Արժեքային համակարգի և վերաբերմունքի գնահատման ռուբրիկ (սանդղակաշար)

 

 


Արժեքային համակարգի և վերաբերմուքի գնահատման ռուբրիկ (աղյուսակով)

Արժեքների և վերաբերմունքի գնահատումը կրթական գործընթացի կարևոր մաս է, որն ուղղված է սովորողների անձնային և սոցիալական զարգացմանը։ Արժեքներն ու վերաբերմունքը կարողունակությունների կարևոր բաղադրիչ են, որոնք չեն կարող անտեսվել գնահատման գործընթացում:

Այս ռուբրիկը ստեղծված է աջակցելու ուսուցիչներին՝ հետևողականորեն և արդար գնահատելու սովորողների արժեքային ընկալումները, դրանց կիրառությունը և վերաբերմունքը տարբեր իրավիճակներում։ Այն հնարավորություն է տալիս բացահայտելու սովորողների արժեքային նախադրյալները և խրախուսելու դրանց կիրառությունը առօրյա վարքագծում ու որոշումների կայացման ընթացքում։

Այս ռուբրիկը հեշտացնում է գնահատման գործընթացը՝ տալով չափանիշներ և մակարդակներ, որոնք օգնում են հետևողականորեն գնահատելու սովորողի ունեցած արժեքներն ու վերաբերմունքը։ 

Այսպիսի ռուբրիկները կօգնեն գնահատելու ոչ միայն արժեքների մասին սովորողների ունեցած գիտելիքները, այլ նաև ինչպես են դրանք արտահայտվում, դրսևորվում իրենց վարքագծում և վերաբերմունքում։


Լուսինե Ալեքսանյան

Հետևեք հղմանը


Comments