Տավուշի մարզի փորձարկմանն ընդառաջ

Տավուշի մարզում Հանրակրթության պետական նոր չափորոշչի և առարկայական չափորոշիչների ու ծրագրերի փորձարկմանն ընդառաջ ԿԶՆԱԿ-ում ծավալվում են տարաբնույթ լայնածավալ միջոցառումներ...

Հուլիսի 19-ին ուսուցիչների համար կազմակերպվեց փորձնական սեմինար, որին մասնակցեցին նաև գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետները: 



ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը գործնական աշխատանքների միջոցով ցույց տվեց դպրոցի տարբեր աստիճաններում միջնակարգ կրթության 8 առանցքային կարողունակությունների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների քայլաշարը: 

Կարևորվեց յուրաքանչյուր սովորողի ակտիվ ներգրավվածությունը ուսումնական գործընթացին և շարունակական առաջընթացը՝ չափորոշչային պահանջների բավարարման ու ծրագրային վերջնարդյունքներին հասնելու նպատակով:






Comments