ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՍՏՈՒԳՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՈՐՊԵՍ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ
Անհատական հանձնարությունների փոխստուգման մեթոդիկան կիրառվում
է անցածի ամրապնդման, սեփական գիտելիքների ինքնաստուգման և փոխադարձ ստուգման
նպատակով։ Այս մեթոդը կիրառվում է հիմնականում թեմատիկ, կիսամյակային և քննական
աշխատանքները կազմակերպելուց առաջ։ Սակայն այն հնարավոր է արդյունավետ կիրառել նաև
նախնական հայտորոշման նպատակով։
Սովորողն ինքնաստուգման և փոխադարձ ստուգման միջոցով բացահայտում է իր յուրացրած կամ թերի յուրացրած թեմաները։ Բացի այդ՝ հնարավորություն է ունենում ընթացքում ամրապնդելու, վերհիշելու ավելի խորությամբ յուրացնելու անցած ուսումնական նյութերը։ Այդ աշխատանքի շնորհիվ զարգանում են սովորողի հետևյալ կարողությունները․
Մեթոդի կիրառման համառոտ նկարագրությունը
Մեթոդիկան կիրառելի է ցանկացած ուսումնական առարկայի համար։
Նյութերի նախապատրաստումը (թեմատիկ ամփոփման ժամանակ)։
· Ուսուցիչը թեման ամփոփող հարցերի ու առաջադրանքների խումբ է
առանձնացնում։
· Առանձնացրած հարցերից և առաջադրանքներից կազմվում են անհատական
հանձնարարություններ (քարտեր)։
· Կազմում է հաշվառման աղյուսակ, որն իր մեջ ներառում է
երեխաների ցուցակը և անհատական հանձնարարությունները։
· Երեխաներին ներկայացնում է աշխատանքի քայլերը, յուրաքանչյուր
սեղանին դրվում է աշխատանքային քայլերը ներկայացնող հուշաթերթիկը։
Առհասարակ, քայլերը հուշող հրահանգներն օգնում են սովորողների մեջ զարգացնել ինքնակառավարման հմտությունները։ Դրանց օգնությամբ ուսուցիչը՝
- Ժամանակ է շահում ավելի մեծ թվով սովորողների համար անհատական մոտեցում ապահովել։
- Հետևում է, թե ինչպես են ինքնուրույն կողմնորոշվում երեխաները:
- Ո՞վ, ե՞րբ, ինչի՞ կարիք ունի:
- Ո՞վ, ի՞նչ արագությամբ է աշխատում և այլն։
Երեխաները գործընթացը հաշվառում են ինքնուրույն․ այդ աղյուսակը փակցվում է տեսանելի տեղում, որտեղ նշումները կատարում են իրենք։ Օրինակ՝
Անուն - ազգանուն |
ԱՀ 1 |
ԱՀ2 |
ԱՀ3 |
ԱՀ4 |
ԱՀ5 |
Անահիտ |
·
|
|
|
|
+ |
Արամ |
|
- |
|
|
|
Կարեն |
|
|
|
|
|
Արա |
|
|
·
|
|
|
և այլք․․․ |
|
|
|
|
|
- կետը նշանակում է, որ հանձնարարությունը նոր է ստացել:
- - նշանը՝ որ
ավարտել է ինքնուրույն կատարումը, հիմա աշխատում է զույգի հետ։
- + նշանը, դրվում է,
երբ ավարտել է աշխատանքը զույգով /հաստատուն կամ փոփոխական կազմով զույգեր/։
Յուրաքանչյուր սովորող պետք է կատարի հետևյալ քայլերը․
1. Ստանում է
հանձնարարությունը:
2. Կատարում է
ինքնուրույն (եթե ընթացքում դժվարանում է, ապա կարող է դիմել իր ընկերներին,
դասագրքերին, բառարաններին և այլ նյութերի օգնությանը, ուսուցչին)։
3. Ինքնուրույն
կատարելուց հետո միևնույն հանձնարարությունն այս անգամ կատարում է զույգով, սակայն
կատարելու հետ մեկտեղ նաև բարձրաձայն մեկնաբանում է իր քայլերը՝ ընկերոջը համոզելով,
որ հանձնարարությունը ճիշտ է կատարել։
4. Զույգով աշխատելուց
և իր անվան դիմաց համապատասխան նշումը կատարելուց հետո սովորողը ստանում է հաջորդ
հանձնարարությունը (ուսուցիչն ինքն է որոշում, թե քանի հանձնարարություն կատարի նա)։
Կազմեց Վարսենիկ Հովսեփյանը
Comments
Post a Comment