Ստուգաթերթ_Մայրենի_Կարդալու կարողություն_2-րդ դասարան

 Հղում_Մայրենի_Կարդալու կարողություն_2-րդ դասարան

Հղում_Մայրենի_Կարդալու կարողություն_2-րդ դասարան_pdf

Ներկայացվող ստուգաթերթը կազմվել է 2-րդ դասարանի «Մայրենի» առարկայի ծրագրի հիման վրա և վերաբերում է կարդալու կարողություններին: Ստուգաթերթի աջ կողմում նշված են այն վերջնարդյունքները, որոնց պետք է տիրապետի սովորողը 2-րդ դասարանի առաջին կիսամյակում:   

Յուրաքանրյուր սովորողի անվան դիմաց աստղանիշով (*) կատարում ենք նշում, եթե նա ստուգման պահին ցուցաբերում է այդ արդյունքը։ Եթե վանդակում մի քանի անգամ ենք նշում կատարում, նշանակում է՝ տվյալ հմտությունը կամ վերջնարդյունքը երեխան դրսևորել է մի քանի դասերի ընթացքում: Եթե սովորողի անվան դիմաց որևէ աշխատանքային հմտության կամ վերջնարդյունքի սյունակում նշում չկա, ապա ուսուցիչն այդ ուղղությամբ պետք է պլանավորի որոշակի անհատական կամ փոքր խմբերով աշխատանքներ, ստեղծի համապատասխան ուսումնական իրավիճակներ՝ ստուգելու այս կամ այն հմտության կամ վերջնարդյունքի ձևավորման մակարդակը:

Նմանատիպ ստուգաթերթերը թույլ են տալիս՝

  1. Մշտապես աչքի առաջ ունենալ այն վերջնարդյունքները և աշխատանքային հմտությունները, որոնք պետք է ձևավորել և զարգացնել սովորողի մեջ,
  2. Արագ նշումներ անել  և դրանցից օգտվելով՝ կազմել յուրաքանչյուր սովորողի բնութագիրը:


Կազմեց Աստղիկ Բալայանը

Comments