Սաների կրթության և զարգացման արդյունքների գնահատման նոր համակարգը նախադպրոցական կրթության փորձարկվող ծրագրերում
Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց՝ առանցքային բովանդակային փոփոխություններ են տեղի ունենում նաև նախադպրոցական կրթության ոլորտում: Մշակվել և արդեն իսկ կիրարկվում են նախադպրոցական կրթության պետական կրթական նոր չափորոշիչը, նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը և գնահատման նոր համակարգը: Իրականացվող փոփոխությունների հիմքում ընկած է երեխայակենտրոն, անհատական մոտեցումը, ինչն ապահովում է յուրաքանչյուր երեխայի՝ մտավոր, ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացման առանձնահատկություններին համապատասխան՝ մատչելի, հասանելի և որակյալ կրթության իրականացումը:
Նախադպրոցական կրթության փորձարկվող ծրագրերի համատեքստում՝ առանցքային է սաների զարգացման և կրթության արդյունքների գնահատման նոր համակարգի ներդրումը, որի նպատակն է՝ ապահովել հանրակրթության ոլորտի բարեփոխումների արդյունավետ մեկնարկ դեռևս կրթության կազմակերպման սկզբնական փուլից սկսած և սահուն անցում՝ նախադպրոցական կրթության ոլորտից հանրակրթության ոլորտ:
Նախաադպրոցական կրթության փորձարարական ծրագրերի՝ մասնավորապես գնահատման նոր համակարգի վերաբերյալ մանկավարժների վերաբերմունքը, մոտեցումները գնահատելու, իսկ հետագայում փորձարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ավելի արդյունավետ և թիրախային կազմակերպելու նպատակով, սույն թվականին՝ մայիսին, իրականացվել է հարցում:
Հարցմանը մասնակցել
են ՀՀ բոլոր մարզերից ընտրված՝ փորձարարական ծրագրի մեջ ընդգրկված 60 նախադպրոցական
ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներ՝ թվով 340 մասնակից. տնօրեն,
մեթոդիստ, դաստիարակ, երաժշտության դաստիարակ, ֆիզհրահանգիչ և պարուսույց:
Հարցումն իրականացվել է առցանց ձևաչափով՝ հարցաթերթի միջոցով: Հարցաթերթի կազմում ընդգրկված են եղել փակ՝ պատասխանի մեկ և բազմակի ընտրությամբ և բաց հարցեր: Մասնակիցները պետք է պատասխանեին հարցաթերթում ներառված յուրաքանչյուր հարցի, այլապես չէին կարող հարցաթերթն ամբողջությամբ լրացնել:
Հարցման ընթացքում մասնակիցներին տրվող հարցերը և դրանց պատասխանների վերլուծությունը ներկայացվում է ստորև.
Հարց 1. Ձեր վերաբերմունքը գնահատման նոր համակարգի հանդեպ:
Հարցվողներից՝
57,1 %-ը (194 մասնակից) պատասխանել է, որ գնահատումը
նպաստում է կրթության որակի բարելավմանը:
28,5 %-ը (97 մասնակից) արժևորել է գնահատման նոր համակարգը:
17,9 %-ը (61 մասնակից) համարել է ավելորդ աշխատանք:
4,7 %-ը (16 մասնակից) ընտրել է «Այլ» պատասխանը՝ բայց
չի հիմնավորել:
Հարցին պատասխանելիս,
հարցվողներն ունեին նշված պատասխաններից մի քանիսը ընտրելու և «Այլ» տարբերակն ընտրելու
դեպքում՝ նաև հիմնավորելու հնարավորություն:
Պատասխանների համամասնության մեջ մեծ տոկոս է կազմում հարցվողների դրական վերաբերմունքը գնահատման նոր համակարգի հանդեպ՝ 85.6 % (291 մասնակից):
Հարց 2. Փորձարկվող ծրագրի շրջանակում ներկայացվող գնահատման գոծիքները (նախնական գնահատման հարցաթերթեր, ծրագրային բաղադրիչների ստուգաթերթեր) նպաստում են նախադպրոցական տարիքի երեխաների ներուժի բացահայտմանը.
Հարցվողներից՝
67,4 %-ը (229 մասնակից) պատասխանել է, որ գնահատման
գործիքները լիարժեք նպաստում են նախադպրոցական տարիքի երեխայի ներուժի բացահայտմանը:
27,4 %-ը (93 մասնակից) պատասխանել է, որ գրեթե չեն նպաստում:
5,3 %-ը (18 մասնակից) պատասխանել է, որ ոչ մի կերպ
չեն նպաստում:
Հարցի պատասխանների
համամասնության մեջ բավական մեծ տոկոս է կազմում հարցվողների կողմից գնահատման գործիքների
դերի կարևորումը՝ երեխաների ներուժի բացահայտման հարցում:
Հարցին պատասխանելիս, հարցվողները ունեին նշված պատասխաններից միայն մեկ պատասխանը ընտրելու հնարավորություն:
Հարց. 3 Սաների նախնական գնահատումը հնարավորություն է ընձեռում.
Հարցվողներից՝
66,5 %-ը (226 մասնակից) պատասխանել է, որ նախնական գնահատումը
հնարավորություն է ընձեռում բազմակողմանիորեն ճանաչել յուրաքանչյուր երեխայի:
31,2 %-ը (106 մասնակից) պատասխանել է, որ նախնական գնահատումը
հնարավորություն է ընձեռում պլանավորել յուրաքանչյուր երեխայի կրթությունը:
13,2 %-ը (45 մասնակից) նշել է «այլ» տարբերակը,
բայց չի հիմնավորել:
Հարցին պատասխանելիս,
հարցվողներն ունեին նշված պատասխաններից մի քանիսը ընտրելու և ավելին՝ «Այլ» տարբերակը
ընտրելու դեպքում՝ նաև հիմնավորելու հնարավորություն:
340 մասնակցից 37
մասնակից միաժամանակ նշել է «պլանավորել յուրաքանչյուր երեխայի կրթությունը» և «բազմակողմանիորեն
ճանաչել յուրաքանչյուր երեխայի» պատասխանները:
Երկրորդ և երրորդ հարցերը փոխկապակցված են և դրանց պատասխանների վերլուծությունը հնարավորություն է տալիս ավելի հստակ գնահատել մասնակիցների վերաբերմունքը գնահատման գործընթացի վերաբերյալ. Եթե երկրորդ հարցի դեպքում հարցվողների 27.4 %-ը (93 մասնակից) գտնում էր, որ գնահատումը գրեթե չի նպաստում, իսկ 5.3 %-ը (18 մասնակից)՝ համարում էր, որ ոչ մի կերպ չի նպաստում երեխաների ներուժի բացահայտմանը (ընդհանուր առմամբ՝ 32.7 % (111 մասնակից)), ապա երրորդ հարցի դեպքում, որը վերաբերում էր նախնական գնահատմանը, «այլ» տարբերակը ենթադրվում էր, որ պետք է ընտրեր և մեկնաբաներ հենց այն տոկոսը, որը համարել է, որ գնահատումը չի նպաստում երեխանրի բացահայտմանը, այնինչ երկրորդ հարցի դեպքում «այլ» տարբերակը ընտրել է մասնակիցների 13.2 %-ը (45 մասնակից): Այստեղից հետևում է, որ 111 մասնակիցներից (32.7 %) ոմանք, այդուհանդերձ, կարևորել են նախնական գնահատման դերը երեխային բազմակողմանիորեն ճանաչելու, և կրթությունը պլանավորելու հարցում:
Հարց 4. Նախնական գնահատումը նպաստում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների բացահայտմանը:
Հարցվողներից՝
62,5 %-ը (212 մասնակից) պատասխանել է, որ նախնական գնահատումը
հիմնականում նպաստում է կրթության առանձնահատուկ պայմաններիր կարիք ունեցող սաների
բացահայտմանը:
27,1 %-ը (92 մասնակից) պատասխանել, որ նախնական գնահատումը
լիարժեք նպաստում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների բացահայտմանը:
6.8 %-ը (23 մասնակից) պատասխանել է, որ նախնական գնահատումը
գրեթե չի նպաստում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների բացահայտմանը:
3.5
%-ը
(12 մասնակից) պատասխանել է՝
չի նպաստում:
Հարցի պատասխանների
վերլուծությունից հետևում է, որ հարցվողների մեծ մասը (27.1% և 62.5%, ընդհանուր՝89.6%)
գտնում է, որ նախնական գնահատումը գրեթե ամբողջությամբ նպաստում է կրթության առանահատոըկ
պայմանների կարիք ունեցող սաների բացահայտմանը և միայն շատ քիչ մասն է (6.8% և
3.5%, ընդհանուր՝10.3%)համարում, որ նախնական գնահատումը չի նպատսում կամ գրեթե չի
նպաստում կրթության առանձնահատուկ պայմանների կաւրիք ունեցող սաների բացահայտմանը:
Հարցվողներից՝
69,4 %-ը (236 մասնակից) պատասխանել է, որ մինչ փորձարկվող
ծրագրերի շրջանակում ներկայացվող գնահատման նոր համակարգը կիրարկումը, կիրառել են այլ
գնահատման համակարգ:
30,6 %-ը (104 մասնակից) պատասխանել է, որ մինչ փորձարկվող ծրագրերի շրջանակում ներկայացվող գնահատման նոր համակարգը կիրարկումը, այլ գնահատման համակարգ չեն կիրառել:
Հարց 6. Ներկայացրեք գնահատման նոր համակարգի և գործող համակարգի հիմնական տարբերությունները:
Հարցը ներկայացված էր բաց հարցի տեսքով. մասնակիցները պետք է ներկայացնեին իրենց պատասխաններն ազատ շարադրանքով:
Բաց հարցի պատասխանները խմբավորվել են ըստ մասնակիցների կողմից ներկայացված բառային արտահայտությունների առանձնացման, քանի որ պատասխաններում անմիջապես դրսևորվել է, թե մասնակիցները գնահատման նոր համակարգում հատկապես ինչ շեշտադրումներ են կարևորել և առանձնացրել:
Այսպիսով 340 հարցվողներից՝
24 մասնակից պատասխանել է՝ «չեմ կիրառել»
23 մասնակից պատասխանել է՝ «գրեթե նույնն են»
19 մասնակից պատասխանել է՝ «տարբեր են»
13 մասնակից պատասխանել է՝ «տարբերություն չկա»
5 մասնակից պատասխանել է՝ «դժվարանում եմ պատասխանել»
256-ը համարել են տարբեր և հիմնավորել են՝ տալով մանրամասն նկարագրություններ: Նրանց կարծիքով գնահատման նոր համակարգն ապահովում է՝
- Անհատական մոտեցում, երեխայակենտրոն պլանավորում (64 մասնակից)
- Կապը՝ չափորոշչի կարողունակությունների, վերջնարդյունքների հետ (66 մասնակից)
- Արդյունավետություն, արդիականություն, մատչելիություն, գնահատման գործիքների առկայություն (51 մասնակից)
- Խորքային, ծավալային դիտարկում և գնահատում (21 մասնակից)
- Ինքնագնահատում, փոխադարձ գնահատում, համատեղ աշխատանք, շփում (6 մասնակից)
- Բազմակողմանի գնահատում, դժվարությունների բացահայտում, հիմնավորում (12 մասնակից)
- Նախնական՝ հայտորոշիչ գնահատում (9 մասնակից)
- Սեփական աշխատանքի արդյունքների, երեխայի զարգացման դինամիկայի վերահսկում (6 մասնակից)
- Արդյունքների գրավոր արձանագրում (10 մասնակից)
- Շատ գրագրություն (11 մասնակից)
Ընդհանրացնելով վերանշյալ պատասխանները կարող ենք առանձնացնել գնահատման նոր համակարգի 4 հիմնական տարբերակիչ առանձնահատկություններ՝
- Երեխայի բազմակողմանի գնահատում
- Երեխայակենտրոն մոտեցում
- Չափորոշչային վերջնարդյունքների ապահովում
- Կրթության որակի բարելավում
Հարցվողների որոշ մասն ուներ անհանգստություն գնահատման գործընթացի իրականացմանը մեծ ժամանակ հատկացնելուն և առաջարկում էր այդ ուղղությամբ որոշ վերանայումներ կատարվեն:
Շատ հնարավոր է այդ անհանգստությունը պայմանավորված լինի նաև այն հանգամանքով, որ գործընթացը շատերի համար դեռևս նոր է և մանկավարժների մեծ մասն այդ գործընթացում բավարար չափով հմտություններ դեռևս չի դրսևորում:
Ամենօրյա աշխատանքի ընթացքում, երբ ՆԴ ոլորտի մանկավարժական կազմի մոտ ձևավորվի գնահատման գործընթացը ճիշտ պլանավորելու և իրականացնելու հմտություններ, և մանկավարժների վերաբերմունքը փոխվի առ այն, ո՛ր գնահատման գործընթացը հանդիսանում է իրենց դաստիարակչական աշխատանքների իրագործման անբաժան մասը, ո՛ր պարապմունքների պլանավորումը և անցկացումը հնարավոր չէ առանց գնահատման տարրերի ներառման, անընդմեջ հետադարձ կապի ապահովման, այդ անհանգստություններն՝ ավելորդ ժամանակ ծախսելու տեսանկյունից, ինչ որ չափով կփարատվեն:
Այդուհանդերձ՝ Նախադպրոցական կրթության ոլորտում կարիքի գնահատման վերոնշյալ արդյունքներն անվերապահորեն հիմք են հանդիսանալու փորձարկվող ծրագրերի շրջանակում որոշ առաջնահերթ աշխատանքային ուղղությունների սահմանման և իրագործման համար՝ ելնելով ներկայացված առաջարկություններից և անհանգստություններից:
Գնահատման մշակման և զարգացման
բաժնի մասնագետ՝
Անի Մելիքսեթյան
Comments
Post a Comment