Տարրական դպրոցում ընթերցանության
գնահատումն իրականացվում է հետևյալ ուղղություններով.
·
Ընթերցման
տեմպ (արագությունը՝ րոպեում կարդացած բառերի քանակը)
·
Ընթերցման
եղանակ (տառ առ տառ, վանկերով, ամբողջական բառերով)
·
Ճշգրտություն
(բարձրաձայն կարդալու դեպքում՝ առանց սխալների, այսինքն ՝ առանց կրկնությունների, տառերի փոխարինման,
բացթողումների և այլն);
· Արտահայտչականություն (բարձրաձայն կարդալու դեպքում՝ ինտոնացիոն դադարներ, շեշտի կարգավորում, ձայնի բարձրություն և այլն);
·
Տեղեկացվածություն
(ընթերցածի ընկալում):
·
1-ին
դասարանում կարդալու եղանակը սկզբում վանկային է, սակայն պետք է ձգտել հնարավորինս
արագ անցնել բառերով կարդալուն՝ երկտառ, եռատառ բառերից անցում կատարելով երկվանկ,
եռավանկ բառերի:
·
Կարդացած
բառերը հաշվելիս (ընթերցանության տեմպը) հաշվի են առնվում բոլոր բառերը (կապեր,
շաղկապներ):
·
2-4-րդ
դասարաններում կարևոր է հաշվի առնել ոչ միայն ընթերցանության տեմպը, այլև այլ
ցուցանիշներ` ընկալում, ճշգրտություն, ընթերցման ձև:
· 4-րդ դասարանի ավարտին աշակերտը բարձրաձայն պետք է կարդա այնպիսի արագությամբ, որը հասանելի է սովորողի խոսքի ապարատի շարժումներին և տեքստի իմաստը հասկանալու համար:
· 4-րդ դասարանի ավարտին աշակերտը մտքում պետք է կարդա այնպիսի արագությամբ, որը հնարավորություն կտա լավ հասկանալ ընթերցածի բովանդակությունը:
Առանց կարդալու հմտության բավարար մակարդակի դժվար կլինի սովորել 5-րդ դասարանում: Տարրական դպրոցում ՑԱՆԿԱԼԻ Է ՁԳՏԵԼ ԵՎ ՀԱՍՆԵԼ մտքում կարդալու արագության այսպիսի արդյունքների՝ ըստ դասարանների.
|
Դասարան |
Առաջին
կիսամյակ |
Երկրորդ
կիսամյակ |
|
1-ին |
- |
20 բառ և ավելի |
|
2-րդ |
մինչև 45 բառ |
60 բառ և ավելի |
|
3-րդ |
մինչև 75 բառ |
90 բառ և ավելի |
|
4-րդ |
մինչև 110 բառ |
120 բառ և ավելի |

Comments
Post a Comment