Հղում_Հայտորոշիչ թեստ (ՁԳ)_սահիկաշար
Հանրակրթության պետական նոր չափորոշչով սահմանվել են սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման նոր սկզբունքներ, ներդրվել է գնահատման նոր մեթոդաբանություն։ Ըստ հանրակրթության պետական նոր չափորոշչի՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականցվելու են միավորային և ձևավորող գնահատում, իսկ տարրական դպրոցում՝ միայն ձևավորող գնահատում:
Որևէ ուսումնական փուլ սկսելուց առաջ պետք է իրականացվի նախնական հայտորշում, որի նպատակն է սովորողների նախնական, ֆոնային գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և արժեքների վերհանումը, բացահայտումը, որն անհրաժեշտ է լինելու ուսումնական գործընթացը պլանավորելու և արդյունավետ կազմակերպելու համար։
Ուսուցման և ուսումնառության կազմակերպման ամբողջ ընթացքում սովորողների ուսումնական ձեռքբերումները դիտարկելու համար պարբերաբար անց է կացվում ընթացիկ հայտորոշում, որպեսզի հստակեցվեն, թե ուսումնառության կարճ ժամանակահատվածում սովորողներն ինչ առաջընթաց, դժվարություններ կամ խնդիրներ ունեն։ Ընթացիկ հայտորոշումը կարելի է անցկացնել տարբեր միջոցներով՝ բանավոր հարցման, գործնական աշխատանքի, զրույցի, թեստի և այլն։ Բնականաբար, ուսուցման կազմակերպման ամբողջ ընթացքում իրականցվում է հետադարձ կապ և՛ ուսուցչի, և՛ սովորողի կողմից, որի ընթացքում ստացված արդյունքների հիման վրա բարելավվում են սովորողի գիտլիքներն ու կարողությունները, ուսուցման և ուսումնառության գործընթացը:
Հայտորոշիչ թեստը մշակելիս պետք է ուշադրություն դարձնել, թե ում ենք գնահատելու, ինչպիսի գիտելիքներ և հմտություններ ենք ստուգելու և ինչպես ենք կիրառելու գնահատման արդյունքները։ Թեստի հիմնական հատկորոշիչները համարվում են, այսպես կոչված, «թեստի անձնագիրը, նախագիծը», ըստ որի որոշվում կամ կազմվում են թեստի կառուցվածքն ու բովանդակությունը։
Կախված թեմայի ուսուցման նպատակից և թեմայի յուրացման արդյունքում ակնկալվող վերջնարդյունքներից՝ որոշվում են թեստի տեսակը, բովանդակությունը և ստուգման մեթոդաբանությունը:
Թեստի նախագիծը
կազմելուց առաջ, ուսուցիչը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցերին․
•
Ո՞ր դասարանի
համար է նախատեսված:
•
Ի՞նչ կոնկրետ
նպատակ է հետապնդում:
•
Ո՞ր թեմայի
կամ թեմաների վերաբերյալ է կազմված:
•
Ո՞ր վերջնարդյունքներն
են ստուգվելու:
•
Ի՞նչ տիպի առաջադրանքներ են մշակվելու:
•
ի՞նչ տեսակի
հարցեր են կազմվելու՝ բա՞ց, թե՞ փակ:
•
Քանի՞ հարց
է ներառվելու:
•
Բարդության
Ի՞նչ աստիճան է ընտրվելու:
•
Ինչքա՞ն ժամանակ
է հատկացվելու ընդհանուր թեստին։
Ունենալով թեստի հատկորոշիչները՝ ուսուցիչը հեշտությամբ կարող է ստեղծել բազմաթիվ թեստեր, որոնց համար կարևոր է մշակել նաև ստուգման հարմար արագ և արդյունավետ տարբերակներ: Գործընթացը մեթոդապես ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր կլինի խնայել և՛ ժամանակ, և՛ ջանքեր։
Օրինակ՝ ուսուցիչը կարող է առաջադրանքների ճիշտ պատասխանները նախապես գրել գրատախտակին կամ ցուցապաստառին և սովորողներին ցույց տալ թեստի կատարման ավարտից հետո։ Սովորողները հնարավորություն կունենան համեմատելու իրենց աշխատանքի արդյունքները ճիշտ պատասխանների հետ և ինքնուրույն շտկել բացթողումները։
Ստուգման
տարբերակ է նաև դասընկերոջ հետ աշխատանքների փոխանակումը՝ փոխադարձ ստուգումը և քննարկումը։
Կամ՝
ուսուցիչը կարող է թեստում ներառված բովանդակությունը ներկայացնել մի փոքր այլ տարբերակով,
և սովորողները ոչ թե մեխանիկորեն, այլ մտավոր աշխատանք կատարելով հասկանան՝ ճիշտ են
կատարել առաջադրանքները, թե ոչ:
- Ինքնագնահատման և փոխադարձ գնահատման միջոցով սովորողները տեղեկանում են իրենց ուժեղ և թույլ կողմերի, բացթողումների և աշխատանքում թույլ տված սխալների մասին,
- հնարավորություն են ունենում դրսևորելու և զարգացնելու որոշակի կարողություններ՝ վերլուծելու, համադրելու, պլանավորելու, ինքնարտահայտվելու, գնահատելու և այլն, ինչպես նաև անձնային որակներ՝ համբերատարություն, նպատակասլացություն հանդուրժողականություն, օբյեկտիվություն, արդարամտություն և այլն։
Comments
Post a Comment