Գործնական օգնություն ուսուցչին

ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետների հերթական հանդիպումը աջակցող դասվարների խմբի հետ նվիրված էր ձևավորող գնահատման գործիքների կիրառման վերաբերյալ տեսանյութերի ստեղծմանը, ինչը գործնական օգնություն կլինի ուսուցիչներին: 

Բավարար չէ ձևավորող գնահատման գործիքները ճանաչելը, քիչ է նաև դրանք ժամանակ առ ժամանակ աշխատանքում կիրառելը. պետք է ձգտել դրանք ընտրել նպատակային և  արդյունավետ իրագործել պլանավորածը, պարբերաբար վերլուծել, քննարկել և բարելավել սեփական աշխատանքը:

Փոքրիկ տեսանյութերը կօգնեն ուսուցիչներին ոչ միայն ձևավորող գործիքների ընտրության հարցում, այլև դրանք ճիշտ քայլաշարով կիրառելուն, սովորողի առաջադիմությանը նպաստող հետադարձ կապ տրամադրելուն:   




Comments