Սաների կրթության և զարգացման արդյունքների գնահատման նոր համակարգը նախադպրոցական կրթության փորձարկվող ծրագրերում

Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց՝ առանց­քային բովանդակային փոփոխություններ են տեղի ունենում նաև նախադպրոցական կրթության ոլորտում: Մշակվել և արդեն իսկ կիրարկվում են նախադպրոցական կրթության պետական կրթական նոր չափորոշիչը, նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը և գնահատման նոր համակարգը: Իրականացվող փոփոխությունների հիմքում ընկած է երեխայակենտրոն, անհատական մոտեցումը, ինչն ապահովում է յուրաքանչյուր երեխայի՝ մտավոր, ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացման առանձ­նահատ­կություններին համապատասխան՝ մատչելի, հասանելի և որակյալ կրթության իրականացումը:

Նախադպրոցական կրթության փորձարկվող ծրագրերի համատեքստում՝ առանց­քա­յին է սաների զարգացման և կրթության արդյունքների գնահատման նոր համակարգի ներդրումը, որի նպատակն է՝ ապահովել հանրակրթության ոլորտի բարեփոխումների արդյունավետ մեկնարկ դեռևս կրթության կազմակերպման սկզբնական փուլից սկսած և սահուն անցում՝ նախադպրոցական կրթության ոլորտից  հանրակրթության ոլորտ:

Նախաադպրոցական կրթության փորձարարական ծրագրերի՝ մասնավորապես գնա­հատ­ման նոր համակարգի վերաբերյալ մանկավարժների վերաբերմունքը, մոտե­ցումները գնահատելու, իսկ հետագայում փորձարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ավելի արդյունավետ և թիրախային կազմակերպելու նպատակով, սույն թվականին՝ մայիսին, իրականացվել է հարցում:

Հարցմանը մասնակցել են ՀՀ բոլոր մարզերից ընտրված՝ փորձարարական ծրագրի մեջ ընդգրկված 60 նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխա­տող­ներ՝ թվով 340 մասնակից. տնօրեն, մեթոդիստ, դաստիարակ, երաժշտության դաստիարակ, ֆիզհրահանգիչ և պարուսույց:

Հարցումն իրականացվել է առցանց ձևաչափով՝ հարցաթերթի միջոցով: Հարցաթերթի կազմում ընդգրկված են եղել փակ՝ պատասխանի մեկ և բազմակի ընտրությամբ և բաց հարցեր: Մասնակիցները պետք է պատասխանեին հարցաթերթում ներառված յուրաքանչյուր հարցի, այլապես չէին կարող հարցաթերթն ամբողջությամբ լրացնել:

Հարցման ընթացքում մասնակից­նե­րին տրվող հարցերը և դրանց պատասխանների վերլուծությունը ներկայացվում է ստորև.

Հարց 1. Ձեր վերաբերմունքը գնահատման նոր համակարգի հանդեպ:



Հարցվողներից՝

57,1 %-ը (194 մասնակից) պատասխանել է, որ գնահատումը նպաստում է կրթության որակի բարելավմանը:

28,5 %-ը (97 մասնակից) արժևորել է գնահատման նոր համակարգը:

17,9 %-ը (61 մասնակից) համարել է ավելորդ աշխատանք:

4,7 %-ը (16 մասնակից) ընտրել է «Այլ» պատասխանը՝ բայց չի հիմնավորել:

Հարցին պատասխանելիս, հարցվողներն ունեին նշված պատասխաններից մի քանիսը ընտրելու և «Այլ» տարբերակն ընտրելու դեպքում՝ նաև հիմնավորելու հնարա­վորություն:

Պատասխանների համամասնության մեջ մեծ տոկոս է կազմում հարցվողների դրական վերաբերմունքը գնահատման նոր համակարգի հանդեպ՝ 85.6 % (291 մասնակից):

Հարց 2. Փորձարկվող ծրագրի շրջանակում ներկայացվող գնահատման գոծիքները (նախնական գնահատման հարցաթերթեր, ծրագրային բաղադրիչների ստուգաթերթեր) նպաստում են նախադպրոցական տարիքի երեխաների ներուժի բացահայտմանը.

 


Հարցվողներից՝

67,4 %-ը (229 մասնակից) պատասխանել է, որ գնահատման գործիքները լիարժեք ն­պաս­տում են նախադպրոցական տարիքի երեխայի ներուժի բացահայտմանը:

27,4 %-ը (93 մասնակից) պատասխանել է, որ գրեթե չեն նպաստում:

5,3 %-ը (18 մասնակից) պատասխանել է, որ ոչ մի կերպ չեն նպաստում:

Հարցի պատասխանների համամասնության մեջ բավական մեծ տոկոս է կազմում հարցվողների կողմից գնահատման գործիքների դերի կարևորումը՝ երեխաների ներուժի բացահայտման հարցում:

Հարցին պատասխանելիս, հարցվողները ունեին նշված պատասխաններից միայն մեկ պատասխանը ընտրելու հնարավորություն:

Հարց. 3 Սաների նախնական գնահատումը հնարավորություն է ընձեռում. 


 

Հարցվողներից՝

66,5 %-ը (226 մասնակից) պատասխանել է, որ նախնական գնահատումը հնարավորություն է ընձեռում բազմակողմանիորեն ճանաչել յուրաքանչյուր երեխայի:

31,2 %-ը (106 մասնակից) պատասխանել է, որ նախնական գնահատումը հնարավորություն է ընձեռում պլանավորել յուրաքանչյուր երեխայի կրթությունը:

13,2 %-ը (45 մասնակից) նշել է «այլ» տարբերակը, բայց չի հիմնավորել:

Հարցին պատասխանելիս, հարցվողներն ունեին նշված պատասխաններից մի քանիսը ընտրելու և ավելին՝ «Այլ» տարբերակը ընտրելու դեպքում՝ նաև հիմնավորելու հնարա­վորություն:

340 մասնակցից 37 մասնակից միաժամանակ նշել է «պլանավորել յուրաքանչյուր երեխայի կրթությունը» և «բազմակողմանիորեն ճանաչել յուրաքանչյուր երեխայի» պատասխանները:

Երկրորդ և երրորդ հարցերը փոխկապակցված են և դրանց պատասխանների վերլուծությունը հնարավորություն է տալիս ավելի հստակ գնահատել մասնակիցների վերաբերմունքը գնահատման գործընթացի վերաբերյալ. Եթե երկրորդ հարցի դեպքում հարցվողների 27.4 %-ը (93 մասնակից) գտնում էր, որ գնահատումը գրեթե չի նպաստում, իսկ 5.3 %-ը (18 մասնակից)՝ համարում էր, որ ոչ մի կերպ չի նպաստում երեխաների ներուժի բացահայտմանը (ընդհանուր առմամբ՝ 32.7 % (111 մասնակից)), ապա երրորդ հարցի դեպքում, որը վերաբերում էր նախնական գնահատմանը, «այլ» տարբերակը ենթադրվում էր, որ պետք է ընտրեր և մեկնաբաներ հենց այն տոկոսը, որը  համարել է, որ գնահատումը չի նպաստում երեխանրի բացահայտմանը, այնինչ երկրորդ հարցի դեպքում «այլ» տարբերակը ընտրել է մասնակիցների 13.2 %-ը (45 մասնակից): Այստեղից հետևում է, որ 111 մասնակիցներից (32.7 %) ոմանք, այդուհանդերձ, կարևորել են նախնական գնահատման դերը երեխային բազմակողմանիորեն ճանաչելու, և կրթությունը պլանավորելու հարցում:

Հարց 4. Նախնական գնահատումը նպաստում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների բացահայտմանը:



Հարցվողներից՝

62,5 %-ը (212 մասնակից) պատասխանել է, որ նախնական գնահատումը հիմնականում նպաստում է կրթության առանձնահատուկ պայմաններիր կարիք ունեցող սաների բացահայտմանը:

27,1 %-ը (92 մասնակից) պատասխանել, որ նախնական գնահատումը լիարժեք նպաստում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների բացահայտմանը:

6.8 %-ը (23 մասնակից) պատասխանել է, որ նախնական գնահատումը գրեթե չի ն­պաստում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների բացահայտմանը:

3.5          %-ը (12 մասնակից) պատասխանել է՝ չի նպաստում:

Հարցի պատասխանների վերլուծությունից հետևում է, որ հարցվողների մեծ մասը (27.1% և 62.5%, ընդհանուր՝89.6%) գտնում է, որ նախնական գնահատումը գրեթե ամբողջությամբ նպաստում է կրթության առանահատոըկ պայմանների կարիք ունեցող սաների բացահայտմանը և միայն շատ քիչ մասն է (6.8% և 3.5%, ընդհանուր՝10.3%)համարում, որ նախնական գնահատումը չի նպատսում կամ գրեթե չի նպաստում կրթության առանձնահատուկ պայմանների կաւրիք ունեցող սաների բացահայտմանը:

 Հարց 5. Մինչ փորձարկվող ծրագրի շրջանակում ներկայացվող գնահատման համակարգի կիրառումը՝ կիրառել եք գնահատման այլ համակարգ:


         

Հարցվողներից՝

69,4 %-ը (236 մասնակից) պատասխանել է, որ մինչ փորձարկվող ծրագրերի շրջանակում ներկայացվող գնահատման նոր համակարգը կիրարկումը, կիրառել են այլ գնահատման համակարգ:

30,6 %-ը (104 մասնակից) պատասխանել է, որ մինչ փորձարկվող ծրագրերի շրջանակում ներկայացվող գնահատման նոր համակարգը կիրարկումը, այլ գնահատման համակարգ չեն կիրառել:

Հարց 6. Ներկայացրեք գնահատման նոր համակարգի և գործող համակարգի հիմնական տարբերությունները:

Հարցը ներկայացված էր բաց հարցի տեսքով. մասնակիցները պետք է ներկայացնեին իրենց պատասխաններն ազատ շարադրանքով:

Բաց հարցի պատասխանները խմբավորվել են ըստ մասնակիցների կողմից ներկայացված բառային արտահայտությունների առանձնացման, քանի որ պատասխաններում անմիջապես դրսևորվել է, թե մասնակիցները գնահատման նոր համակարգում հատկապես ինչ շեշտադրումներ են կարևորել և առանձնացրել:

Այսպիսով 340 հարցվողներից՝

24 մասնակից պատասխանել է՝ «չեմ կիրառել»

23 մասնակից պատասխանել է՝ «գրեթե նույնն են»

19 մասնակից պատասխանել է՝ «տարբեր են»

13 մասնակից պատասխանել է՝ «տարբերություն չկա»

5 մասնակից պատասխանել է՝ «դժվարանում եմ պատասխանել»

256-ը համարել են տարբեր և հիմնավորել են՝ տալով մանրամասն նկարագրություններ: Նրանց կարծիքով գնահատման նոր համակարգն ապահովում է՝

- Անհատական մոտեցում, երեխայակենտրոն պլանավորում (64 մասնակից)

- Կապը՝ չափորոշչի կարողունակությունների, վերջնարդյունքների հետ (66 մասնակից)

- Արդյունավետություն, արդիականություն, մատչելիություն, գնահատման գործիքների առկայություն (51  մասնակից)

- Խորքային, ծավալային դիտարկում և գնահատում (21 մասնակից)

- Ինքնագնահատում, փոխադարձ գնահատում, համատեղ աշխատանք, շփում (6 մասնակից)

- Բազմակողմանի գնահատում, դժվարությունների բացահայտում, հիմնավորում (12 մասնակից)

- Նախնական՝ հայտորոշիչ գնահատում (9 մասնակից)

- Սեփական աշխատանքի արդյունքների, երեխայի զարգացման դինամիկայի վերահսկում (6 մասնակից)

- Արդյունքների գրավոր արձանագրում (10 մասնակից)

- Շատ գրագրություն (11 մասնակից)

    Ընդհանրացնելով վերանշյալ պատասխանները կարող ենք առանձնացնել գնահատման նոր համակարգի 4 հիմնական տարբերակիչ առանձնահատկություններ՝

-       Երեխայի բազմակողմանի գնահատում

-       Երեխայակենտրոն մոտեցում

-       Չափորոշչային վերջնարդյունքների ապահովում

-       Կրթության որակի բարելավում

Հարցվողների որոշ մասն ուներ անհանգստություն գնահատման գործընթացի իրականացմանը մեծ ժամանակ հատկացնելուն և առաջարկում էր այդ ուղղությամբ որոշ վերանայումներ կատարվեն:

Շատ հնարավոր է այդ անհանգստությունը պայմանավորված լինի նաև այն հանգամանքով, որ գործընթացը շատերի համար դեռևս նոր է և մանկավարժների մեծ մասն այդ գործընթացում  բավարար չափով հմտություններ դեռևս չի դրսևորում:

Ամենօրյա աշխատանքի ընթացքում, երբ ՆԴ ոլորտի մանկավարժական կազմի մոտ ձևավորվի գնահատման գործընթացը ճիշտ պլանավորելու և իրականացնելու հմտություններ, և մանկավարժների վերաբերմունքը փոխվի առ այն, ո՛ր գնահատման գործընթացը հանդիսանում է իրենց դաստիարակչական աշխատանքների իրագործման անբաժան մասը, ո՛ր պարապմունքների պլանավորումը և անցկացումը հնարավոր չէ առանց գնահատման տարրերի ներառման, անընդմեջ հետադարձ կապի ապահովման, այդ անհանգստություններն՝ ավելորդ ժամանակ ծախսելու տեսանկյունից, ինչ որ չափով կփարատվեն:

Այդուհանդերձ՝ Նախադպրոցական կրթության ոլորտում կարիքի գնահատման վերոնշյալ արդյունքներն անվերապահորեն հիմք են հանդիսանալու փորձարկվող ծրագրերի շրջանակում որոշ առաջնահերթ աշխատանքային ուղղությունների սահմանման և իրագործման համար՝ ելնելով ներկայացված առաջարկություններից և անհանգստություններից:

 

 Գնահատման մշակման և զարգացման

բաժնի մասնագետ՝

                                   Անի Մելիքսեթյան

Comments