«Ռուսաց լեզու» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ
2021-2022 ուսումնական տարում Տավուշի մարզի
2-րդ դասարանում սովորողների ուսումնառության արդյունքների ոչ միավորային գնահատման՝
բնութագրերի ձևանմուշների վերաբերյալ
Հանրակրթության պետական նոր չափորոշչով սահմանվել է, որ 1–4-րդ դասարաններում
և 5-րդ դասարանի 1-ին կիսամյակում իրականացվելու է ոչ միավորային գնահատում, իսկ սովորողների
ուսումնառության արդյունքների գնահատման նոր կարգի համաձայն՝ յուրաքանչյուր սովորողի
համար որպես կիսամյակի ամփոփում կազմվելու է ուսումնական առաջադիմության
բնութագիր բոլոր առարկաներից:
Տավուշի մարզի փորձարկող 2-րդ դասարանի ուսպլանով նախատեսված բոլոր
առարկաների վերջնարդյունքների հիման վրա կազմվել են բնութագրերի հնգաստիճան սանդղակներ`
որպես օգնություն ուսուցչին:
Յուրաքանչյուր աղյուսակի առաջին սյունակում տրված են տվյալ առարկայի
ուսումնական ծրագրով սահմանված թեմաները (ԵՇԱ, Շախմատ, Մաթեմատիկա և այլն) կամ առարկայական
չափորոշչով նախատեսված հիմնական հասկացություններն ու ենթահասկացությունները (օր.՝
Մայրենի), իսկ աղյուսակի առաջին տողում ներկայացված են Ա, Բ, Գ, Դ, Ե սյունակները՝
ցույց տալով առարկայական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների կատարման աստիճանը
1-ին կիսամյակի համար՝ նվազման կարգով:
Ամեն առարկայի ուսուցիչ կարող է կազմել յուրաքանչյուր սովորողի բնութագիրը՝
հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.
-
Պետք
է շարժվել վերևից ներքև և հորիզոնական՝ գնալով ձախից աջ (Ա-Ե):
-
Կարելի
է ընտրել որևէ սյունակի նկարագրությունը ամբողջությամբ կամ համադրել հատվածներ տարբեր
ձևակերպումներից, քանի որ նույն վերջնարդյունքի կատարման մակարդակների բաժանումը պայմանական
է:
-
Պետք
է խուսափել մակարդակների բաժանել երեխաներին, քանի որ քիչ հավանական է, որ որևէ սովորող
բոլոր վերջնարդյունքների մասով կապահովի նույն մակարդակը:
-
Չի
կարելի սյունակները համեմատել կամ նույնացնել միավորների (5-միավորային համակարգի կամ
10-միավորային համակարգի աստիճանների հետ):
-
Բոլոր
բնութագրերը կազմվել են դրական շեշտադրմամբ. պետք է բացառել «Չի կարողանում»,
«Չգիտի», «Դժվարանում է» արտահայտությունները:
-
Ուսուցիչը
կարող է ըստ անհրաժեշտության խմբագրել կամ լրամշակել ձևակերպումները՝ առավել հարմարեցնելով
դրանք տվյալ սովորողի ցուցաբերած արդյունքին:
-
Բնութագիրը
պետք է կցել սովորողի անձնական գործին:
Ցուցումներ բնութագրերի կազմման վերաբերյալ
Ներկայացված
աղյուսակների Ա սյունակում ներկայացված են առարկայի առաջին կիսամյակին ուսուցնավող
թեմաների վերջնարդյունքները՝ ձևակերպված բնութագրի ձևով: Սյունակը ներկայացնում է վերջնարդյունքների
ապահովման առավելագույն աստիճանը: Հաջորդ սյունակները ներկայացնում են յուրաքանչյուր վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները նվազման
կարգով: Վերջին՝ Ե սյունակում ներկայացված է վերջնարդյունքի ապահովման նվազագույն աստիճանը:
Ուսուցիչը կարող է յուրաքանչյուր սյունակի բնութագրերին ծանոթանալով՝
ընտրել յուրաքանչյուր երեխայի համար այն ձևակերպումները, որոնք առավելապես համապատասխանում
են նրա ուսումնառության արդյունքներին կիսամյակի ավարտին: Այս աշխատանքը կատարելիս
ուսուցիչը պետք է հիմնվի ողջ կիսամյակի ընթացքում կիրառած ձևավորող գնահատման արդյունքների
(ստուգաթերթերի, համառող գրառումների, ռուբրիկների, դիտարկումների, հայտորոշիչ առաջադրանքների
և այլ գործիքների պարբերական կիրառման վերլուծությունների վրա):
Բնութագրերը կարող են կազմվել տարբեր սյունակների բնութագրումներից
ընտրված նկարագրություններից՝ ամբողջացնելով սովորողի ամփոփ բնութագիրը տվյալ առարկայից:
Նույն տողից
միայն մեկ բնութագրիչ կարող է ներառվել կոնկրետ սովորողի բնութագրի մեջ, քանի
որ յուրաքանչյուր տողում նկարագրված
են նույն վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները: Չի բացառվում, որ սյունակներից
մեկի բնութագրումները լիովին համընկնեն կոնկրետ սովորողի առաջադիմության արդյունքներին,
սակայն առավել հաճախ դա կլինի տարբեր սյունակներից առանձնացված բնութագրիչներից կազմված
խճանկար:
«Ռուսաց լեզու» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ
Կազմեցին Կարինե
Պողոսյանը և Սաթենիկ Հայթյանը
1-ին կիսամյակ.
թեմաներ և ենթաթեմաներ |
Ա |
Բ |
Գ |
Դ |
Ե |
Թեմա 1․ Բարի գալուստ։ Ո՞վ եմ ես։ Բարև,դպրոց..․ Արի ծանոթանանք Ողջույնի, հրաժեշտի արտահայտություններ և քաղաքավարի
դիմելաձևեր։ |
Հասկանում է ուսուցչի կամ դասընկերների կողմից արտաբերված ողջույնի,
հրաժեշտի և ծանոթության արտահայտություններ և քաղաքավարի դիմելաձևեր։ Ունի համատեքստում
կիրառելու հմտություն։ |
Հասկանում է ուսուցչի և դասընկերների կողմից արտաբերված ողջույնի, հրաժեշտի և ծանոթության արտահայտություններ
և քաղաքավարի դիմելաձևեր։ Ունի համատեքստում մասամբ կիրառելու հմտություն։ |
Հասկանում է ուսուցչի և դասընկերների կողմից արտաբերված ողջույնի, հրաժեշտի և ծանոթության տարրական
արտահայտություններ, քաղաքավարի դիմելաձևեր և արձագանքում է բառերի և բառակապակցությունների
միջոցով։ |
Հասկանում է օգնությամբ կամ բազմաթիվ կրկնությունների արդյունքում ողջույնի,
հրաժեշտի և ծանոթության տարրական արտահայտություններ, քաղաքավարի դիմելաձևեր և արձագանքում
է առանձին բառերի միջոցով։ |
Հասկանում
է օգնությամբ, ինչպես նաև ժեստերի և նկարների միջոցով ողջույնի, հրաժեշտի և ծանոթության տարրական
արտահայտություններ, քաղաքավարի դիմելաձևեր և արձագանքում է ժեստերով կամ պատկերի
վրա ցույց տալով։ |
|
Հասկանում է ինչ-որ մեկին ներկայացնող բանավոր խոսքը
(մենախոսություն/երկխոսություն) և կարողանում է առանց դժվարության ներկայանալ և հարցեր
ուղղել զրուցակցին։ |
Հասկանում է պարզ արտահայտություններով
ինչ-որ մեկին ներկայացնող բանավոր խոսքը (մենախոսություն/երկխոսություն) և կարողանում
է ներկայանալ մի քանի պարզ նախադասություններով
ըստ նմուշ-օրինակի, ինչպես նաև պարզ հարցեր ուղղել զրուցակցին։ |
Հասկանում է շատ պարզ արտահայտություններով
ինչ-որ մեկին ներկայացնող բանավոր խոսքը, (մենախոսություն/երկխոսություն) կարողանում
է ներկայանալ մի քանի բառերի ու բառակապակցությունների
օգնությամբ։ |
Օգնությամբ կամ բազմաթիվ կրկնությունների
արդյունքում դժվարությամբ հասկանում
է ինչ-որ մեկին ներկայացնող բանավոր խոսքը և մեծ ջանքեր գործադրելով կարողանում է
ներկայանալ մի քանի բառով։ |
Օգնությամբ կամ դժվարությամբ հասկանում է ինչ-որ մեկին ներկայացնող
բանավոր խոսքը և մեծ ջանքեր գործադրելով կարողանում է ներկայանալ ժեստերի և/կամ նկարների
միջոցով։ |
Թեմա 2․ Ես աշակերտ եմ Մեր դասարանը Դասի ժամանակ (հրահանգներ) Ի՞նչ ենք մենք անում դասամիջոցին (խաղեր, դասընկերներ) |
Գիտի ուսուցանված բոլոր տառերի գրությունը, դրանց հնչյունային
արտաբերման տարբերակները/օրինաչափությունները և կանոնները։ |
Գրում է ուսուցանված տառերի
մեծ մասը և արտաբերում է հնչյուններն ըստ
լեզվի կանոնների և օրինաչափությունների։ |
Գրում է ուսուցանված տառերի
կեսը և արտաբերում է հնչյուններն ըստ լեզվի
կանոնների և օրինաչափությունների։ |
Կետագծերի միջոցով կարողանում է գրել տառը և արտաբերել այն։ |
Պատկերների
և/կամ քարտերի միջոցով, երբեմն էլ օգնությամբ,
կարողանում է ճանաչել և ցույց տալ տառը, ինչպես նաև արտաբերել այն։ |
|
Կարողանում է կարդալ պարզ նախադասություններ։ |
Կարողանում է կարդալ բառեր և շատ պարզ նախադասություններ։ |
Կարողանում է կարդալ տառակապակցություններ,
բառեր։ |
Կարողանում է կարդալ տառակապակցություններ և պարզ բառեր։ |
Օգնությամբ
և/կամ քարտերի ու պատկերների միջոցով արտաբերում է առանձին տառեր և հնչյուններ։ |
|
Արձագանքում է ուսուցչի կամ ընկերների խոսքին/ հրահանգներին՝
կիրառելով պարզ կառույցներ, այդ թվում հարցական բառերով նախադասություններ: |
Արձագանքում է ուսուցչի կամ ընկերների խոսքին/հրահանգներին՝
համաձայնելով կամ չհամաձայնելով։ |
Արձագանքում է ուսուցչի կամ ընկերների դանդաղ խոսքին և հրահանգներին՝ պարզ
բառերի և բառակապակցությունների միջոցով։ |
Արձագանքում է ուսուցչի կամ ընկերների շատ դանդաղ խոսքին և հրահանգներին՝ պարզ բառերի միջոցով։ |
Արձագանքում է ուսուցչի կամ ընկերների շատ դանդաղ խոսքին և պարզ հրահանգներին՝ ժեստերի, միմիկաների
կամ հնչյունների միջոցով։ |
|
Նկարագրում է
դասարանը, դասարանական պարագաները պարզ նախադասություններով և համապատասխան
բառապաշարով։ Կարողանում է կազմել նախադասություններ
նկարների հիման վրա: |
Նկարագրում է
դասարանը, դասարանական պարագաները պարզ բառապաշարով։ Կարողանում է կազմել պարզ նախադասություններ նկարների հիման
վրա: |
Նկարագրում է դասարանում իրեն շրջապատող իրերն ու առարկաները
առանձին բառերով և բառակապակցություններով։ |
Ճանաչում և անվանում է դասարանում իրեն շրջապատող իրերն ու առարկաները։ |
Նկարների վրա ցույց է տալիս դասարանում իրեն շրջապատող իրերն
ու առարկաները։ |
Comments
Post a Comment