Ուսուցիչների կարիքների գնահատման վերլուծություն


 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՎԱԾ ՀԱՐՑԱՇԱՐԻ

 

Հարցումն իրականացվել է հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման համակարգի խնդիրների վերհանման նպատակով:

Հարցմանը մասնակցել է տարբեր դպրոցների 92 ուսուցիչ:

Ստորև ներկայացնում ենք առանձին հարցերի պատասխանների վերլուծությունը:

 

1.    Որքանո՞վ հարմարավետ եք համարում գնահատման գործող համակարգը:

Հարցմանը մասնակցած ուսուցիչների կարծիքների բաշխումը տեսանելի է գծակարգից:


Ուսուցիչներն իրենց մեկնաբանություններում նշել են.

·   Միավորային գնահատման գործող համակարգը հարմարավետ է և ճշտորեն է բացահայտում սովորողների գիտելիքների կարողությունների մակարդակը (մոտ 40%):

·   Գործող համակարգը լավ չի աշխատում և կարիք ունի փոփոխությունների (մոտ 40%), մասնավորապես՝ ԿԱՊԿՈՒ սովորողի գնահատման համատեքստում (մոտ 4%)։

·  Հարցվածների 5%-ը տվել են հարցին չհամապատասխանող  պատասխաններ, օրինակ՝

Ուշագրավ են ուսուցիչների հետևյալ մեկնաբանությունները.

ü Միավորային գնահատումը միշտ չէ, որ օբյեկտիվ է, ընդհանրապես գնահատումը` իբրև մոտիվացիայի հիմնական միջոց, իրեն վաղուց սպառել է։

ü Բանավոր պատասխանի դեպքում հնարավոր է ներակայացրածի առավելություններն ու թերությունները գնահատման համակարգով տարորոշել։ Դժվար է գնահատել փոխադրությունն ու շարադրությունը 1 գնահատականով։

ü Իմ կարծիքով պետք է լինի 1-10 դրական:

ü Եթե ինքս չեմ կարող առաջարկել նոր բան, նշանակում է եղածը համարավետ է։ Պարզապես պետք է կիրառել բարեխղճությամբ և հիմնավորված, որպեսզի երեխան զգա , որ իր աշխատանքը գնահատված է արդարացի։

ü Ցանկալի է տարրական դասարաններում միավորային գնահատական չլինի։

 

2.    Գնահատման ո՞ր ձևն եք հիմնականում կիրառում դպրոցում:

Հարցմանը մասնակցած ուսուցիչների՝ գնահատման ձևերի կիրառմանը վերաբերող հարցի պատասխանների բաշխումը երևում է գծակարգում: 



Հուսադրող է, որ գնահատման 2 ձևերը կիրառող ուսուցիչները գերակշիռ մեծամասնություն են կազմում՝ 70,7%:

 

3. Գնահատման կիրառվող ձևերն ու չափանիշները հնարավորություն ընձեռու՞մ են լիարժեք չափելու սովորողի ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:

     Ուսուցիչների ընդամենը 39,1%-ն է կարծում, որ գնահատման կիրառվող ձևերն ու չափանիշները հնարավորություն ընձեռում են լիարժեք չափելու սովորողի ձեռքբերումները: Մյուս պատասխանների տոկոսային բաշխումը երևում է գծակարգից:


4. Ձեր կարծիքով՝ սովորողի գնահատման համակարգի ո՞ր ձևն ունի բարելավման կարիք և ինչու՞:

Հարցմանը մասնակցած ուսուցիչների ձայները բաշխվել են գրեթե հավասարաչափ. ուսուցիչները կիրառում են գնահատման 2 ձևերն էլ և համոզված են, որ դրանք բարելավման կարիք ունեն:


Միավորային գնահատման վերաբերյալ ուշադրության արժանի են հետևյալ մեկնաբանությունները.

ü  Առաջարկում ենք միավորային գանահատման տեսակարար կշիռը նվազեցնել,

ü  Ոչ բոլոր միավորներն են կիրառվում (1, 2 և 10),

ü  Միավորային գնահատումը չի բացահայտում սովորողի ամբողջ ներուժը,

ü  Միավորային գնահատումը կաշկանդում է և չի խթանում ուսումնառությունը,

ü  Հնարավորություն չի տալիս արդյունավետ գնահատել ԿԱՊԿՈՒ սովորողներին և այլն:

Չնայած՝ ձևավորող գնահատման վերաբերյալ քիչ են մեկնաբանությունները, սակայն պարզ է, որ ուսուցիչները կարիք ունեն ձևավորող գնահատման բազմազան գործիքների:

Կան մեկնաբանություններ, որոնք այնքան էլ չեն առնչվում առաջարկված տարբերակներին, ինչը, կարծում ենք, հիմնականում կապված է ձևավորող գնահատման վերաբերալ տեղեկատվության պակասի հետ:

 

5.    Միավորային գնահատման ո՞ր տեսակն եք համարում ամենահավաստին:

Հարցմանը մասնակցած ուսուցիչների կարծիքների բաշխումը գնահատման տեսակների հավաստիության վերաբերյալ երևում է գծակարգից:

57,6%-ը համարում է, որ բանավոր հարցումը ամենահավաստին է և հիմնավորում է տարբեր մեկնաբանություններով, օրինակ՝Հնարավոր չէ արտագրել, չի սահմանափակում աշակերտի ներուժը:

  • Երևում է աշակերտի` մտքեր կազմելու և արտահայտելու կարողությունը։
  • Այն ավելի լավ է բացահայտում նյութի յուրացման աստիճանը:
  • Կա մեկնաբանելու հնարավորություն և այլն:


Հարցմանը մասնակցածների 10,9%-ը համարում է, որ գործնական աշխատանքն է ամենահավստին, քանի որ այն հնարավորություն է տալիս սովորողների ձեռքբերումները տեսնելու գործածության մեջ, սակայն հստակ չեն գործնական աշխատանքի գնահատման սանդղակի բնութագրիչները:  

Թեմատիկ գրավոր աշխատանքը հավաստի է համարել ուսուցիչների ընդամենը 16,3%-ը, իսկ 15,2%-ը՝ կիսամյակային ամփոփիչ աշխատանքը, այնինչ, հենց վերջինս պետք է ունենար ամենամեծ տոկոսը:

Մտահոգիչ է այն փաստը, որ գնահատման հավաստի տեսակը ստացել է ցածր տոկոս, իսկ ոչ հավաստի տեսակը՝ ամենաբարձր տոկոսը:


6.    Միավորային գնահատման ո՞ր տեսակն եք համարում պակաս հավաստի:

 Ըստ հարցվածների․

  • 14․1%-ը կարծում է, որ բանավոր հարցումը ամբողջական պատկեր ցույց չի տալիս. Հաճախ սովորողները անգիր արված մտքեր են ասում և արագ մոռանում։


·     283%-ը կարծում է, որ գործնական աշխատանքները դժվար է միավորով գնահատել. այդ աշխատանքներն առանց ծնողի և ուսուցչի աջակցության չեն կատարվում, ժամանակատար են, բայց պակաս արդյունավետ, ոմանք չեն անցկացնում գործնական աշխատանքներ:

Ուսուցիչներից մի քանիսը նշում են, որ լաբորատոր աշխատանքների համար անհրաժեշտ նյութերն ու սարքերը բացակայում են, այդ իսկ պատճառով գործնականներն անհնար է լինում իրակնացնել։

·       25 %-ը թեմատիկ գրավոր աշխատանքները համարում է ոչ հավաստի, քանի որ աշակերտները կարողանում են միմյանց օգնել, արտագրել, պատահականության սկզբունքով ճիշտ պատասխաններ նշել և այլն:

Հարցվածների 326%-ը կիսամյակային աշխատանքը համարել է պակաս հավաստի: Ներկայացվել են այսպիսի հիմնավորումներ.

ü  Սովորողների շրջանում առաջանում է ավելորդ լարվածություն, որի պատճառով նրանք վատ ցուցանիշ են ապահովում:

ü  10 - 20 հարցով հնարավոր չէ ողջ կիսամյակի սովորածը ամփոփել մեկ աշխատանքում, ու դա հումանիստական մոտեցում չէ:

ü Կիսամյակային ափոփիչ գնահատականը ձևավորվում է կիսամյակում ձեռք բերված գիտելիքներից, ուստի ավելորդ եմ համարում գրավորի այդ տեսակը։ Դրա փոխարեն ավելի շատ գործնական աշխատանքներ կարելի է կիրառել` և՛ գնահատելու, և՛ չյուրացրածը բացահայտելու համար:

 Մեկնաբանություններից պարզ է դառնում, որ շատ դպրոցներում ուսուցիչներն իրենք չեն մասնակցում իրենց դասարանի կիսամյակային ամփոփիչ աշխատանքի կազմմանը և հաճախ համակարծիք չեն լինում դրա կառուցվածքին և բովանդակությանը, սակայն ստիպված կիրառում են:


 7. Որքանո՞վ հստակ եք կարողանում տարանջատել 1–10 գնահատանիշներին համապատասխան գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:

Այս հարցի պատասխանն ամենախնդրահարույցն է։ Առաջարկված տարբերակներից հարցվածների մոտ 60%-ը ընտրել է այն տարբերակը, որն ամենաանընդունելի է։ Եթե ուսուցիչները համարում են, որ չափանիշները կարող է որոշել իրենցից յուրաքանչյուրը և դրանք չհամապատասխանեցնել, նշանակում է՝ իրենք  չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում չափանիշների համընդհանրություն, գնահատման համադրելիություն և հավաստիություն։ Եվ իրենց մշակած սանդղակը կարող է փոփոխվել անգամ նույն դասարանում, երբեմն էլ՝ նույն աշակերտին գնահատելիս։ Նման պատկերացումը զրոյացնում է առհասարակ գնահատման բոլոր սկզբունքները։ Սա լրջագույն խնդիր է, որին ուղղված երկարատև և բազմաշերտ գործունեություն է պետք ծավալել։

8. Նշե՛ք միավորային գնահատման կարևորության հիմնավորում(ներ):

Հարցվածների մոտավորապես 30%-ը գտնում է, որ միավորային գնահատումը խթանում է աշակերտի ուսումնառությունը, որոշ մասնակիցներ ավելացնում են նաև, որ այն ապահովում է երեխաների միջև գոյություն ունեցող մրցակցությունը:

Մի քանիսը գտնում են, որ միավորային գնահատումը հեշտացնում է հաշվետվողականությունը, տեսանելի է և հասանելի:

Կա նաև բացասական վերաբերմունք: Հարցվածների մոտավորապես 16 %-ը գտնում է, որ.

ü  Միավորային գնահատումը կարևոր չէ, որոշ դեպքերում էլ առաջացնում է բացասական մոտիվացիա ուսման նկատմամբ, որին նաև նպաստում են  ծնողները:

Կան նաև եզակի պատասխաններ

ü Մեկ նիշը չի բնութագրում երեխայի կարողունակությունները։ Առաջարկում եմ այն փոխարինել գնահատման այլ մեթոդաբանությամբ, չափանիչները լավ չեն մշակված՝ խրթին են։

Հարցվածների մոտ 7%-ը մեկաբանություն չունեն կամ դժվարանում են պատասխանել։ Պատասխաններից ականհայտ երևում է, որ միավորային գնահատման վերաբերյալ ուսուցիչներն ունեն հստակ պատկերացում, բայց լավ չեն հասկանում ձևավորող գնահատման նպատակները, մեթոդները և գործիքները։

9. Որքանո՞վ արդյունավետ եք համարում ձևավորող գնահատման Ձեր կիրառած գործիքները:

Ձևավորող գնահատման գործիքների կիրառման արդյունավետությանը վերաբերող հարցին ուսուցիչների մեծ մասը դրական արձագանք է տվել. Հարցմանը մասնակցած ուսուցիչների 67,4%-ը կիրառած գործիքները համարում է արդյունավետ, 31,5%-ը՝ ոչ այնքան արդյունավետ, և միայն 1.1%-ը դրանք համարում է անարդյունավետ:


Չնայած ուսուցիչների մեծ մասը ձևավորող գնահատման գործիքները համարել է արդյունավետ, մյուս մասը՝ ոչ այնքան արդյունավետ, այնուամենայնիվ, մեկնաբանություններում բացարձակապես խոսք չկա որևէ գործիքի կամ նրա կիրառման մասին: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ ուսուցիչների կարծիքը ձևավորող գնահատման արդյունավետության վերաբերյալ ավելի շատ բացասական է, քան դրական:

Մտահոգիչ է նաև այն, որ մեծ թիվ են կազմում գնահատման, մասնավորապես ձևավորող գնահատման հետ առնչություն չունեցող կամ պարզապես անհասկանալի մեկնաբանությունները:

 

10. Գնահատման գործող համակարգը թույլ տալի՞ս է հաշվի առնել սովորողների կրթական կարիքների բազմազանությունը:

Գործող գնահատման համակարգի մասին. ուսուցիչների 63%-ը համոզված չէ, որ գնահատման համակարգը թույլ է տալիս հաշվի առնել սովորողների կրթական կարիքները, ինչը շատ մեծ ցուցանիշ է:


11.  Գրավոր աշխատանքների միավորային գնահատումը ի՞նչ խնդիրներ է առաջացնում (կարող եք նշել 1-ից ավել պատասխան):

Հարցմանը մասնակցած ուսուցիչները հնարավորություն են ունեցել ընտրելու տրված պատասխաններից 1 և ավելի տարբերակներ.

· Նույն արդյունքն ունեցող սովորողների գնահատականների միջև անհամապատասխանություններ կարող են լինել:

· Ընդարձակ պատասխաններով առաջադրանքների համար դժվար է հստակ չափանիշներ կիրառել:

·  Բաց հարցեր ենթադրող աշխատանքների արդյունքը նույնը չի լինում տարբեր սովորողների մոտ:


Ուսուցիչների ընտրության պատկերը տեսանելի է գծակարգում:


12. Կարողանու՞մ եք հստակ հիմնավորել Ձեր դրած գնահատականը:

Այս հարցի պատասխանները համադրելով 7-րդ հարցի պատասխաններին՝ ակնհայտ է, որ առկա են ընկալումների շփոթ և հակասություններ:

13. Ու՞մ եք մասնակից դարձնում գնահատման գործընթացին (կարող եք նշել 1-ից ավել պատասխան):


14. Գործող գնահատումը թույլ տալի՞ս է բացահայտել սովորողների ուժեղ և թույլ կողմերը։

            39 մասնակցի մեկնաբանությունները չեն համապատասխանել հարցի բովանդակությանը, ինչը մեծ ցուցանիշ է՝ գրեթե 42%:


     Հարցմանը մասնակցած ուսուցիչների 31,5%-ը դրական վերաբերմունք է դրսևորել հարցին:Նրանց կարծիքով՝ գնահատման միջոցով հնարավոր է բացահայտել սովորողի կարողությունները, գիտելիքների մակարդակը: Մեկնաբանությունների բովանդակությունից ենթադրվում է, որ գնահատում ասելով ավելի շատ մասնակիցներն ի նկատի են ունեցել միավորային գնահատումը, քան՝ ձևավորող: Ավելի շատ կարևորել են բանավոր հարցման օգնությամբ սովորողի ուժեղ և թույլ կողմերի գնահատումը և գնահատում իրականացնող ուսուցչի հմտության մակարդակը: Միևնույն ժամանակ՝ նշվել է, որ գործող գնահատման համակարգը  հնարավորություն է ընձեռում բացահայտել սովորողի ուժեղ և թույլ կողմերը: Ավելի շատ կարևորվել է ձևավորող/ուսուցանող գնահատման դերը:

       Մասնակիցների 14%-ը բացասական մոտեցում է արտահայտել հարցի նկատմամբ: Գգտնում են, որ միավորային գնահատումը անիմաստ է, իրեն չարդարացնող գործընթաց, և չի արտացոլում իրական պատկերը: Սովորողների կարիքների բազմազանությունը խոչընդոտում է հավաստի գնահատումը, հատկապես գրավոր (թեմատիկ) աշխատանքների ժամանակ. դժվար է ընտրել այնպիսի առաջադրանքներ, որտեղ ամեն երեխա հնարավորություն ունենա դրսևորելու իր հնարավորությունները:

     Մասնակիցների 11,9%-ը գտնում է, որ գնահատման միջոցով մասամբ է հնարավոր բացահայտել սովորողի ուժեղ և թույլ կողմերը, ինչը հաճախ պայմանավորված է միավորների բնութագրիչների ոչ հստակ ձևակերպումներով: Ոման նշել են, որ միավորներով հնարավոր չէ արտահայտել սովորողի ստեղծագործականությունը, ջանքերը, արժեհամակարգն ու վերաբերմունքը:

15. Ի՞նչը կփոխեիք գործող գնահատման համակարգում:

Ուսուցիչների կարծիքները մոտավորապես բաշխվել են հետևյալ հարաբերակցությամբ՝

  • 38%-ը նշել է, որ կփոխեր միավորային գնահատումը։ 9,7%-ը պատասխանել է, որ չի փոխի միավորային գնահատումը։
  • 27,2%-ը ընդհանրապես կհաներ միավորային գնահատումը, և միայն 2,2%-ն է ճիշտ համարել, որ տարրական դպրոցում ներդրվի ձևավորող գնահատում՝ նշելով, որ դա դժվար կլինի։
  • 8,7%-ը նշել է, որ ոչինչ չէին փոխի գործող գնահատման համակարգում՝ այն համարելով հարմար և արդյունավետ։
  • 3,2%-ը առաջարկ չի ներկայացրել՝ հիմնավորելով, որ դժվարանում է պատասխանել, ձեռնպահ է մնում պատասխանելուց:
  • 10,8%-ը ճիշտ չի ընկալել հարցը և տվել է ոչ համարժեք պատասխաններ։
Եզրակացություններ.

  • Ուսուցիչները գնահատման 10-միավորային համակարգից օգտվելու դժվարություններ ունեն և հիմնականում հարմարավետ չեն զգում առանձին միավորների բնութագրիչները կիրառելիս:
  • Լրջագույն խնդիր է, որ ուսուցիչները թույլատրելի են համարում 10-միավորային սանդղակի՝ իրենց մշակած բնութագրիչներով գնահատելու հնարավորությունը:
  • Միավորային և ձևավորող գնահատման ձևերի կիրառումն իրականացվում է լուրջ թերություններով:
  • Ուսուցիչները հիմնականում լավ չեն պատկերացնում ձևավորող գնահատման նպատակը, մեթոդները և գործիքները:
Առաջարկություններ.

-     Անհրաժեշտություն կա վերանայելու գնահատման 10-միավորային համակարգի բնութագրիչները բոլոր առարկաների մասով և հասանելի դարձնել դպրոցներին՝ խուսափելու համար գնահատելիս սուբյեկտիվ ընկալման և մոտեցման հնարավորությունից:

-     Կարիք կա պլանավորելու և անցկացնելու սեմինարների շարք հետևյալ թեմաներով.

·    Գնահատմանը վերաբերող հասկացություններ, սկզբունքներ, ռազմավարություններ և գործիքներ: 

·     Գնահատման ձևեր՝ միավորային և ձևավորող:

·    Գնահատման 10-միավորային սանդղակի բնութագրիչների կիրառում:

· Համընդհանուր ներառման համատեքստում գնահատման գործիքների արդյունավետ կիրառում:

·   Համագործակցային մշակույթի տարածում գնահատման գործընթացի վրա և այլն:

 

 

«ԿԶՆԱԿ» հիմնադրամ, գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետներ

Comments