Ուսուցիչների հարցերին ընդառաջ...

    Տավուշի մարզի ուսուցիչները ամեն առիթ օգտագործում են իրենց հարցերի պատասխանները գտնելու համար, ինչը շատ ոգևորող է... Դիլիջանում կայացած «Առողջ ապրելակերպ» խմբակի շրջանակում վերապատրաստման դասընթացի մասնակից ուսուցիչները նախաձեռնել էին հանդիպում գնահատման հարցերի վերաբերյալ:

    Աշխատանքային հագեցած օրվա ավարտին՝ անտեսելով հոգնությունը և ուշ ժամը՝ ավելի քան 50 ուսուցիչների հետ կայացած հանդիպում - քնննարկման ժամանակ ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը և մասնագետ Աստղիկ Բալայանը պատասխանեցին ուսուցիչների հարցերին, ինչպես նաև ներկայացրին ԿԶՆԱԿ-ի բլոգն ու գնահատման բաժնի գործիքները: 

    Ուսուցիչները նախանձախնդիր են արդյունավետ ձևավորող գնահատում իրականացնելու առումով և ուզում են նոր ու բազմազան գործիքներ կիրառել, կատարել համառոտ գրառումներ՝ յուրաքանչյուր սովորողի ուսումնառության արդյունքները հիմնավոր ներկայացնելու նպատակով:

 
     



Comments

  1. Հրաշալի դասընթաց,որտեղ դասընթացավարները անշահախնդիր կերպով մատուցեցին առավելագույնը։Շնորհակալ ենք անչափ։


    ReplyDelete

Post a Comment