Ստուգաթերթ_Մաթեմատիկա_2-րդ դասարան

Ամբողջական նյութը՝ հղումներով

Հղում_Սոտւգաթերթ_2-րդ դասարան

Հղում_Ստուգաթերթ_2-րդ դասարան_pdf

Հանրակրթության պետական նոր չափորոշչով նախատեսվում է, որ տարրական դպրոցում իրականացվելու է միայն ոչ միավորային գնահատում: Տարրական դասարանների ուսուցիչներն իրենց աշխատանքում յուրաքանչյուր սովորողի ուսումնառության վերաբերյալ կատարելու են համառոտ գրառումներ, նշումներ՝ կիսամյակի ավարտին սովորողի հիմնավոր բնութագիրը կազմելու նպատակով:

Ներկայացվող ստուգաթերթը կազմվել է 2-րդ դասարանի «Մաթեմատիկա» առարկայի ծրագրի հիման վրա և վերաբերում է առաջին կիսամյակի «Երկնիշ թվեր» բաժնին: 

Ստուգաթերթի վերևի ձախ կողմում նշված են աշխատանքային այն հմտությունները, որոնց պետք է տիրապետի սովորողը, իսկ աջ մասում՝ տվյալ թեմայի վերջնարդյունքները:  

Յուրաքանրյուր սովորողի անվան դիմաց աստղանիշով (*) կատարում ենք նշում, եթե նա հասել է այդ արդյունքին։ Եթե վանդակում մի քանի անգամ ենք նշում կատարում, նշանակում է՝ տվյալ հմտությունը կամ վերջնարդյունքը երեխան դրսևորել է մի քանի դասերի ընթացքում: Եթե սովորողի անվան  դիմաց որևէ աշխատանքային հմտության կամ վերջնարդյունքի սյունակում նշում չկա, ապա ուսուցիչն  այդ ուղղությամբ պետք է պլանավորի որոշակի անհատական կամ փոքր խմբերով աշխատանքներ, ստեղծի համապատասխան ուսումնական իրավիճակներ՝ ստուգելու այս կամ այն հմտության կամ վերջնարդյունքի ձևավորման մակարդակը:

Նմանատիպ ստուգաթերթերը թույլ են տալիս՝

1 Մշտապես աչքի առաջ ունենալու այն վերջնարդյունքները և աշխատանքային հմտությունները, որոնք պետք է ձևավորել և զարգացնել սովորողի մեջ,

2 Արագ նշումներ անել  և դրանցից օգտվելով՝ կազմել յուրաքանչյուր սովորողի բնութագիրը:

Կազմեց Վարսենիկ Հովսեփյանը

Հիմքը՝ Լուսինե Ալեքսանյանի «Ստուգաթերթ _ԵՇԱ _2-րդ դասարան»


Comments