Կրթությունը որպես պետականաշինության հիմք

Հունիսի 16-ին գնահատման բաժնի մասնագետներ Հասմիկ Հովհաննիսյանը, Աստղիկ Բալայանը,  Սաթենիկ Հայթյանը մասնակցեցին «Կոնստա» ՀԿ-ի կազմակերպած՝ «Շվեդիայում կրթության համակարգը որպես պետականաշինության հիմք» թեմայով սեմինարին: 

Բանախոսներ Լուզա Կոնստա Սարգսյանը և Լիլիթ Գրեյանը ներկայացրին Շվեդիայի կրթական համակարգը՝ հանգամանորեն անդրադառնալով հատկապես սովորողների մեջ արժեքային համակարգի տարրերի ձևավորման կարևորության, համոզմունքների և վարքագծի ձևավորման հարցերին:

«Կրթությունն է որոշում՝ ինչպիսին կլինի ապագա քաղաքացին, և կերտում երեխային որպես ապագա քաղաքացի. կրթական ամուր և զարգացող համակարգը կարող է դառնալ պետականաշինության լավ հիմք, որի վառ օրինակն է Շվեդիայի կրթական համակարգը»։

Սեմինարները շարունակական են լինելու Երևանի և մարզերի դպրոցների ուսուցիչների համար: Նախաձեռնող կողմը հատկապես կարևորում է տարրական դպրոցի ուսուցիչների ակտիվ մասնակցությունը հանդիպումներին՝ համոզված լինելով, որ արժեքային համակարգի ձևավորման հիմքերը պետք է դնել հնարավորինս վաղ տարիքում:




Comments