Ձևավորող գնահատման գործիքներ (ինքնագնահատում)

 ԻՆՔՆԱԳՆԱՀՈՒՄ

Հանրակրթության պետական նոր չափորոշիչն ունի կարողունակահեն (կոմպետենտահեն) կառուցվածք, և 8 հիմնական կարողունակություններից է սովորել սովորելու կարողունակությունը. «Սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում: Սովորելու ընթացքում աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում են համակարգային և ինտեգրված մտածողություն»:[1]


Այս կարողունակությունը արտացոլված է տարբեր ուսումնական առարկաների վերջնարդյունքներում: Ներկայացնենք մի քանի օրինակներ տարբեր առարկաների վերջնարդյունքներից:


Տարբեր ուսումնական առարկաների համար սահմանված վերջնարդյունքներին հասնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մանկավարժական իրավիճակներ, որոնց մեջ հայտնվող սովորողները հնարավորություն կունենան դրսևորելու, ինչպես նաև զարգացնելու որոշակի կարողություններ՝ վերլուծելու, պլանավորելու, ինքնարտահայտվելու, գնահատելու, համադրելու և այլն, և որակներ՝ նապատակասլացություն, համբերատարություն, հանդուրժողականություն և այլն:

Սովորողի՝ ինքնավերլուծության, ինքնաճանաչման և ինքնագնահատման կարողությունների խթանմանը և ինքնազարգացմանը էապես նպաստում են նաև ձևավորող գնահատման գործիքները, մասնավորապես՝ ինքնագնահատումը:

Ինքնագնահատում իրականացնելիս սովորողը ոչ թե զուտ մեխանիկական աշխատանք է իրականացնում, այլ գործի է դնում իմացական գործընթացները, ինչպես նաև հիմքեր է ստեղծում ստեղծագործական մտածողության համար: Ինքնագնահատման հիմքը կազմում է վերլուծությունը (ռեֆլեքսիա), որը վերաբերում է ոչ միայն արդյունքներին, այլև գործընթացքին, ներդրած ջանքերին, վերաբերմունքին և այլն, իսկ ինքնագնահատման համար անհրաժեշտ է սանդղակ՝ հստակ չափանիշներով:

Ներկայացնենք ինքնագնահատման օրինակ մայրենիի որևէ թեմայի շրջանակում՝ «Գնահատման անիվ» գործիքն ուղղելով առարկայական վերջարդյունքների ապահովմանը:

Ինչպե՞ս ես գնահատում թեմայի ուսումնասիրումը: Գնահատի՛ր՝ յուրաքանչյուր գույնի մեջ գրելով «Շատ լավ,» «Լավ», «Ոչ այնքան լավ», «Վատ» բառերից մեկը:  

  1. Սովորողներին օժանդակելու նպատակով յուրաքանչյուր սեկտորի համար կարելի է մայրենիի վերջնարդյունքներից ընտրել որպես տվյալ թեմայի կամ դասանյութի ուսումնասիրման արդյունք պլանավորած չափանիշներ, ինչպես օրինակ՝

 

Կազմեց Աստղիկ Բալայանը

[1] Հանրակրթության պետական չափորոշիչ: Հաստատվել է 09.02.2021:  

Comments