«Կերպարվեստ» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ

 «Կերպարվեստ» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ

2021-2022 ուսումնական տարում Տավուշի մարզի 2-րդ դասարանում սովորողների ուսումնառության արդյունքների ոչ միավորային գնահատման՝ բնութագրերի ձևանմուշների վերաբերյալ

 

Նախաբան

Հանրակրթության պետական նոր չափորոշչով սահմանվել է, որ 1–4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի 1-ին կիսամյակում իրականացվելու է ոչ միավորային գնահատում, իսկ սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման նոր կարգի համաձայն՝ յուրաքանչյուր սովորողի համար որպես կիսամյակի ամփոփում կազմվելու է ուսումնական առաջադիմության բնութագիր բոլոր առարկաներից:

Տավուշի մարզի փորձարկող 2-րդ դասարանի ուսպլանով նախատեսված բոլոր առարկաների վերջնարդյունքների հիման վրա կազմվել են բնութագրերի հնգաստիճան սանդղակներ` որպես օգնություն ուսուցչին:

Յուրաքանչյուր աղյուսակի առաջին սյունակում տրված են տվյալ առարկայի ուսումնական ծրագրով սահմանված թեմաները (ԵՇԱ, Շախմատ, Մաթեմատիկա և այլն) կամ առարկայական չափորոշչով նախատեսված հիմնական հասկացություններն ու ենթահասկացությունները (օր.՝ Մայրենի), իսկ աղյուսակի առաջին տողում ներկայացված են Ա, Բ, Գ, Դ, Ե սյունակները՝ ցույց տալով առարկայական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների կատարման աստիճանը 1-ին կիսամյակի համար՝ նվազման կարգով:  

Ամեն առարկայի ուսուցիչ կարող է կազմել յուրաքանչյուր սովորողի բնութագիրը՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.

-        Պետք է շարժվել վերևից ներքև և հորիզոնական՝ գնալով ձախից աջ (Ա-Ե):

-        Կարելի է ընտրել որևէ սյունակի նկարագրությունը ամբողջությամբ կամ համադրել հատվածներ տարբեր ձևակերպումներից, քանի որ նույն վերջնարդյունքի կատարման մակարդակների բաժանումը պայմանական է:

-        Պետք է խուսափել մակարդակների բաժանել երեխաներին, քանի որ քիչ հավանական է, որ որևէ սովորող բոլոր վերջնարդյունքների մասով կապահովի նույն մակարդակը:

-        Չի կարելի սյունակները համեմատել կամ նույնացնել միավորների (5-միավորային համակարգի կամ 10-միավորային համակարգի աստիճանների հետ):

-        Բոլոր բնութագրերը կազմվել են դրական շեշտադրմամբ. պետք է բացառել «Չի կարողանում», «Չգիտի», «Դժվարանում է» արտահայտությունները:

-        Ուսուցիչը կարող է ըստ անհրաժեշտության խմբագրել կամ լրամշակել ձևակերպումները՝ առավել հարմարեցնելով դրանք տվյալ սովորողի ցուցաբերած արդյունքին:

-        Բնութագիրը պետք է կցել սովորողի անձնական գործին:

 

Ցուցումներ բնութագրերի կազմման վերաբերյալ

Ներկայացված աղյուսակների Ա սյունակում ներկայացված են առարկայի առաջին կիսամյակին ուսուցնավող թեմաների վերջնարդյունքները՝ ձևակերպված բնութագրի ձևով: Սյունակը ներկայացնում է վերջնարդյունքների ապահովման առավելագույն աստիճանը: Հաջորդ սյունակները ներկայացնում են յուրաքանչյուր վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները նվազման կարգով: Վերջին՝ Ե սյունակում ներկայացված է վերջնարդյունքի ապահովման նվազագույն աստիճանը:

Ուսուցիչը կարող է յուրաքանչյուր սյունակի բնութագրերին ծանոթանալով՝ ընտրել յուրաքանչյուր երեխայի համար այն ձևակերպումները, որոնք առավելապես համապատասխանում են նրա ուսումնառության արդյունքներին կիսամյակի ավարտին: Այս աշխատանքը կատարելիս ուսուցիչը պետք է հիմնվի ողջ կիսամյակի ընթացքում կիրառած ձևավորող գնահատման արդյունքների (ստուգաթերթերի, համառող գրառումների, ռուբրիկների, դիտարկումների, հայտորոշիչ առաջադրանքների և այլ գործիքների պարբերական կիրառման վերլուծությունների վրա):

Բնութագրերը կարող են կազմվել տարբեր սյունակների բնութագրումներից ընտրված նկարագրություններից՝ ամբողջացնելով սովորողի ամփոփ բնութագիրը տվյալ առարկայից: Նույն տողից  միայն մեկ բնութագրիչ կարող է ներառվել կոնկրետ սովորողի բնութագրի մեջ, քանի որ յուրաքանչյուր տողում նկարագրված են նույն վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները: Չի բացառվում, որ սյունակներից մեկի բնութագրումները լիովին համընկնեն կոնկրետ սովորողի առաջադիմության արդյունքներին, սակայն առավել հաճախ դա կլինի տարբեր սյունակներից առանձնացված բնութագրիչներից կազմված խճանկար:

«Կերպարվեստ» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ

Կազմեց Մարիամ Պետրոսյանը

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐ

 

Ա

Բ

Գ

Դ

Ե

Նյութեր և միջոցներ

Մաքուր և կոկիկ է պահում նկարելու նյութերը և տարածքը առանց հիշեցումների:

 

Սովորաբար դասի ավարտին, առանց հիշեցման պատշաճ կերպով մաքրում է աշխատանքային տարածքը, բայց աշխատանքի ընթացքում  կարող է խառնաշփոթ լինել:

Պատշաճ կերպով մաքրում և խնամում է նյութերը, եթե հիշեցնեն: Ժամանակ առ ժամանակ կարող է նկատվել ամփույթ և խառնաշփոթ աշխատանքային տարածք:

 

Սովորողը մաքրում և խնամում է նյութերը օգնությամբ։

Ժամանակ առ ժամանակ կարող է նկատվել խառնաշփոթ:

Սովորողը նյութերը մաքրում է օգնությամբ:

Պատկերներ, կոլաժներ, ծա­վալային աշխա­տանք­ներ

Աշխատանքներում զգալի ուշադրություն է դարձնում կառուցվածքին։ Նյութերը կոկիկ կտրտված են։ Բոլոր տարրերը խնամքով և ապահով կերպով ամրացված են հիմքին: Չկան անփույթ բծերի կամ սոսնձի հետքեր:

 

Աշխատանքներում զգալի ուշադրություն է դարձնում կառուցվածքին։

Նյութերը կոկիկ կտրտված են։ Բոլոր տարրերը խնամքով և ապահով կերպով ամրացված են հիմքին: Առկա են հազիվ նկատելի մի քանի անփույթ բծերի կամ սոսնձի հետքեր։

Աշխատանքներում որոշակի ուշադրություն է դարձնում կառուցվածքին։

Նյութերը կոկիկ կտրտված են։ Բոլոր տարրերը խնամքով և ապահով կերպով ամրացված են հիմքին: Առկա են նկատելի մի քանի անփույթ բծերի կամ սոսնձի հետքեր։

Աշխատանքը հասցնում է ավարտին։

Տպավորություն է, որ բծերի կամ սոսնձի հետքերն ակնհայտ են։

Մասերը անկանոն ձևով «ամրացված են»:

Կատարել աշխատանքներ՝ օգտա­գոր­ծելով կերպարվես­տի տարրերը՝  գիծ,  ձև,  համաչա­փություն, ռիթմ

Աշխատանքներում արտահայտում է  սեփական փորձը և գիտելիքները։

Նկարագրում և բացատրում է աշխատանքի ընթացքը:

Մեծ հմտությամբ կիրառում է կերպարվեստի տարրեն ու դիզայնի սկզբունքները (գիծ,  ձև,  համաչա­փություն, ռիթմ)։

Գծերի, ձևերի, երկրաչափական պատկերների միջոցով ստանում է  ճանաչելի պատկերներ և հորինվածքներ։

Հմտորեն կիրառում է կերպարվեստի տարրերն ու դիզայնի սկզբունքները (գիծ, ձև,  համաչա­փություն, ռիթմ):

 

Իր աշխատանքում  կիրառել է կերպարվեստի որոշ տարրեր ու դիզայնի սկզբունքներ:

 

Փորձում է կիրառել կերպարվեստի տարրերն ու դիզայնի սկզբունքները։

 

Իր աշխատանքում  օգնությամբ կարողանում է կիրառել կերպարվեստի որոշ տարրեր:

 

Ստեղծագործական գործունեություն։

Գույնի զգացողություն

Պատկերը գունավորում է ստեղծագոր­ծաբար, օգտագործում է թղթի ամբողջ մակերեսը։

Գույնի ընտրությունը և կիրառումը ցույց է տալիս գունային հարաբերություն­ների խոր գիտելիք­ներ: Գույնի ընտրությամբ շեշտադրում է արտահայտվող գաղափարը:

Աշխատանքը կատարում է ճշգրիտ։

Գույների ընտրությունը և կիրառումը ցույց է տալիս գունային հարաբերությունների իմացությունը: Գույները համապատասխանում են արտահայտվող գաղափարին։

 

Պատկերը գունավո­րում է ճշտությամբ։

Գույնի ընտրությունը և կիրառումը ցույց է տալիս գունային հարաբերությունների իմացությունը:

 

Աշխատում է գծով,

հիմնական միտքը փորձում է արտահայտել որոշակի գուներագների ընտրությամբ։

 

Օգնությամբ ստեղծում է

գունային հարաբե­րություններ իր աշխատան­քում:

 

Պատկերի կառուցում

Պատկերվող առարկաները ամբողջությամբ կառուցված է։

Պատկերված է միջավայրը:

Պատկերվող առարկա­ները մասամբ կառուցված է։

Առկա է միջավայրը։

Առարկաները կառուցում է նմանությամբ, առանց միջավայրի։

 

Նշմարվում է պատկերվող օբյեկտի հետ նմանությունը։

Օգնությամբ  է նշմարվում  պատկերվող օբյեկտի հետ նմանությունը։

Աշխատանքի ավարտ

Թեման պատկերում է հեշտությամբ և հետաքրքիր։

Աշխատանքները արտահայտիչ են և մանրամասն: Նկարին հետաքրքրություն հաղորդելու համար օգտագործում է ձևեր, նախշեր, ստվեր և/կամ մակերեսներ:

Թեման պատկերում է հեշտությամբ,

նկարչությունը արտահայտիչ է և որոշ չափով մանրամասն: Քիչ է օգտագործում նախշեր, ստվերներ կամ մակերեսներ: Ունի ձիրք, սակայն չի զարգացնում այն։

Միտքն արտահայտում է որոշ չափով, թեման պատկերում  է որոշ դժվարություններով։

Աշխատանքներում քիչ են մանրամաս­ները: Այն հիմնա­կանում ներկայա­ցուց­չական է՝ նախշի, ստվերի կամ մակե­րեսների շատ քիչ օգտագործմամբ:

Միտքն արտահայտում է որոշ չափով, պատկերում է թեմատիկ փոքր հատ­ված:

Աշխատանքները ներկայացված են ընդհանուր մոտեցումներով։   

Օգնությամբ սկսում և ավարտում է աշխատանքը։

 

Սեփական աշխատանք­ների մեկնաբանություն

Մանրամասն նկարագրում է գործընթացի ցանկացած պահ, թե ինչպես է  պատկերացնում վերջնական արդյունքը և ինչպես է հասնելու նպատակին: Շատ կենտրոնացած և նպատակաուղղված է:

 

Որոշ չափով նկարագրում է, թե ինչպես է պատկերաց­նում վերջնական արդյունքը,  կարող է ներկայացնել այն քայլերը, որոնք  օգտագործում է նպատակին հասնելու համար:

 

Կարողանում է ներկայացնել իր  պատկերացումը վերջնական արդյուն­քի վերա­բերյալ, սակայն դժվարանում է նկարագրել, թե ինչպես է հասնելու այդ նպատակին:

Ընդհանուր առմամբ պատկերացում ունի աշխատանքի կազմակերպման փուլերից։

Փորձում է նկարագրել աշխատնքի փուլերը:

Որոշ չափով պատկերացում ունի աշխատանքի կազմակերպման փուլերից։

Օգնությամբ փորձում է նկարագրել աշխատնքի փուլերը:

Ընկերների աշխատանքների մեկնաբանություն և  վերլուծում

 

Մեկնաբանում և վերլուծում է՝ ինչն է հավանում, ինչը` ոչ,  հիմնավորում է իր կարծիքը:

Կատարում է աշխատանքներում նյութի և/կամ տարրերի ամբողջական և մանրամասն նկարագրություն:

Մեկնաբանում և վեր­լուծում է՝ ինչն է հավա­նում, ինչը` ոչ,  ներ­կայացնում է իր կարծիքը:

Կատարում է աշխա­տանք­ներում նյութի և/կամ տարրերի ընդհանուր նկարագրու­թյուն:

Նկարագրում է աշխատանքներում նյութի և/կամ տարրերի մեծ մասը։

 

Նկարագրում է աշխատանքներում նյութի և/կամ տարրերի որոշ մասը։

Օգնությամբ նկարագրում է աշխատանքներում նյութի և/կամ տարրերի փոքր մասը։

Հայտնել կարծիք արվեստի տեսակ­ների մասին

Խմբավորում և մեկնաբա­նում է ստեղծագործությու­ն­ներն ըստ տեսակների։

Կիրառում է համապատաս­խան բառեր և ար­տա­հայ­տություն­ներ:

Խմբավորում և մեկնա­բա­նում է ստեղծագործություն­ներն ըստ տեսակների։ Երբեմն կիրառում է համա­պատաս­խան բառեր և ար­տա­­հայ­տու­թյուն­ներ:

Խմբավորում է ստեղ­ծագործություններն ըստ տեսակների։ Համապատասխան բա­ռերը և ար­տա­­հայ­տու­թյուն­ները հազվադեպ է կիրառում։

Ընդհանուր առմամբ ճանաչում է ստեղ­ծագործությունների տեսակները։

Փոքր ուղղորդումից հետո,  ճանաչում է ստեղծագործություն­ների տեսակները։

 

Ներկայացնել գիտելիքներ արվեստի պատմությունից

Կատարում է ստեղծագործության ճիշտ վերլուծություն` հիմնական առանձնահատկություննե­րի, ժանրի, ոճի մեկնաբան­մամբ:

Հիմնավորում է իր վերա­բեր­մուն­­­քը կերպարվեստի ստեղծա­գործու­թյան վերա­բեր­յալ:

Ազատ մեկնաբանում է կեր­պար­վես­տի ստեղ­ծա­գործության բովանդա­կությու­նը։

Արտա­հայ­տում է իր վերա­բեր­մուն­­­քը կերպարվեստի ստեղծա­գործու­թյան վերա­բեր­յալ:

 

Կատարում է ստեղծագործության ամբողջական ընդարձակ վերար­տա­դրում։

Կատարում է ստեղծագործության ընդհանրական վերար­տա­դրում։

Օգնությամբ փորձում է կատարել ստեղծագործության վերատադրում:

Ներկայացնել, թե ինչով է արվեստի ստեղագործու­թյունը նման կամ տարբեր իրականությու-նից

Նկարագրում է արվեստի ստեղծագործությունները:

Մեկնաբանում է, թե մարդկանց կյանքի և գործունեության, որ կողմն է ներկայացված և ինչպես։

Նկարագրում է արվեստի ստեղծագործությունները:

Մեկնաբանում է, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությու­նը։

Մասամբ է նկարագրում արվեստի ստեղծագործությունները:

Մեկնաբանում է, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությու­նը։

Ներկայացնում է արվեստի ստեղծագոր­ծու­թյունները:

Որոշ չափով մեկնաբանում է, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությու­նը։

Օգնությամբ փորձում է ներկայացնել արվեստի ստեղծագործությունները:

Աշխատանքները կապել սեփական փորձի հետ

Իր  գեղարվես­տա­կան գործունեությանը մոտենում է ստեղծագործաբար։ Հաճախ է անդրադառնում սեփական փորձին։  

Իր  գեղարվես­տա­կան գոր­ծու­նեությանը մոտենում է ստեղծագործաբար։ Երբեմն անդրադառնում է  սեփական փորձին։  

Իր  գեղարվես­տա­կան գոր­ծու­նեությանը մոտենում պատասխանատվու­թյամբ։ Սեփական փորձին հազվադեպ է անդրադառնում։  

Իր  գեղարվես­տա­կան գոր­ծու­նեությանը մոտենում է հետաքրքրությամբ։ Երբեմն անդրադառնում է  սեփական փորձին։  

Օգնությամբ փորձում է աշխատանքերը կապել սեփական փորձին:

 

Comments