Ազգային ուսուցման գնահատման համակարգերի վերլուծություն (ANLAS) գործիքի քննարկում

ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը և բաժնի մասնագետ Աստղիկ Բալայանը հունիսի 16 - 18-ը մասնակցեցին կրթության ոլորտի զարգացման ծրագրի դրամաշնորհի շրջանակում հավաքագրված թիմերի՝ «Ազգային ուսուցման գնահատման համակարգերի վերլուծություն (Analysis of national learning assessment systems - ANLAS) գործիքի միջոցով» եռօրյա վերապատրաստմանը։

Վերապատրաստման ժամանակ մանրամասն ներկայացվեցին գործիքը, նրա կիրառման մեխանիզմներն ու առանձնահատկությունները: Համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ՝ հուլիս - դեկտեմբեր ամիսներին, որի արդյունքում ակնկալվում է ունենալ կրթական ոլորտի բազմաշերտ վերլուծություն և գործողությունների պլան:   










Comments