Լաբորատոր աշխատանքները ուսումնական գործընթացի կարևոր
բաղկացուցիչ մասն են, որոնք նպաստում են սովորողների տեսական գիտելիքների գործնական
կիրառմանը և գիտական հետազոտական հմտությունների զարգացմանը։ Դրանք հնարավորություն
են տալիս սովորողներին ուսումնասիրել, վերլուծել և փորձարկման միջոցով գտնել տարբեր
խնդիրների լուծումներ՝ հիմնելով իրենց եզրակացությունները գիտական տվյալների վրա։
Այս ռուբրիկը նախատեսված է լաբորատոր աշխատանքների գնահատումը
կազմակերպելու համար՝ ընդգծելով դրա արդարությունն ու թափանցիկությունը։ Այն ներառում
է տարբեր չափանիշներ, որոնք ընդգրկում են աշխատանքի պլանավորումը, ընթացքը, ճշգրտությունը,
հավաքված տվյալների վերլուծությունը, արդյունքների ներկայացումը և դրանց հետագա մեկնաբանումը։
Յուրաքանչյուր չափանիշ նպատակ ունի արտացոլելու սովորողի աշխատանքում դրսևորվող հմտություններն
ու ջանքերը։
Ռուբրիկի հիմնական նպատակներն են՝
1. Կառուցողական
հետադարձ կապի ապահովում․ սովորողներն ստանում են հստակ պատկերացում իրենց ուժեղ
կողմերի և բարելավման ուղղությունների և հնարավորությունների մասին։
2. Հմտությունների
զարգացում․ այն խրախուսում է սովորողներին ավելի համակարգված մոտենալ
փորձերի պլանավորմանը և իրականացմանը։
3. Գիտական
մտածողության խթանում․ լաբորատոր աշխատանքները հնարավորություն են տալիս սովորողներին
գործնականում զարգացնելու վերլուծական և քննադատական մտածողություն։
Այս ռուբրիկը
կօգնի ինչպես ուսուցիչներին, այնպես էլ սովորողներին գնահատման գործընթացը դարձնելու
առավել հստակ և արդյունավետ՝ նպաստելով ուսումնական նպատակների իրագործմանը։
Comments
Post a Comment