Հղում_Նախնական հայտորոշիչ թեստ
Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ուսումնական գործունեության ընդհանուր մակարդակի գնահատման նախնական հայտորոշիչ թեստ
Ձևավորող գնահատման ընթացակարգի համաձայն՝ նախնական հայտորոշումը
ձևավորող գնահատման առաջին քայլն է, որի նպատակը յուրաքանչյուր սովորողի գիտելիքների,
հմտությունների զարգացման և վերաբերմունքի ձևավորման առկա մակարդակի մասին նախնական
պատկերացում կազմելն է:
Նախնական հայտորոշումը նպատակահարմար է անցկացնել նոր ուսումնական տարվա սկզբում:
Նախապես ճանաչելով
և գնահատելով յուրաքանչյուր սովորողի ուսումնական գործունեության ընդհանուր մակարդակը՝
հնարավոր է արդյունավետ կազմակերպել նրա ուսումնառության հետագա գործընթացը:
Նախնական հայտորոշման միջոցով կարող ենք պատկերացում
կազմել սովորողի՝ դիմացինի խոսքը լսել - հասկանալու,
ուշադրությունը կենտրոնացնելու, ուսումնական նյութը հիշելու և վերարտադրելու, հարցերին
պատասխանելու, հարց ձևակերպելու, մտքերը բանավոր արտահայտելու, հաղորդակցվելու, համագործակցելու,
թիմում աշխատելու, սեփական վարքը կառավարելու, գրենական պիտույքներից օգտվելու, ընդհանուր
շարժումները վերահսկելու կարողությունների վերաբերյալ,
որոնք կազմում են ուսումնական գործունեության առանցքը և ապահովում են յուրաքանչյուր ուսումնական առարկայի բովանդակության արդյունավետ յուրացումը:
Ներկայացված նախնական հայտորոշիչ թեստն ընդգրկում է սովորողի
գործունեության 5 ոլորտին՝ հաղորդակցական, իմացական, վարք, հուզակամային,
շարժողական, վերաբերող հարցեր, որոնց միջոցով կարող են բացահայտվել
այդ ոլորտում առկա խնդիրները: Նախնական հայտորոշման արդյունքներով հնարավոր է բացահայտել բոլոր այն սովորողներին,
որոնք ունեն ուսումնական նյութի յուրացման կայուն դժվարություններ: Հայտորոշման արդյունքները
կարող են նախազգուշացնող ազդակ լինել՝ ըստ գործող մանկավարժահոգեբանական աջակցության
ծառայությունների տրամադրման կարգի, սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը
գնահատելու համար:
Թեստի հարցերի բովանդակությունը մշակվել է հնարավորինս
ընդհանրական սկզբունքով, բայց միևնույն ժամանակ՝ այնպես, որ հնարավոր լինի բացահայտել
և գնահատել այն ուսումնական դժվարությունները, որոնք սովորողն ունենում է իր ուսումնառության
ընթացքում:
Նախնական հայտորոշիչ թեստն ուղղված է դասարանի բոլոր
սովորողներին:
Թեստի կիրառման ընթացքում իրականացվող դիտարկումների արդյունքների վերլուծութունը կնպաստի թեստի բովանդակության հետագա վերանայմանն ու բարելավմանը:
Կազմեցին Անի Մելիքսեթյանը, Հասմիկ Հովհաննիսյանը
Comments
Post a Comment