ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (սանդղակաշարի օրինակ)


ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Ուսումնական նախագիծն իրականացվում է 3 հիմնական փուլերով՝ նախապատրաստում, ընթացք և ամփոփում:

Անհատական կամ խմբային նախագծերի դեպքում գնահատման չափանիշների մեջ առկա են որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնվեն գնահատում իրականացնելիս:

Պետք է հաշվի առնել նաև, որ ուսումնական նախագծի իրականացման ժամանակ կարևորվում են ինչպես ընթացիկ աշխատանքները, այնպես էլ արդյունքներն ու դրանց ներկայացումը: Ուստի ցանկալի է, որ ուսումնական նախագծի նախապատրաստական փուլից սկսած մինչև ամփոփում և վերլուծություն յուրաքանչյուր սովորող, ինչպես նաև նախագիծը ղեկավարող ուսուցիչը(ները) պարբերաբար գրառումներ կատարեն՝ ինքնագնահատման և գնահատման ժամանակ տվյալներն օգտագործելու նպատակով:  

Եթե ուսումնական նախագիծը գնահատվում է 10-միավորայինից տարբեր գնահատման սանդղակով, վերջնական միավորը փոխարկվում է 10-միավորայինի՝ ընդունված ձևով:

Օրինակ՝ եթե ուսումնական նախագիծը գնահատվելու է 20-միավորային սանդղակով, կարելի է միավորները բաշխել հետևյալ սկզբունքով.

   Ընթացքը – 6 միավոր.

     նախապատրաստական փուլ (թեմայի ընտրություն, նպատակի սահմանում, դերերի բաշխում՝ եթե խմբային է) - 1 միավոր

     բուն ընթացք (խնդիրների ձևակերպում, հարցերի մշակում, պլանի կազմում, ժամանակի բաշխում, ռազմավարությունների ընտրություն, աղբյուրների ուսումնասիրում, տեղեկության հավաքագրում և վերլուծություն) - 4 միավոր

     ավարտ կամ ամփոփում (վերջնական մշակում, աշխատանքի ձևավորում) - 1 միավոր

Բովանդակությունը – 8 միավոր, ընդ որում՝

     համապատասխանությունը թեմային - 3 միավոր

     ամբողջականությունը - 2 միավոր

     հիմնավորվածությունը - 2 միավոր

     գրագիտությունը - 1 միավոր

Ներկայացումը – 6 միավոր, ընդ որում՝

     արտադրանքի (պրոդուկտի) ընտրված ձևի նպատակահարմարությունն ու ազդեցությունը (հետազոտական զեկույց, պրեզենտացիա, մոդել, տեսանյութ, վեբ-կայք, գործողությունների քարտեզ, սոցիալական արշավ) - 3 միավոր

     խոսքը - 3 միավոր 

Ուսումնական նախագիծը կարելի է գնահատել սանդղակով (ռուբրիկ), որտեղ առանձին բաղադրիչներ ներկայացված են 4 մակարդակով՝ նվազման կարգով: Յուրաքանչյուր բաղադրիչի համար որոշվում է հաղթահարված մակարդակը և նշվում համապատասխան միավորը, վերջում բոլոր միավորները գումարվում են, և ստացված վերջնական միավորը փոխարկվում 10-միավորային սանդղակի համապատասխան միավորի և մոտարկվում:

Գնահատման սանդղակը կարող եք գտնել՝ հետևելով հղմանը


Comments