Քննարկումներ ուսուցիչների և կրթության մասնագետների շրջանում

ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժնի աշխատանքներին աջակցող դասվարները ուսուցիչների և կրթության մասնագետների շրջանում ակտիվ են պահում ձևավորող գնահատման հարցը՝ վեր հանելով և քննարկելով տարբեր դպրոցներում առկա փորձը: 


Ուշագրավ է, որ ուսուցիչներից շատերն արդեն բավական արդյունավետ ապահովում են հետադարձ կապ և կիրառում են ձևավորող գնահատման տարրեր:


Շարունակական բնույթ կրող արդյունավետ մասնագիտական քննարկումները օգտակար կլինեն ուսուցիչների համար՝ ուսումնասիրելու իրենց գործընկերների աշխատանքում և աշխարհում առկա փորձը, ժամանակակից մասնագիտական գրականությամբ ներկայացվող մոտեցումները...    


     

Comments

  1. Լայնամասշտաբ քննարկումները վեր կհանեն գնահատման նոր համակարգի և՛ առավելությունները, և ՛ թերությունները։ Իսկ մեզ՝ ուսուցիչներիս համար, ավելի հեշտ կլինի բացերն իմանալով իրականացնել մեր աշխատանքը, քան "փակ աչքերով" մութ սենյակում ինչ-որ բան փնտրել։

    ReplyDelete
  2. Գերազանց հնարավորություն է պասիվ դիտորդից վերածվելու անմիջական մասնակցի և գաղափարներ առաջադրելու համար: Սիրելի գործընկերներ, ակտիվ եղեք, ձեր խոսքը լսելի դարձրեք, կիսվեք ձեր փարձառությամբ, որպեսզի հնարավորինս բացառվեն թերացումները

    ReplyDelete

Post a Comment