Էսսեի գնահատման ռուբրիկ (սանդղակաշար)
Էսսեն
յուրահատուկ
առաջադրանք է, որ կարող է կիրառվել որպես գնահատման գործիք: Էսսեն սովորողներին հնարավորություն է տալիս որևէ
թեմայի շուրջ արտահայտել իրենց մտքերը,
առաջադրել պնդում, վերլուծել գաղափարներ և որոշակի
կառուցվածքային
լուծումներով ներկայացնել իրենց
տեսակետը
առաջադրված կամ ընտրված թեմայի շուրջ:
Այս աշխատանքի
ձևաչափը խրախուսում
է լեզվական
հմտությունների զարգացումը,
քննադատական
և ստեղծագործական մտածողությունը և ինքնարտահայտման կարողությունը:
Էսսեի
գնահատման նպատակն է աջակցել սովորողներին բարելավելու իրենց գրավոր աշխատանքի
որակը՝ ապահովելով արդար, թափանցիկ և կառուցողական հետադարձ կապ: Գնահատման
չափանիշները սահմանում են էսսեի հիմնական բաղադրիչները, ինչպիսիք են
բովանդակության խորությունը, տրամաբանական կառուցվածքը, լեզվական հստակությունը,
ոճը և գրագիտությունը:
Կարևոր
է, որ սովորողները տեղեկացված լինեն գնահատման չափանիշների մասին: Սա նրանց
հնարավորություն է տալիս ավելի գիտակցված և նպատակային ձևով մոտենալ աշխատանքին՝
հասկանալով, թե որ ասպեկտներն են կարևորվում: Գնահատման այս ռուբրիկը կօգնի
սովորողներին զարգացնելու իրենց վերլուծական և գրավոր հմտությունները՝ ստեղծելով
արդյունավետ և ինքնատիպ աշխատանքներ, ինչպես նաև կնպաստի պատասխանատվության և
ինքնագնահատման մշակույթի ձևավորմանը:
Լ. Ալեքսանյան
Comments
Post a Comment