Շարունակվում են Տավուշի մարզի ուսուցիչների վերապատրաստումները

ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետները շարունակում են Տավուշի մարզի ուսուցիչներին ներկայացնել Հանրակրթության պետական նոր չափորոշչով առաջարկվող գնահատման համակարգի նորույթները, միավորային և ձևավորող գնահատման գործիքները:

Ուսուցիչները նախապես ծանոթանում են ԿԶՆԱԿ-ի բլոգի՝ գնահատման մոտեցումները ներկայացնող տեսաձայնագրություններին և դասընթացներին միանում են հարցերով,  դիտարկումներով ու առաջարկություններով: 

Սեմինարի ընթացքում գործնական աշխատանքների ժամանակ կիրառում են գնահատման մշակման և զարգացման բաժնի բլոգում տեղադրված նյութերն ու գործիքները, որոնք պարբերաբար թարմացվում և հարստացվում են: 





  

Comments