Հանդիպում տնօրենների հետ

       Տեղի ունեցավ քննարկում hանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին գնահատման վերաբերյալ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների և մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: 

        Հանդիպման ընթացքում վեր հանվեցին դպրոցի ներքին գնահատման քաղաքականության կիրարկման ուղղությամբ գործնական աշխատանքների իրականացման հետ կապված հիմնական դժվարությունները:

        Հանդիպման ընթացքում կարևորվեց ուսումնական հաստատության գործունեության ներքին գնահատման կարգի լրամշակումը՝ կարգի կառուցվածքի, բովանդակության, գնահատման չափանիշների վերանայման, ներքին գնահատման մեթոդաբանության լրամշակման և այդ աշխատանքներում պետական աջակցության տրամադրման վերանայման տեսանկյունից:

 

Հանդիպումը կազմակերպեցին և վարեցին 

Անի Մելիքսեթյանը, Հասմիկ Հովհաննիսյանը

Comments