Սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման գործիք. Մաթեմատիկա, 2-րդ դասարան

    Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների ուսուցման և ուսումնառության ընթացքն արդյունավետ իրականացնելու նպատակով, կիրառվում է ձևավորող գնահատման տարբեր ձևեր և գործիքներ, որոնց օգնությամբ հնարավոր է լինում գնահատել սովորողների ուսումնական ձեռքբերումները, հաջողությունները, առարկայական չափորոշչով սահմանված կրթական վերջնարդյունքներին սովորողի գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և դիրքորոշման մակարդակի համապատասխանությունը:

Ստորև ներկայացվում է ձևավորող գնահատման գործիքի օրինակ, որի բովանդակության մշակման հիմքում ընկած են  «Մաթեմատիկա» 2-րդ դասարանի առարկայական չափորոշչով և ծրագրով սահմանված թեմաները և դրանց ներկայացվող վերջնարդյունքները:

Գործիքը կօգնի ուսուցիչներին, յուրաքանչյուր սովորողի անվան դիմաց ուսումնառության ողջ ընթացքում հա­մա­պատասխան նշումներ կատարելով, վերահսկել սովորողների ուսուցման և ուսումնառության ողջ ընթացքը և հավաքագրել տեղեկատվություն՝ սովորողների կողմից վերջարդյունքների ապահովման տարբեր մակարդակների վերաբերյալ:   

Գործիքի ձևաթղթում հորիզոնական ուղղությամբ գրված են սովորողների անուն-ազգանունները, իսկ ուղղահայաց ուղղությամբ թեմայի տրոհված վերջնարդյունքները: Յուրաքանչյուր սովորողի անվան դիմաց կատարվում է նշում որևէ պայմանական նշանով, որոնցից յուրաքանչյուրով արտահայտվում է սովորողների կողմից վերջնարդյունքի ապահովման որևէ մակարդակ (ինքնուրույն, օգնությամբ կամ դժվարությամբ):

Հաշվի առնելով սովորողների կարողունակությունների ձևավորման տարբեր մակարդակները՝ գործիքում ներկայացված են յուրաքանչյուր թեմայի ուսուցման ավարտին ակնկալվող վերջնարդյունքներին հասնելու փոքր քայլերը՝ պարզից բարդ սկզբունքով: Գործիքի ձևաթղթում, առարկայական չափորոշչով և ծրագրով սահմանված թեմայի յուրաքանչյուր «մաքուր» վերջնարդյունք ներկայացված է հոծ տառատեսակով և գունային երանգով, իսկ այդ վերջնարդյունքին հասնելու փոքր քայլերը տրված են «մաքուր» վերջնարդյունքից առաջ:


«ԵՐԿՆԻՇ ԹՎԵՐ» թեմայի վերջարդյունքների տրոհված քայլերը


Գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետներ՝

Անի Մելիքսեթյան

Հասմիկ Հովհաննիսյան






Comments