Տեքստային առաջադրանքների գնահատման չափանիշներ

Ամբողջական նյութը՝ հղումով Հղում_Ինքնագնահատման թեստ 

ՏԵՔՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Տեքստը կարևոր ուսումնական նյութ է:

Բոլոր ուսումնական առարկաների ուսումնասիրման ընթացքում սովորողները ձեռք են բերում տեքստերի հետ աշխատելու հմտություններ: Կարևոր է, որ ուսուցիչները սովորողների հետ միասին սահմանեն տեքստի առաջադրանքների գնահատման հստակ չափանիշներ, որոնք կօգնեն սովորողներին ստույգ պատկերացում կազմել, թե ինչն է գնահատվելու և ինչպես, այնուհետև քննարկման արդյունքում պլանավորել իրենց հետագա ուսումնական գործունեությունը:

Չափանիշների վրա հիմնված գնահատումը հնարավորություն է տալիս իրականացնելու արդյունավետ ձևավորող գնահատում, որի արդյունքում սովորողը ձեռք է բերում տարբեր հմտություններ:

Ստորև ներկայացված ինքնագնահատման թեստը կարելի է կիրառել տարբեր տեքստերի հետ աշխատելու ընթացքում: 

Ինքնագնահատման թեստի կետերի դիմաց համապատասխան նշումներ կատարելուց հետո սովորողը ստորև ներկայացված 10 ամպիկներում համապատասխանաբար լրացնում կամ ընդգծում է (կարողություններին համապատասխան) այն պատասխանները, որոնք գիտի և ինչ ինքը կարող է, որից հետո սովորողի համար պարզ են դառնում և՛ իր ուժեղ կողմերը, և՛ այն հմտությունները, որոնք պետք է բարելավի ու զարգացնի ուսուցման և ուսումնառության ընթացքում: 

Սովորողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ուսուցիչը կարող է ներկայացված 10 կետերի բովանդակությունը պարզեցնել կամ բարդացնել:

Ինքնագնահատման թեստ 

Կարդա՛ ու գնահատի՛ր քո հմտությունները տրված չափանիշներով:

(Յուրաքանչյուր կետի համապատասխան վանդակում նշել պատասխանը՝ օգտագործելով ստորև ներկայացված նշանային համակարգը):

         կարող եմ

V         լավ չեմ կարող  (միշտ չէ, որ կարող եմ, մասամբ կարող եմ)

?          վստահ չեմ, որ կարող եմ

-          չեմ կարող


 «Ամպիկներ»

Լրացրու՛ ամպիկները կամ ընդգծի՛ր ճիշտ տարբերակը:



Կազմեց Հասմիկ Հովհաննիսյանը


 

Comments