, դրսևորում է այն ճիշտ և տեղին
կիրառելու պատրաստակամություն: |
Արդյունավետ հաղորդակցվում է մեծերի և հասակակիցների
հետ: Հոգ է տանում իր առողջության մասին՝ պահպանելով ֆիզիկական ակտիվություն և առողջ
սննդակարգ: Պահպանում է խոսքի մաքրությունը՝ խուսափելով ոչ գրական
ու ժարգոնային բառերից: |
Հաղորդակցվում է մեծահասակների հետ, ունի ընկերներ
դասարանում: Հետևում է անձնական հիգիենային, մաքուր է պահում սեփական մարմինն ու
իր անձնական տարածքները (սենյակ, սեղան և այլն): Սովորելու նկատմամբ դրսևորում է
դրական վերաբերմունք և հետևողականություն: |
Հաղորդակցվում է ուսուցչի և 1 - 2 դասընկերների հետ:
Խնամքով է վերաբերվում անձնական օգտագործման իրերին, գրքերին, գրենական պիտույքներին: |
Անվստահ է սեփական ուժերի նկատմամբ, կաշկանդված է
փոխհարաբերություններում: Հետևողական
չէ իր և շրջապատի մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության նկատմամբ: |
ՀԱՂՈՐԴԱԿ ՑՈՒՄ |
Բանավոր հաղորդակցում |
Լիարժեք հասկանում է լսածը, տալիս է համապատասխան
արձագանք, ձևակերպում է հարցեր հիմնական
գաղափարի վերաբերյալ: Նկարագրում է մարդկանց, վայրեր, իրադարձություններ, առարկաներ,
երևույթներ՝ արտահայտելով իր զգացումները:
|
Հասկանում է լսածը և տալիս է համապատասխան
արձագանք, պատասխանում է տրված հարցերին: Պատմում է ապրածի, դիտածի,
ընթերցածի մասին՝ արտահայտելով սեփական զգացումները: |
Հասկանում է լսածը և արտահայտում մտքեր լսածի բովանդակության վերաբերյալ: Պարզ ու հասկանալի պատմում
է լսածը, ապրածը, տեսածը: |
Փորձում է հասկանալ լսածը և ներգրավվել քննարկման
մեջ:
Պարզ բառապաշարով,
բայց հասկանալի պատմում է իր գործողությունների մասին: |
Լավ չի հասկանում լսածը, տալիս է ոչ ադեկվատ արձագանք: Կցկտուր պատմում է դրվագներ իր
օրվա և զբաղմունքների մասին: |
Գրավոր հաղորդակցում |
Վայելչագրության կանոնների պահպանմամբ իրականացնում
է ստեղծագործական արտագրություն: 3 - 4 նախադասությամբ
գրավոր արտահայտում է իր հույզերը զգացածի, տեսածի, լսածի, կարդացածի մասին: |
Վայելչագրության կանոնների պահպանմամբ արտագրում է 6 - 7 նախադասությունից
կազմված տեքստեր՝ կատարելով տրված առաջադրանքները: Գրավոր պատասխանում է զգացածի, տեսածի վերաբերյալ հարցերին: |
Արտագրում է 4 - 5 նախադասությունից կազմված ոչ մեծ
տեքստեր՝ կատարելով տրված առաջադրանքների մեծ մասը: Ավարտում
է թերի նախադասությունները՝ արտահայտելով իր մտքերը քննարկվող հարցի վերաբերյալ: |
Արտագրում է 2 - 3 նախադասությունից
կազմված ոչ մեծ տեքստեր: |
Արտագրում է բառեր, արտահայտություններ՝ երբեմն
մոռանալով որոշ տառերի ձեռագիր տարբերակները: |
|
Ոչ խոսքային հաղորդակցում |
Իր հույզերը, տեսածի, լսածի, ընթերցածի վերաբերյալ
մտքերն արտահայտում է ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով, ներկայացնում է մնջախաղով: |
Իր հույզերը, լսածի, տեսածի մասին մտքերն արտահայտում
է ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով: Տարբեր ձևերով պատկերում
է զգացածը, լսածը, տեսածը, ընթերցածը: |
Իր հույզերն ու մտքերը արտահայտում է ժեստերի, դիմախաղի,
մարմնի լեզվի միջոցով: Պատկերում է զգացածը, լսածը: |
Իր հույզերն արտահայտում է ժեստերի, դիմախաղի միջոցով: Պարզ նշաններով
պատկերում է զգացածը: |
Դժվարանում է իր հույզերն արտահայտել համապատասխան
ձևերով: |
|
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ |
Տեքստի ընկալում |
Հասկանալով և արտահայտիչ ընթերցում է տեքստեր, ներկայացնում է կարդացածի բովանդակությունը,
ձևակերպում է հարցեր տեքստի հիմնական գաղափարի վերաբերյալ: Կարդում է ոչ գրական պարզ տեքստեր, առանձնացնում է
կարևոր մտքերը: |
Հասկանալով և վարժ ընթերցում է տեքստը, ներկայացնում է կարդացածի բովանդակությունը՝
պատասխանելով հարցերին: Կարդում է ոչ գրական պարզ տեքստեր, պատասխանում է բովանդակության
վերաբերյալ հարցերին: |
Ճիշտ և սահուն կարդում է տեքստը, պատասխանում է կարդացածի
բովանդակության վերաբերյալ հարցերին: |
Ճիշտ կարդում է տեքստի որոշակի հատված, պատասխանում
է կարդացածի վերաբերյալ պարզ հարցերի: |
Կարդում է դժվարությամբ՝ բառերով կամ արտահայտություններով,
թույլ է տալիս անհարկի կանգառներ: |
ԼԵԶՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ |
Հնչյունաբանություն, բառագիտություն,
ձևաբանություն, շարահյուսություն |
Խոսելիս ճիշտ է արտասանում բառերը, պահպանում է հայերենի
ուղղախոսական պարզ կանոնները: Գիտի, որ բառը
կիրառվում է նաև փոխաբերական իմաստով, խոսքում երբեմն կիրառում է փոխաբերական իմաստով
բառեր: Հարցերի միջոցով
ընդարձակում է տրված նախադասությունը: |
Խոսելիս ճիշտ է արտասանում բառերը, հիմնականում պահպանում
է հայերենի ուղղախոսական կանոնները: Տարբերում է բառերի իմաստային խմբերը, խոսքում
կիրառում է հոմանիշ և հականիշ բառեր: |
Բացատրում է ուսումնասիրած տեքստերի նորածանոթ բառերը
համատեքստում: |
|
Գիտի հայերենի հնչյուններն ու տառերը, ունի աղքատ
բառապաշար, գրավոր խոսքում թույլ է տալիս մտքի սխալներ: |
ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Կապակցված խոսք: Տեքստ |
Բանավոր վերարտադրում
է տեքստն այս կամ այն հերոսի անունից: |
Գիտի տեքստի կառուցվածքը, բանավոր խոսքում պահպանում
է տեքստի սկիզբը, ընթացքը և ավարտը: |
Տրված նախաբանով
1 - 2 նախադասությամբ բանավոր շարունակում է տեքստը: |
Ճիշտ հաջորդականությամբ բանավոր դասավորում է նախադասությունները՝
ամբողջացնելով տեքստը: |
Դժվարությամբ բանավոր վերականգնում է տեքստը՝ տրված
նախադասությունները դասավորելով: |
|
Հետազոտում. նախագիծ |
Ձևակերպում է հարցեր և դրանց միջոցով վարում է հարցազրույց
դասընկերների, ուսուցիչների և ծնողների հետ:
Առաջարկված ցանկից ընտրում է գիրք՝ իրեն հուզող հարցի պատասխանը գտնելու համար: |
Տրված հարցերի միջոցով վարում է երկխոսություն դասընկերների,
ուսուցիչների, ծնողների հետ և կատարում նշումներ: |
Խմբի ներսում մասնակցում է տրված աղբյուրներից հարցերի
պատասխանները գտնելու գործընթացին: |
Խմբի կազմում իրականացնում է դերով պայմանավորված
որոշ պարզ գործողություններ: |
Խմբի կազմում իրականացնում է որոշ մեխանիկական աշխատանքներ: |
Comments
Post a Comment