Տեքստը սովորողի կարդալու կարողությունը զարգացնող հիմնական միջոցն է: Բոլոր ուսումնական առարկաների ուսումնասիրման ընթացքում էլ սովորողները ձեռք են բերում տեքստի շուրջ աշխատելու հմտություններ: Կարևոր է, որ ուսուցիչները սովորողների հետ միասին սահմանեն հստակ չափանիշներ, որոնք կօգնեն սովորողներին ստույգ պատկերացում կազմել, թե ինչպես պետք է կարդա, ինչ գործողություններ պետք է կատարի, ինչպես պետք է ձևավորված հմտությունները գնահատվեն և, որ ամենակարևորն է, ինչպես կարելի է ինքնագնահատման միջոցով պարզել բարելավման կարիք ունեցող կողմերը, պլանավորել հետագա աշխատանքները և իրականացնել բարելավված ուսումնառություն: Սա ձևավորող գնահատման ցանկալի մակարդան է:
Չափելի վերջնարդյունքների հիման վրա գնահատումը հնարավորություն է տալիս սովորողին դարձնելու ուսումնական գործընթացի ակտիվ մասնակից, որը նախապես գիտի՝ ինչ հմտություններ պետք է զարգացնի իր մեջ, ուսուցչի օգնությամբ պլանավորում է քայլերը, կատարում է դրանք և իրականացնում ինքնագնահատում: Ընդ որում՝ այդ ողջ շղթայի ընթացքում սովորողը ձեռք է բերում նաև վերառարկայական տարբեր հմտություններ:
Ստորև ներկայացված ինքնագնահատման գործիքը կարելի է կիրառել տարբեր տեքստերի շուրջ աշխատելիս:
Ինքնագնահատման գործիքը կազմված է 2 մասից. 1-ին մասի աղյուսակի շուրջ աշխատելուց՝ հմտությունների դիմաց համապատասխան նշումներ կատարելուց հետո սովորողը 2-րդ հատվածում ներկայացված «ամպիկներում» լրացնում կամ ընդգծում է՝ ինչ քայլեր պետք է իրականացնի արդյունքների բարելավման համար:
Ինքնագնահատման գործիքը սովորողի համար ակնառու է դարձնում իր ուժեղ և թույլ կողմերը, այն հմտությունները, որոնք պետք է բարելավի ու զարգացնի ուսումնառության ընթացքում:
Սովորղների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ուսուցիչը կարող է պարզեցնել աղյուսակում տրվող հմտությունները:
Ինքնագնահատման գործիք
Սիրելի՛ սովորող, գնահատի՛ր քո հմտությունները՝ հետևելով քայլաշարին:
- Ծանոթացի՛ր աղյուսակում գրված բոլոր հմտություններին:
- Ծանոթացի՛ր առաջարկվող պայմանական նշաններին:
- Յուրաքանչյուր հմտության վանդակում նշում կատարի՛ր՝ ընտրելով համապատասխան նշանը:
+ Կարող եմ
V Լավ չեմ կարող
? Վստահ չեմ, որ կարող եմ
- Չեմ կարող
1. |
Հորինել և ներկայացնել փոքրիկ պատմություն նկարի շուրջ: |
|
□ |
2. |
Բանալի բառերի
միջոցով կանխագուշակել տեքստի բովանդակությունը և բանավոր կարծիք արտահայտել: |
|
□ |
3. |
Կարդալ տեքստը բարձրաձայն՝
տեքստի տարբեր հատվածների համար ընտրելով համապատասխան հնչերանգ և դիմախաղ: |
|
□ |
4. |
Հատվածաբար բարձրաձայն ընթերցել տեքստը՝
զուգահեռ բացատրելով բառերը և վերնագրելով հատվածները: |
|
□ |
5. |
Մասնակցել տեքստի բովանդակության
քննարկմանը՝ պատասխանելով հարցերին: |
|
□ |
6. |
Բնութագրել
տեքստի հերոսներին՝ հիմնավորելով պատմվածքի համապատասխան տողերը: |
|
□ |
7. |
Ստեղծել երկխոսություն հերոսների միջև՝ խոսքում
կիրառելով կոչականներ: |
|
□ |
8. |
Համեմատել տարբեր ստեղծագործությունների
հերոսներին ու նրանց գործողությունները: |
|
□ |
9. |
Մասնակցել հարցազրույցին՝ քննարկելով տեքստի
հիմնական հարցերն ու գաղափարները, մեկնաբանելով բազմիմաստ բառերն ու արտահայտությունները: |
|
□ |
10. |
Որևէ հերոսի
անունից վերարտադրել տեքստը: |
|
□ |
«Ամպիկներ»
|
|
Կազմեցին
Աստղիկ Բալայանը
Հասմիկ Հովհաննիսյանը
Comments
Post a Comment