Ստուգաթերթ_Ես և շրջակա աշխարհը_2-րդ դասարան

Ամբողջական նյութը՝ հղումներով

Հղում_Ստուգաթերթ_Ես և շրջակա աշխարհը_2-րդ 

Հղում_Ստուգաթերթ_Ես և շրջակա աշխարհը_2-րդ_pdf

Ներկայացնում ենք ձևավորող գնահատման դիտարկման թերթիկի օրինակ, որը կարելի է կիրառել տարբեր ուսումնական փուլերի, տարբեր թեմաների և նպատակների համար: Այս տարբերակը մշակվել է «Ես և շրջակա աշխարհը» առարկայի 2-րդ դասարանի 1-ին թեմայի վերջնարդյուքների ձևավորման ընթացքը դիտարկելու և ի վերջո՝ գնահատելու համար: Ստուգաթերթը կարող է կազմվել, տարբեր նպատակներով, օրինակ՝ միայն սոցիալական հմտությունների վերաբերյալ չափանիշներից կամ վարքագծային, արժեհամակարգային չափանիշներից: Ստուգաթերթը կարող է լրացվել մեկ թեմայի, կամ կիսամյակի համար: Ընթացքում շատ պատկերավոր ձևով երևում է, թե ո՛ր աշակերտը ո՛ր վերջնարդյուքն է ապահովել և թե որ վերջնարդյունքների հետ կապված բացթողումներ ունի: Այս ստուգաթերթը կարող է օգնել ուսուցչին պլանավորելու իր աշխատանքը, ընտրելու համապատասխան մեթոդներ և համապատասխան առաջադրենքներ կոնկրետ սովորողների համար, քանի որ պատկերավոր կերպով ցույց է տալիս, թե որ սովորողը ինչ աջակցության կարիք և ինչ բացթողումներ ունի:  Վերջում՝ ամփոփման փուլում, ստուգաթերթի վերլուծությունից հետո, կազմվում է յուրաքանչյուր սովորողի բնութագիրը: 

Ստուգաթերթով աշխատելու ձևը. Յուրաքանչյուր չափանիշի դիմաց սովորողը կարող է մի քանի նշումներ ունենալ, ինչը ցուցանիշ է, որ տվյալ վերջնարդյունքները սովորողն ապահովել է, իսկ որոշ չափանիշների  վերաբերյալ չունենալ (ինչը ցանկալի չէ), և որը ցուցանիշ կարող է լինել, թե սովորողը և ուսուցիչը ինչ ուղղությամբ անելիքներ ունեն, ո՛ր բացթողումների և  թերացումներ շտկման ուղղությամբ պետք է աշխատեն: Ինչպես նաև՝ որոնց ուղղությամբ է սովորողը մեծ հաջողություններ ցուցաբերել: Ուսուցիչը նշում պետք է անի ամեն անգամ, երբ նկատում է այդ չափանիշի կիրառում, որպեսզի նշումների խտությունից նույնպես կարողանա եզրակացություն անել: Այս չափանիշների օգնությամբ հեշտությամբ կարող է ձևավորվել բնութագիր, որոնց վերաբերյալ ուսուցիչը մի քանի մեկնաբանություն և դիտարկում ունենալով՝ կարող է բավականին ծավալուն և օբյեկտիվ առարկայական գնահատման բնութագիր ձևակերպել: Օգտվելով մեր ներկայացրած ստուգաթերթի նշումներից՝ Սովորղ 1-ի համար կունենանք այսպիսի բնութագիր.

Սովորող 1

Սովորողը (անուն, ազգանուն) կարողանում ներկայանալ, նկարագրել իրեն, իր զբաղմունքերը, նախասիրությունները, հետաքրքրությունները, համեմատում և համադրում է մյուսների հետ: Տեսնում և մեկնաբանում է իր նախասիրությունների ու սովորությունների կապը իր նպատակների կատարման հետ: Տարբերակում է անցյալը, ներկան և ապագան և տարբեր ժամանակներում կատարված դեպքերն ու իրադարձությունները ճիշտ է նկարագրում: Կարողանում է օրվա ռեժիմ կազմել՝ ճիշտ բաշխելով օրվա անելիքները՝ աշխատանքը և հանգիստը: Հասկանում և բացատրում է, որ մարմնի մասերը միմյանց հետ փոխկապված են: Հարգանքով է վերաբերվում իր բոլոր ընկերներին անկախ նրանց տարբեր մարմնակազմվածքից, չունի մարդկանց ծաղրելու հակում: Գիտի, հիմնավորում և կարևորում է, որ հիգիենայի պահպանումը առողջության գրավականներից մեկն է: Ցուցադրում է ձեռքերը և ատամները ճիշտ լվանալու շարժումները: Ունի դժվարություններ զգացմունքներն արտահայտելու դրանք իրարից տարբերակելու ուղղությամբ, որի վրա աշխատում ենք:

Բնութագրերը ընդգծում են սովորողների հաջողությունները և ձևավորվում են հիմնականում դրական համատեքստում, սակայն ուսուցչի ուշադրությունից չպետք է վրիպեն այն վանդակները, որոնցում նշումներ չկան կամ հատուկենտ են: Ուսուցչի ամենակարևոր դիտարկումները պետք է լինեն այն ուղղությամբ, թե ինչպես է հնարավոր բարելավել սովորողի ցուցանիշները, և թե ինչպես սովորողը կարող է ձեռք բերել այն որակներն ու հմտությունները, որոնք պակաս արտահայտված են ստուգաթերթում:

 

Կազմեց Լուսինե Ալեքսանյանը


Comments