Ձևավորող գնահատման գործիքներ (փոխադարձ գնահատում)

ՓՈԽԱԴԱՐՁ ԳՆԱՀԱՏՈՒՄ 

    Փոխադարձ գնահատումը ձևավորող գնահատման գործիքներից է և կարող է իրականացվել հետևյալ տարբերակներով.

ü սովորղը՝ սովորողին,

ü խումբը՝ խմբին,

ü սովորողը՝ խմբին,

ü խումբը՝ սովորողին։

    Փոխադարձ գնահատման միջոցով սովորողները տեղեկանում են իրենց աշխատանքի ուժեղ և թույլ կողմերի, սխալների մասին, անհրաժեշտության դեպքում ստանում են լրացուցիչ առաջադրանքներ և հանձնարարություններ՝ բացթողումները լրացնելու համար:

    Կարևոր է, որ ուսուցչի կամ դասընկերոջ կողմից ապահովվի սովորողի առաջընթացը խթանող հետադարձ կապ. դա կօգնի սովորողին գնահատել իր ուսումնառության ընթացքը։ Էական է, որ փոխստուգում իրականացնող սովորողն իր դասընկերոջ աշխատանքը գնահատելիս լինի օբյեկտիվ և պարզի հետևյալ հարցերը.



    Փոխադարձ գնահատումը այլ միջոցների հետ մեկտեղ նպաստում է կրթության որակի բարելավմանը և պահանջում է անձնական պատասխանատվություն, անդրադարձ սեփական ուսումնառությանը, կատարած դիտարկումների հիմնավորվածութուն և արդյուքնում՝ ինքնագնահատում։ 

    Փոխադարձ գնահատում իրականացնելիս պետք է ապահովվի համապատասխան միջավայր, իսկ սովորողների մեջ ձևավորի համապատասխան որակներ և վերաբերմունք: Փոխադարձ գնահատում կարելի է իրականացնել քարտային աշխատանքով, առանձին առաջադրանքներով, ստուգաթերթերով և այլն։

 

Փոխադարձ գնահատման համար անհրաժեշտ միջավայր և որակներ



    Փոխադարձ գնահատում կազմակերպելուց առաջ ուսուցիչը պետք է ընտրի առաջադրանքը և տրամադրի այդ առաջադրանքի գնահատման սանդղակը՝ չափանիշներով: Շատ ավելի նպատակահարմար կլինի, եթե չափանիշները մշակվեն սովորողների հետ միասին:

 

Փոխադարձ գնահատման գործընթացը կարելի է ներկայացնել հետևյալ քայլաշարով




Կազմեցին Լուսինե Ալեքսանյանը, Կարինե Պողոսյանը, Աստղիկ Բալայանը

Comments