Օգոստոսի 3-ին, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնում տեղի ունեցավ հանդիպում «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն՝ Անուշ Ալեքսանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հանրակրթական դպրոցում սովորողների ընդհանուր պատրաստվածության մակարդակի նախնական գնահատման վերաբերյալ հարցեր և ուրվագծվեցին կատարվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները: Կարևորվեցին և առանձնացվեցին սովորողների՝ գնահատման ենթակա ուսումնական գործունեության ոլորտներն ու դրանց հիմնական բնութագրիչները:
Comments
Post a Comment