Ոչ ֆորմալ կրթության զարգացման միտումները

Հունիսի 16-ին գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը, մասնագետներ Վասենիկ Հավսեփյանը և Կարինե Պողոսյանը «Լոֆթ» ակումբում մասնակցեցին Եվրոպայի ոչ ֆորմալ կրթության ասոցիացիայի նախագահ Վալդաս Յանկաուսկասի հետ հանդիպմանը:

ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժինը զբաղվում է նաև ոչ ֆորմալ կրթության հիմնահարցով և ուսումնասիրում է ոչ ֆորմալ կրթության ուղղությունները, ժամանակակից աշխարհի փորձն ու զարգացման միտումները:

Կարևորելով զարգացող աշխարհում կարողունակությունների վրա հենված կրթությունը՝ ոչ ֆորմալ կրթության հարցերի քննարկումը հունիսի 17-ին շարունակվեց ԿԶՆԱԿ-ում՝ ընդգրկելով նաև մյուս բաժինների մասնագետների: 





 

Comments