ԿԶՆԱԿ-ի և ԿՏԱԿ-ի համատեղ ջանքերով մշակվել և Տավուշի մարզի 2-րդ և 3-րդ դասարաններում 1-ին կիսամյակի համար կիրառվել է սովորողների կիսամյակային ամփոփիչ բնութագրի ինքնաշխատ տարբերակը:
2-րդ և 3-րդ դասարաններում դասավանդվող ամեն առարկայի համար մասնագետների կողմից մշակվել են վերջնարդյունքների աղյուսակներ, որոնց միջոցով ուսուցիչները ձևավորում են յուրաքանչյուր սովորողի կիսամյակային բնութագիրը (տես հղումը):
Կիսամյակային ամփոփիչ բնութագիր
Տավուշի մարզի 2-րդ և 3-րդ դասարանների դասվարների հետ հանդիպումների ժամանակ ուսուցիչները նշեցին, որ համակարգից օգտվելը բավական հեշտ է, համակարգված, բացի այդ՝ աղյուսակները սովորողի առաջընթացը տեսանելի են դարձնում նաև ծնողին:
Ուսուցիչների դիտարկումների ու առաջարկությունների հիման վրա համակարգում կկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի 2-րդ կիսամյակի բնութագրերի կազմումն ավելի արդյունավետ դառնա:
Comments
Post a Comment