Հանդիպում աջակցող ուսուցիչների հետ

        ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժինը ձևավորել է աջակցող ուսուցիչների խմբեր (դասվարներ, օտար լեզուների ուսուցիչներ, տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչներ) և պարբերաբար առցանց կամ առերես հանդիպումների միջոցով քննարկում է գնահատմանը, մասնավորապես՝ ձևավորող գնահատմանը վերաբերող հարցեր: 

        Հաշվի առնելով Հանրակրթության պետական նոր չափորոշչով առաջարկվող ուսուցման կարողունակահեն մոտեցումը և գնահատման նոր մեթոդաբանությունը՝ ԿԶՆԱԿ-ում դասվարների հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին դպրոցում առկա խնդիրները, որոնք կարող են խոչընդոտ դառնալ սպասվող փոփոխությունների համար: Քննարկվեցին նաև հետագա անելիքները և ուսուցիչներին անհրաժեշտ գնահատման գործիքներն ու նյութերը, որոնք պետք է ստեղծվեն, փորձարկվեն և կատարելագործվեն: 










          

Comments

Post a Comment