Գնահատման հարցերի քննարկում Տավուշի մարզի ուսուցիչների հետ

Սեպտեմբերի 7-ին կայացավ ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետների հանդիպումը Տավուշի մարզի՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի, առարկայական չափորոշիչների ու ծրագրերի փորձարկմանը մասնակցող 2-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ դասարանների ուսուցիչների հետ: 


Բնականաբար, ամռանը կայացած սեմինարների ընթացքում ներկայացված թեմաների վերաբերյալ հարցերը աստիճանաբար կակտիվանան արդեն ուսումնական գործընթացը կազմակերպելիս, ինչը շատ կարևոր է արդյունավետ ընթացքի համար: 


Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես ընդհանուր՝ գնահատման քաղաքականությանը վերաբերող, այնպես էլ մասնավոր՝ կոնկրետ դասարանի կամ առարկայի հետ առնչվող հարցեր...

Ուսուցիչներին հիմնականում մտահոգում են ձևավորող գնահատմանն առնչվող հարցերը. արդյոք սահմանվա՞ծ է նվազագույն քանակ գրառումների համար, ո՞ր գործիքներն են արդյունավետ աշխատում, ինչպե՞ս է ձևավորվելու սովորողի բնութագիրը, ինչպե՞ս գնահատման հիմքում դնել առարկայի չափելի վերջնարդյունքները և այլն:

Արդիական են նաև նախագծային աշխատանքի հետ կապված հարցերը, քանի որ արդեն 7-րդ և 10-րդ դասարաններում դրանք պետք է պլանավորեն և իրագործվեն, իսկ ընթացքը և արդյունքները կենթարկվեն մշտադիտարկման...


Տավուշի մարզի ուսուցիչների հետ առցանց հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, իսկ սեպտեմբերի 14-ից իրականացվելու են նաև առերես հանդիպումներ դպրոցներում:       

Comments