Անդրադարձ առաջին թեմատիկ գրավոր աշխատանքի արդյունքներին

    Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետ Աստղիկ Բալայանի և Տավուշի մարզի 2-րդ դասարանում դասավանդող դասվարների հետ: 

    Մայրենիի տարրական դպրոցի նոր չափորոշչով և ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր դասարանում ուսումնասիրել 6 միջառարկայական թեմաներ և դրանք ամփոփել ոչ միայն բանավոր, այլև թեմատիկ գրավոր աշխատանքներով:

    Հանդիպման ժամանակ քննարկվել են առաջին՝ «Ով ենք մենք» թեմայի վերաբերյալ գրավոր աշխատանքի արդյունքները:


    Հիմնական շեշտը դրվեց կարդալու կարողությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքի, վերլուծական և ստեղծագործական հմտությունների զարգացման վրա: Կարևոր համարվեցին աշխատանքների մանրակրկիտ վերլուծությունը և ուսուցչի ընթացիկ պարբերական գրառումները, որոնց հիման վրա պետք է բարելավվի վերջնարդյունքներին միտված աշխատանքը:  

 

  


Comments