Նախագծային աշխատանքի գնահատում

 ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՕՐԻՆԱԿ

 Առաջադրանք.

 Յուրաքանչյուր սովորող 8 - 10 րոպե տևողությամբ ներկայացում է պատրաստում Հայաստանի որևէ համայնքում վերջին 50 տարում կատարված փոփոխությունների մասին: Ներկայացումը պետք է ավելին լինի, քան փոփոխությունների խրոնոլոգիական քննարկում: Այն պետք է կենտրոնանա որևէ խնդրի վրա, օրինակ՝ էկոլոգիական հիմնախնդիրներ, համայնքային հիմնախնդիրներ, արդյունաբերություն, տնտեսություն, միջմշակութային հաղորդակցություն, մշակութային առանձնահատկություններ և այլն: Ներկայացումները պետք է ներառեն ցուցադրական նյութեր, օրինակ՝ գրաֆիկներ, քարտեզներ, լուսանկարներ, այլ փաստական ապացույցներ:

Չափանիշ

Գերազանց

3

Բավարար

2

Բարելավման

ենթակա

1

Գիտելիք և

ընկալում

Ներկայացումը ցուցադրում է պատմական ընկալման խորություն՝ օգտագործելով տեղին և ճշգրիտ դետալներ թեմայի վերաբերյալ:

Հետազոտությունը մանրակրկիտ է արված և հանձնարարվածից ավելին է ներկայացնում:

Ներկայացումը հիմնականում հիմնված է ճշգրիտ տվյալների, գիտելիքների վրա, սակայն առկա են որոշ անճշտություններ, որոնք առավելապես կախված են սովորողի թեմայից: Հետազոտությունը համապատասխանում է պահանջներին, սակայն հիմնականում հանձնարարության սահմաններում է իրականացվել:

Ներկայացման մեջ օգտագործված տեղեկությունները ճշգրիտ չէին և չէին բխում բուն նյութից, նույնիսկ հանձնարարության տեքստից: Հետազոտություն գործնականում կատարված չէ:

Հարցում և վերլուծություն

Ներկայացումը կենտրանացած է հետազոտության նյութի վրա և ցուցադրում է բարձր մակարդակի տեղեկացվածություն պատմական և հասարակական խնդիրների վերաբերյալ և ընդգծված վերլուծական կարողություններ:

Ներկայացումը ներկայացված է մտածված կառուցվածքով և թեմայի շուրջ, սակայն վերլուծությունը բավարար մշակված չէ և/կամ չի բխում թեմայից:

Ներկայացումը լավ մտածված կառուցվածք չունի և չի արտահայտում թեման:

Հաղորդակցու-

թյուն

Ներկայացումը ինքնատիպ է և գաղափարներն արդյունավետորեն է փոխանցում լսարանին:

Բանախոսը արդյունավետ անդրադարձ է անում լսարանի արձագանքին և հարցերին:

Ներկայացման օգտագործված մեթոդները արդյունավետ են հիմնական միտքը փոխանցելու համար, բայց զուրկ են երևակայությունից: Լսարանից հնչած որոշ հարցեր մնացին անպատասխան:

Ներկայացումը չի գրավում լսարանի հետաքրքրությունը և/կամ շեղում է հիմնական գաղափարից:

Ցուցադրական նյութեր

Ներկայացումը ներառում է համապատասխան և հեշտ ընկալելի ցուցադրական նյութեր, որոնց միջոցով զեկուցողը բացատրում է՝ տեղին հղումներ կատարելով:

Ներկայացումը ներառում է համապատասխան և ցուցադրական նյութեր, սակայն դրանք քիչ են և այնպիսի ձևաչափով որ դժվարացնում են դրանց ընկալումը և/կամ զեկուցողը դրանց հղում չի անում և չի բացատրում դրանք:

Ներկայացումը չի ներառում ցուցադրական նյութեր կամ, եթե կան, դրանք տեղին և նպատակային չեն և չեն հասկացվում: Զեկուցողը ներկայացման մեջ չի հիշատակում դրանք:

Ներկայացման հմտություններ

Զեկուզողը խոսում է հստակ և բավարար հնչեղ ձայնով, ինչը գրավում է լսարանի ուշադրությունը և նյութի ընկալելի լինելը՝ պահելով տեսողական շփում, ժեստերի և մարմնի համապատասխան լեզու:

Զեկուզողը խոսում է հստակ և բավարար հնչեղ ձայնով, ինչը նրան լսելի է դարձնում, սակայն չի կիրառում տեսողական շփում, ժեստերի և մարմնի համապատասխան լեզու:

Զեկուցողի ձայնը չի լսվում կամ նա ոչ հստակ է խոսում, միտքը դժվար է հասկացվում: Փորձ չի անում գրավելու լսարանի ուշադրությունը տեսողական շփում կամ մարմնի լեզուն կիրառելով:


Ռուբրիկ կազմելու սկզբունքները.

  • Հստակ ձևակերպեք այն չափանիշները, որ տվյալ աշխատանքի համար պետք է գնահատեք: Ռուբրիկի չափանիշները պետք է բխեն ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքից և լինեն չափելի:
  • Յուրաքանչյուր ռուբրիկ պետք է գնահատի 3 - 10 չափանիշներ: Համոզվեք, որ կետերը հստակ տարանջատված են և որոշակիացված: Յուրաքանչյուր չափանիշ պետք է կենտրոնանա տարբեր հմտությունների և գիտելիքի վրա:
  • Որոշեք՝ արդյոք վերցնել, թե չվերցնել հարաբերական կարևորություն արտահայտող չափանիշ: Յուրաքանչյուր չափանիշին պետք է տրվի ամբողջականից որոշ տոկոս, ցանկության դեպքում:
  • Ապահովեք առանձին իմաստալից ուղենիշներ ամեն մի չափանիշ գնահատելու համար:
  • Հաջողության և կատարման մակարդակը պետք է հստակորեն դրվեն:
  • Կազմեք աղյուսակ՝ թվարկելով չափանիշները և կատարման մակարդակները:
  • Կիրառեք հստակ և համապատասխան լեզու:
  • Կիրառեք նկարագրական լեզու, որը կլինի գործողության վրա հիմնված, որպեսզի ավելի հեշտ կարողանաք միավոր տրամադրել ամեն մի չափանիշի: Համոզվեք, որ գնահատման ժամանակ հեշտ կլինի տարբերակել կատարման մակարդակները միմյանցից:
  • Սանդղակը ներկայացրեք սովորողներին, բացատրեք չափանիշները և ակնկալիքները:

Կազմեց Լուսինե Ալեքսանյանը

Comments