Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ուսումնական գործունեության ընդհանուր մակարդակի գնահատման հայտորոշիչ թեստ
Հայտորոշումը նպատակը յուրաքանչյուր սովորողի գիտելիքների,
հմտությունների զարգացման և վերաբերմունքի ձևավորման առկա մակարդակի մասին պատկերացում կազմելն է:
Հայտորոշումը նպատակահարմար է անցկացնել նոր ուսումնական տարվա սկզբում:
Նախապես ճանաչելով
և գնահատելով յուրաքանչյուր սովորողի ուսումնական գործունեության ընդհանուր մակարդակը՝
հնարավոր է արդյունավետ կազմակերպել նրա ուսումնառության հետագա գործընթացը:
Նախնական հայտորոշման միջոցով կարող ենք պատկերացում
կազմել սովորողի՝ դիմացինի խոսքը լսել - հասկանալու,
ուշադրությունը կենտրոնացնելու, ուսումնական նյութը հիշելու և վերարտադրելու, հարցերին
պատասխանելու, հարց ձևակերպելու, մտքերը բանավոր արտահայտելու, հաղորդակցվելու, համագործակցելու,
թիմում աշխատելու, սեփական վարքը կառավարելու, գրենական պիտույքներից օգտվելու, ընդհանուր
շարժումները վերահսկելու կարողությունների վերաբերյալ,
որոնք կազմում են ուսումնական գործունեության առանցքը և ապահովում են յուրաքանչյուր ուսումնական առարկայի բովանդակության արդյունավետ յուրացումը:
Ներկայացված նախնական հայտորոշիչ թեստն ընդգրկում է սովորողի
գործունեության 5 ոլորտին՝ հաղորդակցական, իմացական, վարք, հուզակամային,
շարժողական, վերաբերող հարցեր, որոնց միջոցով կարող են բացահայտվել
այդ ոլորտում առկա խնդիրները: Նախնական հայտորոշման արդյունքներով հնարավոր է բացահայտել բոլոր այն սովորողներին,
որոնք ունեն ուսումնական նյութի յուրացման կայուն դժվարություններ: Հայտորոշման արդյունքները
կարող են նախազգուշացնող ազդակ լինել՝ ըստ գործող մանկավարժահոգեբանական աջակցության
ծառայությունների տրամադրման կարգի, սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը
գնահատելու համար:
Թեստի հարցերի բովանդակությունը մշակվել է հնարավորինս
ընդհանրական սկզբունքով, բայց միևնույն ժամանակ՝ այնպես, որ հնարավոր լինի բացահայտել
և գնահատել այն ուսումնական դժվարությունները, որոնք սովորողն ունենում է իր ուսումնառության
ընթացքում:
Նախնական հայտորոշիչ թեստն ուղղված է դասարանի բոլոր
սովորողներին:
Թեստի կիրառման ընթացքում իրականացվող դիտարկումների արդյունքների վերլուծութունը կնպաստի թեստի բովանդակության հետագա վերանայմանն ու բարելավմանը:
Կազմեցին Անի Մելիքսեթյանը, Հասմիկ Հովհաննիսյանը
Comments
Post a Comment