Հանդիպումներ Տավուշի մարզի 2-րդ և 3-րդ դասարանների դասվարների հետ

    ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը և մասնագետ Աստղիկ Բալայանը հերթական հանդիպումներն ունեցան Տավուշի մարզի 2-րդ և 3-րդ դասարանների դասվարների հետ: 


    Հանդիպման նպատակը Հանրակրթության պետական նոր չափորոշչի և առարկայական չափորոշիչների փորձարկման գործընթացի արդյունքների քննարկումն ու առկա դժվարությունների վերհանումն էր:

    Նախ՝ դասվարները ներկայացրին իրենց հարցերը, իրենց դժվարությունները, այնուհետև ստացան ցուցումներ և ուղղորդումներ «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների բովանդակության ու դասավանդման վերաբերյալ:

    

    Այս տարի հունվարին առաջին անգամ դասվարները emis.am էլեկտրոնային հարթակում լրացրել են սովորողի կիսամյակային ամփոփիչ բնութագրեր բոլոր առարկաներից, և ուրախալի էր լսել, որ գործընթացը բավական սահուն է անցել, դժվարություններ ու տեխնիկական խոչընդոտներ չեն եղել: Լավ է, որ ուսուցիչներն ուշադիր են ու սրտացավ, մտածում են չափանիշների սանդղակների բարելավման մասին, ունեն առաջարկներ... 

    Հաջորդ հանդիպումը, որը կկայանա մարտի սկզբին տարրական դպրոցում դասավանդվող բոլոր առարկաների փորձագետների մասնակցությամբ, ուղղված կլինի հենց չափանիշների սանդղակների կատարելագործմանը, և համոզված ենք, որ 2-րդ կիսամյակի բնութագրերն ավելի ամբողջական ու թիրախային կլինեն:      

Comments