ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ (ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ
ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ
Ուսուցչի կողմից սովորողներին
հանձարարվող ինքնուրույն (հետազոտական) աշխատանքները նպաստում են սովորողի հետազոտական,
ստեղծագործական, նախաձեռնողական, ինքնակազմակերպման, ժամանակի արդյունավետ կառավարման
հմտությունների ձևավորմանը և հնարավորություն են տալիս նրան ինքնուրույն կամ մյուսների
հետ համատեղ աշխատանքի շնորհիվ գործնականորեն կիրառել դասի ընթացում ձեռք բերած տեսական
գիտելիքները և դրսևորել իրողությունները քննադատաբար ուսումնասիրելու, վերլուծելու,
ստեղծագործական նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ:
Սովորողները ինքնուրույն
(հետազոտական) աշխատանքի ընթացքում, օգտվելով տարբեր տեղեկատվական աղբյուրներից, այդ
թվում՝ համացանցից, գտնելով իրենց թեմային վերաբերող տարբեր տեղեկություններ, վերլուծելով
և քննադատաբար ներկայացնելով դրանք, ձեռք են բերում մեդիա դաշտում կողմնորոշվելու,
թվային ինֆորմացիոն ռեսուրսներն արդյունավետ կիրառելու և սեփականը ստեծելու հմտություններ:
Կարևորելով ինքնուրույն
հետազոտական աշխատանքների դերը սովորողի կարողունակությունների ձևավորման հարցում,
անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների՝
մեթոդապես ճիշտ կազմակերպմանը: Ստորև ներկայացվող հարցաշարը կարող է օգնել սովորողներին
արդյունավետ պլանավորել, իրականացնել և ավարտին հասցնել իրենց կողմից իրականացվող ինքնուրույն
(հետազոտական) աշխատանքները:
Հարցեր, որոնք օգնում են պլանավորել գործունեությունը |
- Ի՞նչ ես ցանկանում իմանալ թեմայի շուրջ իրականացվելիք ինքնուրույն
հետազոտական աշխատանքի ընթացքում որոշակի ժամանակահատվածի ավարտին (ուսումնական թեմայի, կիսամյակի, ուսումնական
տարվա ավարտին): |
- Ի՞նչ խնդիրներ ես քո առջև դնում՝ ինքնուրույն հետազոտական աշխատանքը սկսելուց առաջ: |
- Ո՞ր ուսումնական առարկաները քեզ կարող են օգնել հետազոտական աշխատանքի իրականացման ժամանակ: |
- Ի՞նչ կարողություններ և հմտություններ են քեզ անհրաժեշտ ինքնուրույն աշխատանք իրականացնելու համար: |
-
Ի՞նչ գիտես քո կողմից ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ և ի՞նչ նոր գիտելիք կցանկանայիր ստանալ թեմայի
ուսումնասիրման արդյունքում: |
-
Ո՞ր քայլից պետք է սկսես քո ինքնուրույն հետազոտական աշխատանքը: |
-
Ի՞նչն է քեզ օգնում պլանավորման աշխատանքներում (օրագիր՝ նշումներ կատարելու
համար, գործողությունների կատարման սխեմա և այլն): |
- Ինչպե՞ս ես կազմակերպելու քո համագործակցությունը մյուսների հետ (սովորողներ, ուսուցիչներ, ընկերներ և այլն): |
- Ի՞նչ տեղեկատվական աղբյուրներից ես օգտվելու աշխատանքի
կատարման ընթացքում: |
-
Ինչքա՞ն ժամանակ
ես հատկացնելու թեմայի ամբողջական ուսումնասիրմանը: |
- Ի՞նչ կերպ ես ներկայացնելու քո ավարտական աշխատանքը (ելույթ՝
սահիկաշարի ուղեկցությամբ, միայն սահիկաշարի ներկայացում՝ ձայնի ուղեկցությամբ, տեքստային
շարադրանք, թվային ռեսուրսի ստեղծում և
այլն): |
Հարցեր, որոնք օգնում են իրականացնել գործունեությունը |
-
Ի՞նչ դժվարությունների ես հանդիպում, երբ կարդում ես առաջադրանքը: |
-
Ի՞նչն է քեզ օգնում առաջադրանքի իմաստը հասկանալու հարցում: |
- Արդյո՞ք կարողանում ես առաջադրանքը սկզբից մինչև վերջ կատարել ինքնուրույն: |
- Ինչո՞ւ է անհրաժեշտ քայլերի կատարման հաջորդականության սխեման առաջադրանքը կատարելիս: |
-
Ի՞նչ քայլեր ես ձեռնարկում խնդիրները լուծելու համար: |
-
Ի՞նչն է քեզ օգնում հարցերը ձևակերպելիս: Ե՞րբ են քեզ մոտ հաճախ հարցեր առաջանում: |
- Տեղեկատվության ի՞նչ աղբյուր ես հաճախ օգտագործում՝ հարցերի պատասխանների որոնման ժամանակ: |
-
Ո՞ւմ կարող ես դիմել օգնության՝ որոշ հարցերի պատասխանները ստանալու համար: |
-
Ինչո՞ւ է կարևոր այլ անձանց հետ տարբեր հարցերի քննարկումը: |
-
Ինչպե՞ս է կազմակերպվում համատեղ քննարկումը: |
-
Ո՞ր աշխատաձևն է ավելի արդյունավետ ինքնուրույն աշխատանքի
կատարման ընթացքում՝ անհատական, զույգային, թե՞ խմբային: Ինչու՞: |
Հարցեր, որոնք օգնում են վերլուծել գործունեության արդյունքները |
-
Եթե քեզ առաջարկեն գնահատել քո սեփական աշխատանքը, ինչի՞ց կսկսես: |
- Արդյոք արդյունավե՞տ էր մյուսների հետ համատեղ աշխատանքը: Եթե այո,
ապա ինչու՞: |
-
Ի՞նչ դեր էիր կատարում այդ աշխատանքում: |
-
Կարևո՞ր են քեզ համար մյուսների գնահատականները/կարծիքները: |
-
Արդյոք մի՞շտ ես գոհ քո աշխատանքի արդյունքից: |
- Արդյոք միշտ կարողանու՞մ ես իմանալ քո առաջադրանքի կատարման հաջողության կամ անհաջողության պատճառները: |
- Ի՞նչն էր քեզ համար ամենահետաքրքիրը աշխատանքի
կատարման ընթացքում: Ինչու՞: |
-
Ի՞նչ անհասկանալի հարցեր մնացին: |
-
Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիր: Արդյոք ստացվե՞ց դրանք հաղթահարել: |
-
Աշխատանքի ո՞ր մասը մնաց անավարտ: Ինչու՞: |
- Ի՞նչ կփոխեիր քո քայլերում, եթե քեզ հնարավորություն տրվեր նորից դրանք
կատարելու: |
-
Ի՞նչ բացահայտեցիր քեզ համար նախագծի կատարման ընթացքում: |
Կազմեց Անի Մելիքսեթյանը
Comments
Post a Comment