«Մաթեմատիկա» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ
2021-2022 ուսումնական տարում Տավուշի մարզի 2-րդ դասարանում սովորողների
ուսումնառության արդյունքների ոչ միավորային գնահատման՝ բնութագրերի ձևանմուշների վերաբերյալ
Նախաբան
Հանրակրթության
պետական նոր չափորոշչով սահմանվել է, որ 1–4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի 1-ին
կիսամյակում իրականացվելու է ոչ միավորային գնահատում, իսկ սովորողների ուսումնառության
արդյունքների գնահատման նոր կարգի համաձայն՝ յուրաքանչյուր սովորողի համար որպես կիսամյակի ամփոփում կազմվելու է ուսումնական առաջադիմության
բնութագիր բոլոր առարկաներից:
Տավուշի մարզի
փորձարկող 2-րդ դասարանի ուսպլանով նախատեսված բոլոր առարկաների վերջնարդյունքների
հիման վրա կազմվել են բնութագրերի հնգաստիճան սանդղակներ` որպես օգնություն ուսուցչին:
Յուրաքանչյուր
աղյուսակի առաջին սյունակում տրված են տվյալ առարկայի ուսումնական ծրագրով սահմանված
թեմաները (ԵՇԱ, Շախմատ, Մաթեմատիկա և այլն) կամ առարկայական չափորոշչով նախատեսված
հիմնական հասկացություններն ու ենթահասկացությունները (օր.՝ Մայրենի), իսկ աղյուսակի
առաջին տողում ներկայացված են Ա, Բ, Գ, Դ, Ե սյունակները՝ ցույց տալով առարկայական
չափորոշչով սահմանված վերջնարդյունքների կատարման աստիճանը 1-ին կիսամյակի համար՝ նվազման
կարգով:
Ամեն առարկայի
ուսուցիչ կարող է կազմել յուրաքանչյուր սովորողի բնութագիրը՝ հաշվի առնելով հետևյալ
սկզբունքները.
- Պետք է շարժվել վերևից ներքև և հորիզոնական՝
գնալով ձախից աջ (Ա-Ե):
- Կարելի է ընտրել որևէ սյունակի նկարագրությունը
ամբողջությամբ կամ համադրել հատվածներ տարբեր ձևակերպումներից, քանի որ նույն վերջնարդյունքի
կատարման մակարդակների բաժանումը պայմանական է:
- Պետք է խուսափել մակարդակների բաժանել
երեխաներին, քանի որ քիչ հավանական է, որ որևէ սովորող բոլոր վերջնարդյունքների մասով
կապահովի նույն մակարդակը:
- Չի կարելի սյունակները համեմատել կամ
նույնացնել միավորների (5-միավորային համակարգի կամ 10-միավորային համակարգի աստիճանների
հետ):
- Բոլոր բնութագրերը կազմվել են դրական
շեշտադրմամբ. պետք է բացառել «Չի կարողանում», «Չգիտի», «Դժվարանում է» արտահայտությունները:
- Ուսուցիչը կարող է ըստ անհրաժեշտության
խմբագրել կամ լրամշակել ձևակերպումները՝ առավել հարմարեցնելով դրանք տվյալ սովորողի
ցուցաբերած արդյունքին:
- Բնութագիրը պետք է կցել սովորողի անձնական
գործին:
Ցուցումներ բնութագրերի կազմման վերաբերյալ
Ներկայացված
աղյուսակների Ա սյունակում ներկայացված են առարկայի առաջին կիսամյակին ուսուցնավող
թեմաների վերջնարդյունքները՝ ձևակերպված բնութագրի ձևով: Սյունակը ներկայացնում է վերջնարդյունքների
ապահովման առավելագույն աստիճանը: Հաջորդ սյունակները ներկայացնում են յուրաքանչյուր վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները նվազման
կարգով: Վերջին՝ Ե սյունակում ներկայացված է վերջնարդյունքի ապահովման նվազագույն աստիճանը:
Ուսուցիչը
կարող է յուրաքանչյուր սյունակի բնութագրերին ծանոթանալով՝ ընտրել յուրաքանչյուր երեխայի
համար այն ձևակերպումները, որոնք առավելապես համապատասխանում են նրա ուսումնառության
արդյունքներին կիսամյակի ավարտին: Այս աշխատանքը կատարելիս ուսուցիչը պետք է հիմնվի
ողջ կիսամյակի ընթացքում կիրառած ձևավորող գնահատման արդյունքների (ստուգաթերթերի,
համառող գրառումների, ռուբրիկների, դիտարկումների, հայտորոշիչ առաջադրանքների և այլ
գործիքների պարբերական կիրառման վերլուծությունների վրա):
Բնութագրերը
կարող են կազմվել տարբեր սյունակների բնութագրումներից ընտրված նկարագրություններից՝
ամբողջացնելով սովորողի ամփոփ բնութագիրը տվյալ առարկայից: Նույն տողից միայն մեկ բնութագրիչ կարող
է ներառվել կոնկրետ սովորողի բնութագրի մեջ, քանի որ յուրաքանչյուր տողում նկարագրված են նույն վերջնարդյունքի
ապահովման տարբեր աստիճանները: Չի բացառվում, որ սյունակներից մեկի բնութագրումները
լիովին համընկնեն կոնկրետ սովորողի առաջադիմության արդյունքներին, սակայն առավել հաճախ
դա կլինի տարբեր սյունակներից առանձնացված բնութագրիչներից կազմված խճանկար
«Մաթեմատիկա» առարկայի
կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ
Կազմեց Վարսենիկ
Հովսեփյանը
1-ին կիսամյակ. թեմաներ |
Ա |
Բ |
Գ |
Դ
|
Ե |
1․ Երկնիշ թվեր
|
Վարժ հաշվում է 2-ական (4, 6,
8...), 5-ական (15, 20, 25), 10-ական (80, 70, 60,․․․) 100-ի սահմանում։ Հասկանում է հաշվման օրինաչափությունը։ |
Հաշվում է 2-ական,
5-ական, 10-ական։ |
Ըստ տրված օրինակի հաշվում է 2-ական, 5-ական, 10-ական։ |
Օգնությամբ հաշվում է 2-ական, 5-կան, 10-ական։ |
Օգնությամբ և առարկաների միջոցով հաշվում է 2-ական՝ 2-ից մինչև
10-ը և կլոր տասնյակներով։ |
|
Կռահում և շարունակում է պարզ օրինաչափություններ և կարողանում
է կազմել նմանատիպ օրինակներ։ |
Կռահում և շարունակում է պարզ օրինաչափություններ։
|
Ըստ տրված օրինակի կռահում և շարունակում է օրինաչափությունը՝ ավելացնելով
1-ից 2 թիվ: |
Օգնությամբ կարողանում է շարունակել օրինաչափությունը՝ ավելացնելով ևս մեկ թիվ: |
|
|
Ճանաչում, կարդում և գրում է երկնիշ և եռանիշ թվերը, ներկայացնում կարգային գումարելիների գումարի տեսքով։ |
Ճանաչում և կարդում
է երկնիշ թվերը, ըստ տրված պահանջի ներկայացնում կարգային գումարելիների գումարի
տեսքով։ |
Ճանաչում և կարդում
է երկնիշ թվերը և ըստ տրված օրինակի ներկայացնում կարգային գումարելիների գումարի
տեսքով։ |
Ճանաչում և կարդում
է երկնիշ թվերը և օգնությամբ ներկայացնում կարգային գումարելիների գումարի տեսքով։ |
Օգնությամբ Ճանաչում
է երկնիշ թվերը: Կարողանում է գրել և կարդալ։ |
|
Համեմատում է թվերը
հարյուրի սահմանում, դասավորում աճման և նվազման կարգով, և ըստ պահանջի մոտարկում է երկնիշ թվերը մինչև մոտակա տասնյակը։ |
Համեմատում է թվերը հարյուրի
սահմանում, դասավորում աճման և նվազման
կարգով, և ըստ տրված օրինակի մոտարկում է երկնիշ թվերը մինչև մոտակա տասնյակը։ |
Համեմատում է թվերը հարյուրի
սահմանում, դասավորում աճման և նվազման
կարգով և օգնությամբ մոտարկում է երկնիշ թվերը մինչև մոտակա տասնյակը։
|
Համեմատում է թվերը հարյուրի
սահմանում, օգնությամբ դասավորում աճման և նվազման կարգով։
|
Օգնությամբ կարողանում
է համեմատել երկնիշ թվերը: Կարողանում է կլոր տասնայակները դասավորել ըստ նվազման
և աճման կարգով։ |
|
100-ի սահմանում կարողանում է վարժ կատարել հանում և գումարում
ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր։ |
100-ի սահմանում
կարողանում է կատարել հանում և գումարում ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր։ |
100-ի սահմանում
կարողանում է կատարել հանում և գումարում գրավոր եղանակով, բանավոր՝ առանց կարգային
անցումների։ |
Կարողանում է
100-ի սահմանում օգնությամբ կատարել գումարում, հանում առանց կարգային անցումների
և՛ գրավոր և՛ բանավոր տարբերակով։ |
Օգնությամբ կարողանում
է կլոր տասնյակները գումարել գրավոր եղանակով։ |
|
Հասկանալով կիրառում է գումարման տեղափոխական
և զուգորդական օրենքները:
|
Կիրառում է գումարման
տեղափոխական օրենքը, ըստ տրված պահանջի կիրառում զուգորդական օրենքը։ |
Ըստ տրված օրինակի
կիրառում է գումարման տեղափոխական օրենքը։ |
Օգնությամբ կիրառում
է գումարման տեղափոխական օրենքը։ |
|
|
Գտնում է թվաբանական գործողությունների անհայտ բաղադրիչները,
գիտակցում գործողությունների միջև եղած կապը։ |
Գտնում է թվաբանական գործողությունների անհայտ բաղադրիչները։ |
Ըստ տրված օրինակի գտնում է թվաբանական գործողությունների անհայտ բաղադրիչները։ |
Օգնությամբ կարողանում է գտնել թվաբանական գործողությունների
անհայտ բաղադրիչները։ |
Օգնությամբ կարղանում
է գտնել թվաբանական գործողությունների անհայտ
բաղադրիչները 1-10 թվերի սահմանում։ |
|
Հասկանում է տեքստային խնդրի բովանդակությունը։ Առանձնացնում է պայմանը պահանջից։ Կարողանում է կատարել խնդրի
կարճ գրառում և մոդելավորում։ Կազմում և լուծում է մեկ կամ երկու գործողությամբ խնդիրներ՝
կիրառելով տարբեր թվաբանական գործողություններ (…-ով ավելի/ պակաս և այլն): |
Հասկանում է տեքստային խնդրի բովանդակությունը։ Առանձնացնում է պայմանը պահանջից։ Լուծում է մեկ կամ երկու գործողությամբ խնդիրներ՝ կիրառելով
տարբեր թվաբանական գործողություններ (…-ով ավելի/ պակաս և այլն): |
Օգնությամբ հասկանում է տեքստային խնդրի բովանդակությունը
և առանձնացնում պայմանը պահանջից: Ինքնուրույն լուծում է մեկ գործողությամբ խնդրներ
(…-ով ավելի/ պակաս և այլն)։
|
Օգնությամբ հասկանում է տեքստային խնդրի բովանդակությունը
և լուծում մեկ գործողությամբ խնդրներ (…-ով ավելի/ պակաս և այլն)։
|
Պատկերավորման միջոցով և օգնությամբ լուծում է պարզ խնդիրներ մինչև տասը թվի սահմանում։ |
2․Բազմապատկում,
բաժանում |
Հասկանում է բազմապատկման և բաժանման գործողությունների իմաստը։
Հավասար թվերի գումարը կարողանում է ներկայացնել արտադրյալով
և հակառակը։ Գիտի բազմապատկման և բաժանման բաղադրիչների անվանումները: |
Գիտի բազմապատկման և բաժանման գործողությունների իմաստը։ Հավասար թվերի գումարը կարողանում է ներկայացնել արտադրյալով
և հակառակը։ Գիտի բազմապատկման և բաժանման բաղադրիչների անվանումները: |
Ըստ տրված օրինակի ըմբռնում է բազմապատկման և բաժանման գործողությունների
իմաստը, և հավասար թվերի գումարը ներկայացնում է արտադրյալի տեսքով։ |
Օգնությամբ հասկանում է բազմապատկման և բաժանման իմաստը։
|
Օգնությամբ ճանչում է բազմապատկման
և բաժանման նշանները։ |
|
Վարժ գիտի 1-5 թվերի բազմապատկման աղյուսակը և համապատասխան
բաժանման դեպքերը, 0-ի և 1-ի հատկությունները բազմապատկման և բաժանման
գործողություններում: |
Գիտի 1-5 թվերի բազմապատկման աղյուսակը և համապատասխան բաժանման
դեպքերը։ Գիտի 0-ի և 1-ի հատկությունները
բազմապատկում կատարելիս և 1-ի հատկությունները բաժանում կատարելիս: |
Գիտի 1-3 թվերի բազմապատկման աղյուսակը։
|
Մասամբ է տիրապետում 1-2 թվերի բազմապատկման աղյուսակին։ |
Օգնությամբ կարողանում է ասել
1-2 թվերի բազմապատկման աղյուսակը։ |
|
Կարողանում է գտնել բազմապատկման և բաժանման անհայտ բաղադրիչը,
հասկանում է հայտնի և անհայտ բաղադրիչների միջև եղած կապերը։ |
Կարողանում է գտնել
բազմապատկման և բաժանման անհայտ բաղադրիչը։ |
Ըստ տրված օրինակի կարողանում է գտնել բազմապատկման և բաժանման
անհայտ բաղադրիչը։ |
Օգնությամբ կարողանում է գտնել բազմապատկման և բաժանման անհայտ
բաղադրիչը։ |
|
|
Կարողանում է լուծել և կազմել մեկ կամ երկու գործողությամբ
խնդիրներ՝ կիրառելով տարբեր թվաբանական գործողություններ (…-անգամ ավելի/պակաս և
այլն): |
Կարողանում է լուծել
մեկ գործողությամբ խնդիրներ՝ ճիշտ ընտրելով թվաբանական գործողությունը (…-անգամ ավելի/պակաս
և այլն): |
Կարողանում է արտադրյալը/քանորդը
գտնելու վերաբերյալ մեկ քայլով խնդիր լուծել։ |
Օգնությամբ կարողանում
է արտադրյալը/քանորդը գտնելու վերաբերյալ մեկ քայլով խնդիր լուծել։ |
Պատկերավորան միջոցով
և օգնությամբ մինչև 1-10 թվերի սահմանում կարողանում է արտադրյալը կամ քանորդը գտնելու
վերաբերյալ մեկ քայլանի խնդիր լուծել։ |
Comments
Post a Comment