Մասնակցություն «Վարքագծային փոփոխությունների դերը կրթության մեջ» աշխատաժողովին

Սեպտեմբերի 13-ին Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր  «Վարքագծային փոփոխությունների դերը  կրթության մեջ» թեմայով աշխատաժողով։

Աշխատաժողովը տեղի ունեցավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, որին մասնակցեցին նաև ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը, մասնագետ Աստղիկ Բալայանը և ուսումնական հաստատության զարգացման կառավարման բաժնի մասնագետ Սերյոժա Նասիբյանը: 



Խոսնակ Ռովենա Մերիտին ներկայացրեց կրթության միջոցով վարքագծային փոփոխությունների արդյունավետ մեթոդներ, խոսեց վարքագծի փոփոխությանն ուղղված աշխատանքներում առկա թյուրընկալումների ու դժվարությունների մասին: 





  

Comments