Հղումը այստեղ. Բանավոր հարցման ռուբրիկ
ԲԱՆԱՎՈՐ ՀԱՐՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՌՈՒԲՐԻԿ
    Հարգելի՛ գործընկեր, ինչպես գիտեք, միավորային և ձևավորող գնահատման տեսակներից
 մեկը բանավոր հարցումն է, որն իրականացվում է բոլոր դասարաններում և բոլոր առարկաներից։
 Անվանումն արդեն հուշում է, որ ստուգման ժամանակ կարևոր դեր է հատկացվում բանավոր
 խոսքին, հետևաբար, գնահատելիս ևս պետք է հաշվի առնել բանավոր խոսքին առնչվող որոշակի
 չափանիշներ: Բանավոր հարցման միջոցով ստուգվում են ինչպես սովորողի մտապահման ու վերարտադրման,
 այնպես էլ նյութի գիտակցված ընկալման մակարդակը:
    Սույն ռուբրիկը նախատեսված է բանավոր հարցման ձևավորող գնահատման համար, որի
 արդյունքում միավորային գնահատում չի ենթադրվում: Ռուբրիկը ընդհանրական բնույթ ունի
 և կարող է կիրառվել բոլոր առարկաների շրջանակում՝ անհրաժեշտության դեպքում ենթարկվելով
 մասնակի տեղայնացումների (տարրական և միջին դպրոցներ):
    Առանձնացրել ենք բանավոր խոսքին ներկայացվող 4 հիմնական պահանջներ՝ բովանդակությանը,
 լեզվական կողմին ու բառապաշարին, կառուցվածքին և արտահայտման (ներկայացման) ձևին:
 Սովորողի բանավոր պատասխանին զուգահեռ հնարավոր է ընտրել, թե որ չափանիշը սովորողը
 ինչ մակարդակով է ապահովում: Դիտարկումների և կատարած նշումների հիման վրա պլանավորվում
 է արդյունքների բարելավմանն ուղղված հետագա աշխատանքը:
 
Comments
Post a Comment