ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՍՏՈՒԳՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՈՐՊԵՍ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ
Անհատական հանձնարությունների փոխստուգման մեթոդիկան կիրառվում
է անցածի ամրապնդման, սեփական գիտելիքների ինքնաստուգման և փոխադարձ ստուգման
նպատակով։ Այս մեթոդը կիրառվում է հիմնականում թեմատիկ, կիսամյակային և քննական
աշխատանքները կազմակերպելուց առաջ։ Սակայն այն հնարավոր է արդյունավետ կիրառել նաև
նախնական հայտորոշման նպատակով։
Սովորողն ինքնաստուգման և փոխադարձ ստուգման միջոցով բացահայտում է իր յուրացրած կամ թերի յուրացրած թեմաները։ Բացի այդ՝ հնարավորություն է ունենում ընթացքում ամրապնդելու, վերհիշելու ավելի խորությամբ յուրացնելու անցած ուսումնական նյութերը։ Այդ աշխատանքի շնորհիվ զարգանում են սովորողի հետևյալ կարողությունները․
Մեթոդի կիրառման համառոտ նկարագրությունը
Մեթոդիկան կիրառելի է ցանկացած ուսումնական առարկայի համար։
Նյութերի նախապատրաստումը (թեմատիկ ամփոփման ժամանակ)։
· Ուսուցիչը թեման ամփոփող հարցերի ու առաջադրանքների խումբ է
առանձնացնում։
·  Առանձնացրած հարցերից և առաջադրանքներից կազմվում են անհատական
հանձնարարություններ (քարտեր)։
·       Կազմում է հաշվառման աղյուսակ, որն իր մեջ ներառում է
երեխաների ցուցակը և անհատական հանձնարարությունները։ 
·   Երեխաներին ներկայացնում է աշխատանքի քայլերը, յուրաքանչյուր
սեղանին դրվում է աշխատանքային քայլերը ներկայացնող հուշաթերթիկը։
Առհասարակ, քայլերը հուշող հրահանգներն օգնում են սովորողների մեջ զարգացնել ինքնակառավարման հմտությունները։ Դրանց օգնությամբ ուսուցիչը՝
- Ժամանակ է շահում ավելի մեծ թվով սովորողների համար անհատական մոտեցում ապահովել։
- Հետևում է, թե ինչպես են ինքնուրույն կողմնորոշվում երեխաները:
- Ո՞վ, ե՞րբ, ինչի՞ կարիք ունի:
- Ո՞վ, ի՞նչ արագությամբ է աշխատում և այլն։
Երեխաները գործընթացը հաշվառում են ինքնուրույն․ այդ աղյուսակը  փակցվում է տեսանելի  տեղում, որտեղ նշումները կատարում են իրենք։ Օրինակ՝
| Անուն - ազգանուն | ԱՀ 1 | ԱՀ2 | ԱՀ3 | ԱՀ4 | ԱՀ5 | 
| Անահիտ | ·                
   |  |  |  | + | 
| Արամ |  | - |  |  |  | 
| Կարեն |  |  |  |  |  | 
| Արա |  |  | ·                
   |  |  | 
| և այլք․․․ |  |  |  |  |  | 
- կետը նշանակում է, որ հանձնարարությունը նոր է ստացել:
- -  նշանը՝ որ
ավարտել է ինքնուրույն կատարումը, հիմա աշխատում է զույգի հետ։
-  +  նշանը, դրվում է,
երբ ավարտել է աշխատանքը զույգով /հաստատուն կամ փոփոխական կազմով զույգեր/։
Յուրաքանչյուր սովորող պետք է կատարի հետևյալ քայլերը․
1.    Ստանում է
հանձնարարությունը:
2. Կատարում է
ինքնուրույն (եթե ընթացքում դժվարանում է, ապա կարող է դիմել իր ընկերներին,
դասագրքերին, բառարաններին և այլ նյութերի օգնությանը, ուսուցչին)։
3. Ինքնուրույն
կատարելուց հետո միևնույն հանձնարարությունն այս անգամ կատարում է զույգով, սակայն
կատարելու հետ մեկտեղ նաև բարձրաձայն մեկնաբանում է իր քայլերը՝ ընկերոջը համոզելով,
որ հանձնարարությունը ճիշտ է կատարել։
4.      Զույգով աշխատելուց
և իր անվան դիմաց համապատասխան նշումը կատարելուց հետո սովորողը ստանում է հաջորդ
հանձնարարությունը (ուսուցիչն ինքն է որոշում, թե քանի հանձնարարություն կատարի նա)։
 Կազմեց Վարսենիկ Հովսեփյանը
Comments
Post a Comment